TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
← КАРАБАХСКИЙ КЛАН
КАРАБАХСКИЙ КЛАН avatar

TGINSIGHT POST

Post #28825

@RodinaArm

КАРАБАХСКИЙ КЛАН

Просмотры399Количество просмотров
Опубликован23 окт.23.10.2024, 19:33
Содержимое поста

Содержимое

«Սահմանազատման կանոնակարգի վավերացման փաստաթուղթը պետք է ընդամենը կարդալ և հասկանալ, որ Ադրբեջանին զսպելու տեսանկյունից դա ոչինչ չի նշանակում․ այդ փաստաթուղթը ապագա տարածքային զիջումների մասին է, և այդ տարածքային զիջումները կարող է լինեն նաև Սյունիքում միջանցքի տեսքով»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի զրուցակիցը «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։ «Այդ փաստաթղթում կա մի կարևոր կետ, որում գրված է, որ Տավուշի մասով և այլ մասերով Ալմա Աթայի սկզբունքներով ենք սահմանազատումն իրականացնում, սակայն հնարավոր է հաջորդ փուլում այլ սկզբունքներով դա անենք․ Ադրբեջանը պնդել է այդ կետը և Հայաստանը ստորագրել է։ Այսինքն հաջորդ փուլում, եթե Ադրբեջանը կհամարի, որ Ալմա Աթայի սկզբունքները պետք է փոխարինվեն, օրինակ՝ իրենց սահմանադրությամբ, կամ Ալեքսանդրապոլի պայմանագրով, ապա իրենք սկզբունքը կփոխեն»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen