Содержимое
Վատագույն սցենարներն առանց մեկ կրակոցի հնարավոր է խափանել. Վահե Հովհաննիսյան ՀՀ–ն պետք է ունենա նոր բանակցող, սոլիդ իշխանություն, նոր բանակցային նարատիվ և լինի կանխատեսելի բոլորի համար` դաշնակցից մինչև հակառակորդ, Բրյուսելից մինչև Մոսկվա։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ» Վահե Հովհաննիսյանը։ «Ադրբեջանը հայ–իրանական սահմանը մեզնից կտրելու է, և մենք դառնալու ենք ոչ կենսունակ պետություն։ Կիրանցում նստած են` հայ–վրացական սահմանի վրա, ամեն րոպե կարող են փակել։ ՌԴ–ից Հայաստան եկող գազատարը ցանկացած պահի Ադրբեջանը կարող է խափանել, քանի որ այդպես է գնում նոր սահմանազատմամբ։ Մասշտաբների առումով, եթե Արցախը երկու օրում դատարկվեց, ՀՀ–ն կարող է երկու տարում դատարկվել»։ Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ` այն պայմաններում, երբ ՌԴ–ն ՀՀ–ի ամենաազդեցիկ դաշնակիցն է, գործող իշխանությունները մեկ շաբաթ երկրի առաջին դեմքերով գնում են դեպի ԵՄ, մյուս շաբաթը հետ են վերադառնում դեպի Ռուսաստան, ինչը չի կարող անհետևանք մնալ։ @ArmeniaSputnik