Post content
🇦🇲ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Արսեն Թորոսյանի վերջին հայտարարությունը, որով նա, փաստորեն, Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հայկական եկեղեցու ոչնչացումը ներկայացնում է որպես մի բան, որ կատարվում է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», պատահական լեզվի սայթաքում չէ, ոչ էլ դիվանագիտական զգուշություն։ Սա աշխարհահայացք է։ Հայաստանի իշխանությունները զարհուրելին վաղուց դարձրել են առօրյա, իսկ սրբապղծությունը՝ պետական վարքագծի նորմ։ Ժողովրդական իմաստությունը վաղուց է արձանագրել՝ «ձուկը գլխից է նեխում»։ Այն, ինչ այսօր արտաբերում են իշխանական երկրորդ եւ երրորդ էշելոնների ներկայացուցիչները, ընդամենը վերարտադրում է այն հիմնական քաղաքական տրամաբանությունը, որ ձևակերպվեց Նիկոլ Փաշինյանի կողմից դեռ 2023-ին, երբ Արցախը մատնվեց հայաթափման։ Այս աղետալի մտածողության քաղաքական հիմքը դրվել էր շատ ավելի վաղ՝ Պրահայում 2022 թ-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ կամքով, Արցախը հանձնեց ադրբեջանական տարածքային ամբողջականության ներքո։ Այդ պահից սկսած Ալիևին տրվեց ոչ թե սովորական դիվանագիտական հնարավորություն, այլ իսկական «պողպատյա մանդատ»՝ հայ ժողովրդի նկատմամբ գործադրելու այն, ինչ մինչ այդ անգամ միջազգային հարթակներում դժվար էր բացահայտորեն լեգիտիմացնել։ Ահա թե ինչու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները սովորական քաղաքական միջոցառում չեն լինելու։ Դրանք վերածվում են բարոյական հանրաքվեի, գոյաբանական քննության, ազգային ինքնաճանաչման վերջին փորձության։ Ամեն ոք թող կատարի իր ընտրությունը։ Բայց թող ոչ ոք հետո չասի, թե չէր հասկանում այդ ընտրության գինը։ Որովհետև այս անգամ քվեարկվելու է ոչ թե հերթական իշխանության ճակատագիրը, այլ՝ հայ լինելու իրավունքը։ 🌐Մանրամասները՝Հանրային Տրիբունալի կայքում։ Բաժանորդագրվիր Tribunal-ին 🇷🇺ВЛАСТЬ СВЯТОТАТСТВА И ПОСЛЕДНИЙ ЭКЗАМЕН НА НАЦИОНАЛЬНОЕ ДОСТОИНСТВО Заявление одного из наиболее заметных представителей власти — Арсена Торосяна, который фактически представил уничтожение армянской церкви в Степанакерте Азербайджаном как нечто происходящее «на суверенной территории Азербайджана», не является ни случайной оговоркой, ни дипломатической осторожностью. Это мировоззрение. Власти Армении давно сделали чудовищное повседневностью, а святотатство — нормой государственного поведения. Народная мудрость давно зафиксировала: «рыба гниёт с головы». То, что сегодня произносят представители второго и третьего эшелонов власти, лишь воспроизводит ту основную политическую логику, которая была сформулирована Николом Пашиняном ещё в 2023 году, когда Арцах был обречён на этническую чистку. Политическая основа этой катастрофической логики была заложена ещё раньше — в Праге в 2022 году, когда Никол Пашинян по собственной воле передал Арцах под территориальную целостность Азербайджана. С этого момента Алиев получил не просто дипломатическое пространство, а настоящий «стальной мандат» на осуществление всего, что ранее было трудно открыто легитимировать даже на международной арене. Именно поэтому парламентские выборы 7 июня не будут обычным политическим событием. Они превращаются в моральный референдум, экзистенциальный экзамен и последнее испытание национального самосознания. Пусть каждый сделает свой выбор. Но пусть никто потом не говорит, что не понимал его цену. Потому что на этот раз будет решаться не судьба очередной власти, а право быть армянином. Полный разбор — на сайте Подпишись на Tribunal