TGTGInsightаналитика telegramLIVE / telegram public index
Содержимое поста
Содержимое
Աշխարհում այսօր մի քանի երկրներ կան, որ հացահատիկ են արտադրում, և դրանց թվում ԵՄ երկրներ չկան, հետևաբար կեղծ է օրակարգը, թե թեքվենք Արևմուտք, որ հացահատիկ ունենանք, կամ հացը չլինի, բրինձը կա. դա թելադրվում է որոշ շրջանակների կողմից, «Աբովյան Time»–ի եթերում ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ «Իսկ իրականությունը հետևյալն է` ՀՀ–ն այսօր ունի եզակի հնարավորություն էժան հացահատիկ ձեռք բերելու ՌԴ–ից, էժան էներգակիր ներկրելու ՌԴ–ից ու ԵԱՏՄ երկրներից։ Մեր մեծերից մեկը հայ ժողովրդին ուղղված իր կոչում ասել է` «անգութ է Եվրոպան, երբեք չհավատաս»։ Երբ ԵՄ–ն ու Արևմուտքն իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծեն, մենք մենակ ենք մնալու մեր պրոբլեմների, սովի ու համաճարակի հետ»։ @ArmeniaSputnik