TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← КАРАБАХСКИЙ КЛАН
КАРАБАХСКИЙ КЛАН avatar

TGINSIGHT POST

Post #28782

@RodinaArm

КАРАБАХСКИЙ КЛАН

Просмотры396Количество просмотров
Опубликован14 окт.14.10.2024, 17:04
Содержимое поста

Содержимое

Փորձագետներ, իրավաբաններ, միջազգայնագետների` մոտ 100 հոգի հոկտեմբերի 17–ին խորհրդարանական լսումներ կանցկացնեն Անկախության հռչակագրի նկատմամբ ՍԴ դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «ՍԴ որոշման մեջ մասնագետները նաև հրապարակել են առանձին դրույթներ, որը ՍԴ–ն որպես վերին դատական ատյան վճիռ է ներկայացրել հանուն ՀՀ–ի, բայց այդ տողերը մի քանի ամիս առաջ ՀՀ քաղաքացին ընթերցել էր Անկախության հռչակագրի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձում։ Առնվազն երեք դրվագ կա, որտեղ, այն ինչ վերլուծել էր Նիկոլ Փաշինյանը` կասկածի տակ դնելով Անկախության հռչակագիրը, հիմա հայտնվել է ՍԴ որոշման մեջ»։ Սա փաստում է` ՍԴ–ն կայացրել է քաղաքական որոշում, կայացրել է հանուն նրա, որ Փաշինյանը, այդ որոշումն օգտագործելով, Ադրբեջանին ասի` ձեր այս ուզածն էլ կատարեցի։ @ArmeniaSputnik