TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Späť na kanály
Sputnik Արմենիա avatar

TGINSIGHT CHAT

Sputnik Արմենիա

@ARMENIASPUTNIK

News and media

Sputnik Արմենիա www.armeniasputnik.am Facebook - https://www.facebook.com/SputnikArmeniaAgency Instagram - https://www.instagram.com/sputnik.armenia/ VK - https://vk.com/armeniasputnik OK - https://ok.ru/armeniasputnik

Odberatelia1.1万Aktuálni odberatelia
Sledované príspevky1,010Počet indexovaných príspevkov
Nedávny dosah4,584Súčet nedávnych zobrazení
Nedávne príspevky

Nedávne príspevky

Strana 1 z 85 · 1,010 príspevkov

Publikované pred 29 dňami

Սփյուռքում շատերը պատմական Հայաստանն են ցանկանում, բայց մենք իրական Հայաստանում ենք ապրում․ Միրզոյան «Մենք մեծ հայկական սփյուռք ունենք և դա կարևոր գործիք է, բայց պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են ու իրենց տեսակետները կարող են չհամընկնել միմյանց հետ։ Սփյուռքի մի զգալի հատվածը Հայոց ցեղասպանության վերապրողների սերունդներն են։ Շատերը ցանկանում են ավելի մեծ Հայաստան տեսնել, մի Հայաստան, որը գոյություն է ունեցել, փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել։ Այսօր դա երազ է, իրական Հայաստանը չէ»,- «Երևանյան երկխոսության» շրջանակներում պանելային քննարկմանը հայտարարել է Միրզոյանը։ @ArmeniaSputnik

139 views

Publikované pred 29 dňami

ՀՀ կրթական հաստատություններում, եթե բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ կլինի պատիժ, ԱԺ–ում խոստացավ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով այն տեղեկությանը, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում նախընտրական քարոզչության խախտում է եղել։ «Քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը, ես ևս մեկ անգամ զգուշացնում եմ, ոչ թե հորդորում, այլ զգուշացնում եմ ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին` «Հանրակրթության մասին» օրենսդրության խախտման որևէ պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,– ընդգծեց նա։ @ArmeniaSputnik

261 views

Publikované pred 29 dňami

Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Ազատության նախագիծ» գործողությունը «Դա արվում էր նրա համար, որպեսզի տեսնենք՝ կհաջողվի արդյոք վերջնականացնել և ստորագրել Իրանի հետ համաձայնագիրը»,- գրել է նա Truth Social սոցցանցում: Ընդ որում, ամերիկացիների կողմից նավերի…

306 views

Publikované pred 29 dňami

Ալեն Սիմոնյանին հունից հանեց հարցը, թե արդյոք հայ–ռուսական հարաբերությունների վրա վա՞տ չեն անդրադառնա Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովին եվրոպացի տարբեր պաշտոնյաների հնչեցրած մտքերը։ Նա կրկին հիշեց «ռուսական սապոգի, ծնկած ապրելու» մասին և պնդեց, թե «մինչև 2018թ–ը մենք անկախություն չենք ունեցել»... @ArmeniaSputnik

306 views

Publikované pred 29 dňami

Արարատ Միրզոյանը հիշեցրել է Ադրբեջանում հայ գերիների առկայության մասին՝ ելույթ ունենալով «Երևանյան երկխոսության» շրջանակներում պանելային քննարկմանը «Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են։ Երկու համայնքներն էլ դեռևս իրական հաշտեցման կարիք ունեն։ Չլուծված հարցերը մասնավորապես հումանիտար բնույթի են, ինչպես նաև պահվող անձինք ունենք։ Այնուամենայնիվ, ուղին շատ լավատեսական է»,- ասաց Միրզոյանը։ @ArmeniaSputnik

329 views

Publikované pred 29 dňami

Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբոր նկատմամբ մահափորձ է կատարվել։ 52-ամյա գործարար Այդըն Չավուշօղլուն վիրավորվել է Ալանիայի իր գրասենյակում տեղի ունեցած կրակոցների ժամանակ և վիրահատվել։ Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։ @ArmeniaSputnik

359 views

Publikované pred 29 dňami

Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Երկամարտում նա ցույց է տվել 336 կգ արդյունք (150+186 կգ) : @ArmeniaSputnik

345 views

Publikované pred 29 dňami

Բելառուսը Բելառուս է, Հայաստանը Հայաստան. չնայած զրույցի սկզբում Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի մեկնաբանում Բելառուսի ԱԳՆ–ի բողոքի նոտան, բայց այնուամենայնիվ, պնդեց, թե Հայաստանը «ծայրագավառ չի լինելու», և որ Բելառուսի կառավարման օրինակն իր համար անընդունելի է։ «Մենք ընտրել ենք ՀՀ–ի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք` մի քիչ այլ ճանապարհ»,–ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահը։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը», ինչի կապակցությամբ էլ Մինսկը բողոքի հայտագիր էր ներկայացրել Երևանին։ @ArmeniaSputnik

426 views

Publikované pred 29 dňami

Անհայտ զինվորի գերեզմանից վերցված Անմար կրակի մասնիկները, որը բերվել էին Մոսկվայից, տեղափոխվել է Երևանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոց։ Արարողությանը մասնակցող Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիշատակի ջահի փոխանցումը անվանել է այսօր ապրողների սրբազան պարտականություն։ Նա նաև հիշատակել է Հայրենական մեծ պատերազմում կռված 600,000 հայերին, ինչպես նաև այն փաստը, որ հայ ժողովուրդը Լենինգրադի պաշարումից ապաստան է տվել ավելի քան 200 երեխաների։ «Սրանք բոլորը մեր ընդհանուր պատմության էջեր են։ Եվ շատ կարևոր, առանցքային պահ ոչ միայն մեր պատմության, այլև մեր երկրներին ու ժողովուրդներին միավորող ընդհանուր հոգևոր, բարոյական և հոգևոր հյուսվածքի մեջ։ Սա կարևոր է պահպանել»։ @ArmeniaSputnik

443 views

Publikované pred 29 dňami

11 մարդ զոհվել է, ևս 26-ը վիրավորվել են Իրանի մայրաքաղաքից արևմուտք գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով ։ Հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան, հայտնել են տեղի իշխանությունները։ @ArmeniaSputnik

521 views

Publikované pred 29 dňami

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը «շատ տրամաբանական» համարեց Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ կլինի»` չնայած նրան, որ որևէ փաստ չներկայացրեց դա հավաստող։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց` արդյոք փորձել են հասկանալ, թե ինչ հիմքով է Փաշինյանն արել այդ հայտարարությունը, փորձե՞լ են օպերատիվ–հետախուզական տվյալներ ստանալ այդ հայտարարությունը ճշտելու համար։ «Մենք որևէ տեղեկության չենք սպասում ՀՀ անվտանգային ռիսկերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու, դա անում ենք 24/7 ռեժիմով»,–եղավ պատասխանը։ @ArmeniaSputnik

635 views

Publikované pred 29 dňami

❄️Մայիսյան ձյուն Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում Տեսանյութը` Գագիկ Սուրենյանի։ @ArmeniaSputnik

514 views
123•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485
PredchádzajúcaStrana 1 z 85Nasledujúca