TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
Содержимое поста
Содержимое
Իշխանության այդքան թմբկահարած այցը նույնիսկ տեղի չունեցավ. սեպտեմբերի 21–ին պետք է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հյուրընկալեին այստեղ։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է լրագրող Դավիթ Սարգսյանը։ «Ֆրանսիան այն միակ եվրոպական երկիրն է և Մակրոնը այն միակ առաջնորդը, որն իր ստորագրությունն է դրել Պրահայի հայտարարության տակ, որով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Եվրաոգևորվածներին ուզում եմ հիշեցնել նաև Ջոզեպ Բորելի այն անկեղծ միտքը, որ Փաշինյանն առաջին քաղաքական առաջնորդն էր, որը խիզախություն ունեցավ Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում։ Սա էլ այն թեթևամիտների համար, որոնք ասում էին, թե հողերը 30 տարի առաջ էր նվիրած և այլն։ Մենք չենք ասում, սա էլ Բորելն է ասում»։ @ArmeniaSputnik