TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
Содержимое поста
Содержимое
Ինչ է լինում, երբ հարևանները փորձում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ 2000-ականներին, երբ Թուրքիան ու Սիրիան պետք է հարաբերությունները կարգավորեին, թուրքական պահանջներից մեկն էր թուրք-սիրական սահմանն ականազերծելը: Եվ ականապատ դաշտերը, որոնք անվտանգություն էին ապահովում, հանեցին, «Աբովյան Time»-ի եթերում ասում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ի՞նչ է լինում հետո: 2011 թվականին ականազերծված տարածքներով Թուրքիայի տարածքից Սիրիա են ներխուժում իսլամիստ վարձկանները, մի քանի ժամում անխոչընդոտ կարողանում են հատել նախկինում ամենապաշտպանված սահմաններից մեկը, կոտորում են մարդկանց, գրավում են տարածքներ և մինչև հիմա գրաված են պահում»: @ArmeniaSputnik