TGINSIGHT CHAT
Sputnik Արմենիա
@ArmeniaSputnik
News and mediaSputnik Արմենիա www.armeniasputnik.am Facebook - https://www.facebook.com/SputnikArmeniaAgency Instagram - https://www.instagram.com/sputnik.armenia/ VK - https://vk.com/armeniasputnik OK - https://ok.ru/armeniasputnik
Nedávne príspevky
Strana 1 z 84 · 1,001 príspevkov
Publikované 13. 4.
ԵԱՏՄ-ում արդյունաբերական ոլորտի մրցունակությունը բարձրացել է «Դա բիզնեսի և լիազորված պետական մարմինների համակարգված աշխատանքի արդյունքն է,–«ԵԱՏՄ տնտեսական ռազմավարություններ. խնդիրներ և նորարարություններ» 9-րդ միջազգային համաժողովում հայտարարել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկոմը։ @ArmeniaSputnik
Publikované 13. 4.
ՌԴ մարմնամարզիկները պատվավոր տեղեր են գրավել Ուզբեկստանում անցկացված Աշխարհի գավաթի 2-րդ փուլում՝ չնայած չեզոք կարգավիճակով ելույթներին Ալինա Կաբաևայի «Երկնային շնորհք» գեղարվեստական մարմնամարզության ակադեմիայի յոթ սաներից 2-ը հանդես են եկել անհատական ծրագրով, մյուսները՝ խմբային վարժություններով: Մրցաշարի արդյունքներով Մարիա Բորիսովան (տեսանյութում) դարձել է բազմամարտի չեմպիոն, իսկ օղակով վարժությունում՝ արծաթե մեդալակիր: Խմբային վարժություններում աղջիկների թիմը եզրափակչում նվաճեց արծաթ՝ հինգ գնդակով, իսկ եզրափակչում բրոնզ՝ երեք օղակներով և երկու զույգ բուլավաներով: @ArmeniaSputnik
Publikované 13. 4.
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին՝ ձեռքի հետ մեղադրելով Իրանին այն բացելու խոստումը չկատարելու մեջ ԱՄՆ ռազմածովային ուժերն այս պահից սկսում են Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի արգելափակման գործընթացը: Այս մասին…
Publikované 13. 4.
🇦🇲🇷🇺Կարևոր է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ավելի պրագմատիկ լինեն իրենց հարաբերություններում. դրանք այլևս այն չեն, ինչ նախկինում էին, բայց տարբեր լինել` չի նշանակում թշնամական. Սերգեյ Մարկեդոնով @ArmeniaSputnik–ի հարցին ի պատասխան փորձագետն ասաց, որ երկկողմ հարաբերություններում այսօր անհրաժեշտ է ավելի մեծ շեշտադրում կատարել ոչ հրապարակայնության վրա, քանի որ հուզական հարձակումները կարող են վնասակար լինել։ ✔️Այս առումով Մարկեդոնովը հիշեցրեց, որ Ռուսաստանը չի դեմ եղել TRIPP-ին, այլ փորձել է որոշել դրա համատեղելիությունը սեփական նախագծերի հետ, և, այնուամենայնիվ, Մոսկվային դուռն են ցույց տալիս։ Նույն պատմությունն է նաև Մեծամորի ատոմակայանի և ԱՄՆ նոր մոդուլային ռեակտորների հետ կապված, որոնք, ի դեպ, «դեռևս որևէ տեղ չեն փորձարկվել»։
Publikované 13. 4.
Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապին Թրամփի քննադատությունից հետո «Իրանի մեծ ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ գերազանցությանն ուղղված վիրավորանքը և հայտարարում, որ Հիսուսի՝ Խաղաղության և եղբայրության մարգարեի պղծումն անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար: Թող Ալլահի շնորհած փառքը Ձեզ հետ լինի», - գրել է Իրանի նախագահը սոցիալական ցանցերում։ @ArmeniaSputnik
Publikované 13. 4.
1944 թվականի ապրիլի 13-ին Կարմիր բանակը ազատագրեց Սիմֆերոպոլը 865 օր տևած ֆաշիստական օկուպացիայից Այդ օրը վաշտի հրամանատար, կապիտան Պավել Տիգրանի Զարգարյանի 201 համարի T-34 տանկը առաջիններից մեկն էր, որ մտավ ազատագրվող քաղաք։ Իսկ երբ թերակղզին ամբողջությամբ մաքրվեց նացիստներից, 201 համարի տանկը տեղադրվեց պատվանդանի վրա Հաղթանակի պուրակում։ Ամեն տարի Ղրիմի բնակիչները ծաղիկներ են բերում ազատագրողների տանկի մոտ։ @ArmeniaSputnik
Publikované 13. 4.
Ռուսաստանը Հայաստանի ընտրություններում «իր սեփական» թեկնածուն չունի. ՌԴ–ի համար կարևորը հենց Հայաստանն է և նրա քաղաքացիների որոշումները. ռուսաստանցի փորձագետ «Սա շատ ավելի արդարացի և ճիշտ մոտեցում է, քան ցույց տալ ինչ-որ մեկին և ասել. «Սա մեր մարդն է»։ Հարաբերությունները պետք է երկրի հետ կառուցել, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական գործչի», - ասաց Սերգեյ Մարկեդոնովը @ArmeniaSputnik հարթակի միացմամբ տեսակոնֆերանսի ժամանակ։ Ընդգծեց` սա նաև այն է, ինչով նրանք տարբերվում են, ասենք, ամերիկացիներից կամ եվրոպացիներից։
Publikované 13. 4.
Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի, @ArmeniaSputnik–ին հայտնեցին դատախազությունից։ Հիշեցնենք, որ Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել էր Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտպանի ներկայացրած բողոքը՝ խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ։
Publikované 13. 4.
🇷🇺🇭🇺Կրեմլը չի շնորհավորի Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. Պեսկով «Մենք շնորհավորանքներ չենք հղում ոչ բարեկամ երկրներին։ Իսկ Հունգարիան ոչ բարեկամ երկիր է` աջակցում է մեր դեմ պատժամիջոցներին»,–հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։ @ArmeniaSputnik
Publikované 13. 4.
Կատարված է առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական. Մայր աթոռն անդրադարձել է Փաշինյանի որոշման 📎ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։ 🔺Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ 🔺Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց եկեղեցու ինքնավարության և Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը, պահանջել է Մայր աթոռը։ @ArmeniaSputnik
Publikované 13. 4.
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո): @ArmeniaSputnik
Publikované 13. 4.
Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Մասնավորապես, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային մայրուղու 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետրը (Պարավանի լեռնանցք) հատվածում։ Հետևաբար, Նինոծմինդա և Բավրա անցակետերի միջև երթևեկությունը ներկայումս փակ է։ @ArmeniaSputnik