TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← MOUNTAINS OF KARABAKH
MOUNTAINS OF KARABAKH avatar

TGINSIGHT POST

Post #3487

@MountainsofKarabakh

MOUNTAINS OF KARABAKH

Просмотры919Количество просмотров
Опубликован30 мар.30.03.2026, 10:01
Содержимое поста

Содержимое

📌 Փոփոխություններ են կատարվել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում: ☑️ Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով 611 բնակավայրերի ցանկը։ Ծրագրով սահմանված 5 մլն դրամ սահմանաչափով 242 բնակավայրերից և Երևանից բացի՝ մյուս բոլոր մարզային բնակավայրերում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը սահմանվում է 4 մլն դրամ։ Արդյունքում, 611-ի փոխարեն՝ ցանկում կներառվի 760 բնակավայր։ ☑️ Փոփոխությունը հետադարձ ուժով վերաբերելու է այն ընտանիքներին, որոնք արդեն իրացրել են իրենց հավաստագրերն այն բնակավայրերում, որտեղ ընտանիքի մեկ անդամի հաշվով աջակցության չափը 3 մլն դրամ է․ վերջիններս հնարավորություն ունենան այդ տարբերության չափով աջակցությունն ուղղել կամ հավելյալ հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը, կամ այն իրացնել որպես դրական մնացորդ։ ☑️ Ընտանիքի անդամ են դիտարկվում նաև մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։ ՀՀ ԱՍՀՆ