TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← КАРАБАХСКИЙ КЛАН
КАРАБАХСКИЙ КЛАН avatar

TGINSIGHT POST

Post #28028

@RodinaArm

КАРАБАХСКИЙ КЛАН

Просмотры409Количество просмотров
Опубликован9 июл.09.07.2024, 07:56
Содержимое поста

Содержимое

Աշխարհը եռում է իրադարձություններով, որին համարժեք պատկերացում չունեն ՀՀ իշխանությունները. Բորիս Մուրազի Մինչ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովն էր, որին մասնակցելու էին գնացել շատ երկրների առաջին դեմքեր, այդ թվում Իլհամ Ալիևը, ՀՀ ղեկավարը հեծանիվ էր քշում։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազին։ «Այդ հեծանիվ վարելը չէր լինի PR քայլ, եթե մարդն իր տնից դուրս գար, հեծանիվ վարելով գար գործի, ոչ թե իբրև ցույց են տալիս հեծանիվի կարևորությունը, մի քանի փողոց փակում են, քաղաքացիներին անհարմարություն են պատճառում, ինչ է` ցույց տան հեծանիվ է վարում։ Աշխարհում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են նաև մեզ, և մենք ուղղակի դրա հետ կապ չունենք իշխանության մակարդակում։ Իշխանությունը ձևի մեջ է` բովանդակությունը մի կողմ թողած»։ @ArmeniaSputnik