Contentum
🇷🇺🇦🇲ՌԴ-ն շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք մասնակցության վերականգնմամբ.Զախարովան՝ Մոսկվայի դիրքորոշման և Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Չեմ ուզում լուրջ մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք այդքան շատ իրարամերժ հայտարարություններ են արել, հատկապես ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ էլ ինչ ասես չենք լսել, - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Զախարովան անդրադարձել է նաև Հայաստան ռուսական գազի մատակարարմանը՝ հիշեցնելով, որ այդ հարցը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն հասնում է 600 դոլարի՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե շահարկումների, այլ փաստացի տվյալների մասին է: #Ռուսաստան#Հայաստան#ՀԱՊԿ