Содержимое
Ասում են՝ Կաթողիկոսը այլ ուրիշ երկրի գործակալ է ու սպասարկում է այլ պետության շահերը ասում եմ՝ ով սպասարկում է ուրիշ պետության շահեր, թող դա Ապացուցեն՝ ու մարդուն կանգնեցնեն օրենքի առաջ։ Դա լինի Կաթողիկոսը, թե Փաշինյանը՝ կապ չունի։ Բայց մինչև հիմա ձեր «բայց»-երով, «երևի»-ներով, «լսել ենք»-ներով ոչ մի փաստ չեք ներկայացրել։ Իսկ առանց փաստի մարդուն դավաճան անվանելն այլ բան չէ, քան անբարոյականություն ու գիտակցված վարկաբեկում։ Ու սրա համար անգամ չզղջալը՝ արդեն դատավճիռ է ձեզ վրա Եկեք պայմանավորվենք ես հիմա փաստերով ցույց եմ տալիս Փաշինյանի դավաճանությունը, իսկ դուք՝ որպես հայ ժողովուրդ, պարտավորվում եք նրան կանգնեցնել օրենքի առաջ Համաձայն եք Դե սկսենք։ Փաստ 1. Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Սա դավաճանություն չէ՞ Վազգեն Սարգսյանի հիշատակի հանդեպ։ Դավաճանություն չէ՞ Ավոյի ու բոլոր այն տղաների հանդեպ, ովքեր 90-ականներից սկսած իրենց արյունը տվեցին էդ հողի համար։ Դավաճանություն չէ՞ Եռաբլուրի տղաների նկատմամբ։ Դավաճանություն չէ՞ ամբողջ Ազգի նկատմամբ։ Եթե սա դավաճանություն չէ, ուրեմն դավաճանություն բառը ընդհանրապես հանեք բառարանից Փաստ 2. Ոսկեպար, Կիրանց, Սև լճի հատվածներ հանձնվել են Ադրբեջանին։ Սա դավաճանություն չէ՞ պետականության հանդեպ։ Թե դուք արդեն ուրիշ ազգի ներկայացուցիչ եք ու ձեզ համար Հայաստանի սահմանը արժեք չունի։ Փաստ 3. Աննա Հակոբյանի հայտնի խոսքը՝ «մեր տղերքը մեռան հանուն ոչինչի»։ Սա ի՞նչ է, եթե ոչ թքած ունենալ արվեստ Սա ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն ազգային արժանապատվության նկատմամբ։ Փաստ 4. Պարտությունից հետո՝ ոչ պատասխանատվություն, ոչ հրաժարական, ոչ դատավարություն։ Պետությունը պարտվում է, տարածքներ են կորչում, հազարավոր կյանքեր են խլվում, բայց մեղավոր չկա։ Սա արդեն ոչ թե անգործություն է, այլ գիտակցված քանդում։ Փաստ 5. Հայկական բանակի թուլացում, արժեզրկում, հասարակության մեջ զինվորականի հեղինակության կոտրում։ Ո՞վ է դրանից շահում։ Հայաստա՞նը, թե մեր թշնամիները։ Հիմա հարց եմ տալիս պարզ ու ուղիղ․ եթե սրանք դավաճանություն չեն, ապա ի՞նչն է դավաճանություն։ Ու մինչև դուք փաստ չեք բերում Կաթողիկոսի դեմ, ձեր բոլոր մեղադրանքները մնում են դատարկ բամբասանք։ Իսկ ես իմ ասածը փաստերով ա Ճշմարտությունը վախից ուժեղ է։ Ու ճշմարտության դեմ աղմուկը չի աշխատում։ https://www.facebook.com/share/1J2fx2Q1sN/?mibextid=wwXIfr