TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← 🇦🇲МОЯ АРМЕНИЯ🇦🇲ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
🇦🇲МОЯ АРМЕНИЯ🇦🇲ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ avatar

TGINSIGHT POST

Post #68670

@Im_Hayastan

🇦🇲МОЯ АРМЕНИЯ🇦🇲ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Просмотры132Количество просмотров
Опубликован14 мар.14.03.2026, 18:47
Содержимое поста

Содержимое

📌 Այսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ։ Նման հանդիպումներից հետո ես հասկանում, որ իրականում դեռ ամեն ինչ կորած չէ ու որ մենք դեռ ոտքի կանգնելու ու կքած մեջքներս ուղղելու հնարավորություն ունենք։ Գրագետ, հայրենասեր ու սրտացավ այս երիտասարդներն այսօր բարձրաձայնեցին ամենասուր խնդիրները և ներկայացրին դրանց լուծման իրենց առաջարկներն ու ծրագրերը։ Քննարկումը ցույց տվեց, որ մեր երկրում կա մտածող, նախաձեռնող և պատասխանատվություն կրող երիտասարդ սերունդ, որը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Հայաստանի զարգացման ու հզորացման գործում։ 📌 Գագիկ Ծառուկյանը և նրանց ընկերն էր և փորձառու խորհրդատուն, ով հայտարարեց, որ միշտ պատրաստ է աջակցել նրանց սրտացավ նախաձեռնություններին։ Նրա խոսքով երկրի զարգացման հիմքում պետք է լինի կրթված, ուժեղ ու նորարարական գաղափարներով լի երիտասարդ սերունդը։ Հանդիպման մանրամասներն առաջիկայում կներկայացվի տեսանյութի միջոցով։ Բոլորին խորհուրդ կտամ նայել։ Իվետա Տոնոյանը