TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← Параллель Z 🇦🇲🇷🇺 Parallel Z
Параллель Z 🇦🇲🇷🇺 Parallel Z avatar

TGINSIGHT POST

Post #111495

@PARALLEL95

Параллель Z 🇦🇲🇷🇺 Parallel Z

Просмотры681Количество просмотров
Опубликован26 мар.26.03.2026, 06:17
Содержимое поста

Содержимое

«Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի բոլոր հարցերում, այդ թվում՝ TRIPP-ի հարցում, ավելի կոշտանալու է։ Եթե Իրանը կարողանա այս փուլից դուրս գալ առնվազն չթուլացած վիճակում, նշանակում է՝ Իրանը իր երկրում և իր անմիջական հարևանությամբ ցանկացած որոշում ընդունելու է առաջին հերթին մեկ հիմնական չափորոշիչով՝ անվտանգության տեսանկյունից»։ Աբովյան Time պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։ Նա պարզաբանում է՝ Իրանը անցնում է առավել անվտանգակենտրոն քաղաքականության և դրա միտումներն արդեն կան, քանի որ արդեն նկատվում է յուրահատուկ ներքին վերաձևավորում։ «Իշխանության մեջ անվտանգության ոլորտի ներկայացուցիչների՝ զինվորականների դերը զգալիորեն աճում է՝ գերազանցելով հոգևորականների և քաղաքացիական գործիչների ազդեցությունը։ Սա տեսանելի է նաև նրանով, որ Հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները նշանակվում են քաղաքացիական պաշտոնների։ Եթե այս միտումը շարունակվի, ապա որոշումների կայացման գործընթացում գերակշիռ խոսքը պատկանելու է հենց զինվորականներին։ Իսկ դա նշանակում է, որ բոլոր հարցերը դիտարկվելու են առաջին հերթին անվտանգության տեսանկյունից։ Սա նաև նշանակում է, որ Իրանը շատ ավելի սուր է ընկալելու թուրքական և ադրբեջանական գործոնները, ինչպես նաև Հարավային Կովկասը դիտարկելու է որպես իր անվտանգության առանցքային գոտի»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM