TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← КАРАБАХСКИЙ КЛАН
КАРАБАХСКИЙ КЛАН avatar

TGINSIGHT POST

Post #27981

@RodinaArm

КАРАБАХСКИЙ КЛАН

Просмотры394Количество просмотров
Опубликован2 июл.02.07.2024, 15:46
Содержимое поста

Содержимое

«Հայաստանին սպասվող վատագույն սցենարները առանց մեկ կրակոցի հնարավոր է խափանել․ անհրաժեշտ է ունենալ նոր բանակցող, նոր, սոլիդ իշխանություն, որը կլինի կանխատեսելի բոլորի, անգամ հակառակորդի համար»։ «Աբովյան Time» պոդկաստի զրուցակիցը «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է․ խոսել է իշխանության «խաղաղություն՝ ամեն գնով» բանաձևի, հնարավոր վատագույն սցենարների ու դրանք խափանելու հնարավորությունների, «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» իշխանության չկողմնորոշվելու վտանգների, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին։ «Եթե մարեց շարժումը, կգա նոր աղետը։ Շատերը Բագրատ սրբազանին մեղադրում են, որ քաղաքական բանաձևերով չի խոսում, և դա ճիշտ է, բայց թող քաղաքական բանաձևերով խոսողները փորձեին իրենք պրոցես սկսել։ Լավ կյանքից չէ, որ հոգևորականն է փորձում հասարակությանը մոբիլիզացնել և կանխել աղետը»։ ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM