TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← MOUNTAINS OF KARABAKH
MOUNTAINS OF KARABAKH avatar

TGINSIGHT POST

Post #2472

@MountainsofKarabakh

MOUNTAINS OF KARABAKH

Просмотры1,430Количество просмотров
Опубликован23 июл.23.07.2025, 13:03
Содержимое поста

Содержимое

📢 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ ☑️ Հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։ Մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել, եթե՝ ☑️ դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում, և/կամ ☑️ դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023թ․սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50% և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք։ ՀՀ ԱՍՀՆ