TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← КАРАБАХСКИЙ КЛАН
КАРАБАХСКИЙ КЛАН avatar

TGINSIGHT POST

Post #28818

@RodinaArm

КАРАБАХСКИЙ КЛАН

Просмотры458Количество просмотров
Опубликован22 окт.22.10.2024, 07:01
Содержимое поста

Содержимое

Արցախցիների Արցախ վերադարձի հարցը դեռ «տաք է», աշխարհը դեռևս զգայուն է Արցախի հարցի նկատմամբ, և դրա նկատմամբ հետաքրքրությունը չի կորել։ «Աբովյան Time»–ի եթերում նման կարծիք հայտնեց միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը։ «Քաղաքացիական հասարակությունից և քաղաքական ուժերից է կախված այդ հարցն ավելի «տաք պահելը»։ Խոսքը ոչ թե 200-300 արցախցիների վերադարձի հարցն է, այլ նրանց հավաքական վերադարձի, որը պետք է տեղի ունենա ցեղասպանության կանխարգելման և միջազգային դատապարտման պարագայում։ Վերադարձը պետք է լինի անվտանգ և արժանապատիվ կերպով, ու պետք է ապահովվի համապատասխան պայմաններ, որ արցախցիներն Արցախում չլինեն ադրբեջանական զինծառայողների, դատավորների ենթակայության ներքո»։ Ամբողջական հարցազրույցը` այստեղ։ @ArmeniaSputnik