TGTGInsightintelligentia telegramLIVE / telegram public index
← 🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-
🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС- avatar

TGINSIGHT POST

Post #77513

@ARMENIASEYCHAS

🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-

Visiones79Numerus visionum
EditumApr 604/06/2026, 02:18 PM
Contentum scripti

Contentum

Ճանապարհը փակ է… Տատիկ, պապիկ… մենք չենք կարողանում գալ ձեզ տեսնելու։ Չենք կարող ձեր տան դուռը թակել, ձեր ձեռքերը բռնել, ձեր աչքերում սպասումը տեսնել… Ճանապարհը փակ է, բայց սրտերի միջև ճանապարհ չկա փակված։ Մենք ամեն օր գալիս ենք ձեզ մոտ՝ մտքով, հիշողություններով, կարոտով։ Ամեն լուսաբաց ձեզ ենք հիշում, ամեն մայրամուտ՝ ձեզ ենք սպասում… Գիտենք՝ դուք էլ եք կանգնած նույն ճանապարհի սկզբում, նայելով հեռուն, հավատալով, որ մի օր քայլերի ձայն կլսվի… Եվ այդ օրը գալու է։ Բացվելու է ճանապարհը։ Մենք նորից գալու ենք ձեր տուն՝ առանց վախի, առանց բաժանման։ Կգրկենք ձեզ երկար, լուռ, առանց խոսքերի… Որովհետև կան զգացումներ, որոնք բառերի կարիք չունեն։ Ճանապարհը հիմա փակ է… Բայց հավերժ փակ ճանապարհներ չկան։ Բացվելու է ճանապարհը… Ու մենք նորից գալու ենք տուն… 🕊