TGINSIGHT CHAT
Crossroads_am
@crossroadsarm
News and mediaՀավաստի լուրեր Հայաստանից և Սփյուռքից, տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում։ Հետևեք ինձ նաև` X-ում https://twitter.com/am_crossroads Facebook-ում https://goo.su/bD3FHHi Հետադարձ կապի համար. https://t.me/crossroads_amkap_bot
Վերջին գրառումներ
Էջ 1 / 85 · 1,012 գրառում
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲🇦🇿Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների առկայությանը Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են։ Երկու համայնքներն էլ դեռևս իրական հաշտեցման կարիք ունեն։ Չլուծված հարցերը մասնավորապես հումանիտար բնույթի են, ինչպես նաև պահվող անձինք ունենք։ Այնուամենայնիվ, ուղին շատ լավատեսական է։
Հրատարակված 29 օր առաջ
🔺Սփյուռքում շատերը պատմական Հայաստանն են ցանկանում, բայց մենք իրական Հայաստանում ենք ապրում․ Միրզոյան Մենք մեծ հայկական սփյուռք ունենք և դա կարևոր գործիք է, բայց պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են ու իրենց տեսակետները կարող են չհամընկնել միմյանց հետ։ Սփյուռքի մի զգալի հատվածը Հայոց ցեղասպանության վերապրողների սերունդներն են։ Շատերը ցանկանում են ավելի մեծ Հայաստան տեսնել, մի Հայաստան, որը գոյություն է ունեցել, փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել։ Այսօր դա երազ է, իրական Հայաստանը չէ, հայտարարել է ԱԳ նախարարը «Երևանյան երկխոսության» շրջանակներում պանելային քննարկմանը։
Հրատարակված 29 օր առաջ
🔺Կառավարությունն առաջարկում է համայնքների խոշորացում իրականացնել Լոռիում, Վայոց ձորում և Սյունիքում Խորհրդարանի նիստում նախագծերի փաթեթը զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը․ Առաջարկվում է ձևավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով: Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ձևավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով: Վայոց ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով և ձևավորել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք։
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲🇵🇱Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վարշավայում ուսումնառություն անցնող հայ զինծառայողների հետ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ: Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության…
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲⚡️🇧🇾 Նման ցինիկ մոտեցումը ցավալի է. Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Մինսկի ինքնուրույն չլինելու մասին հայտարարություններին. ՀՀ խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին իր ներքին…
Հրատարակված 29 օր առաջ
Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գլխավորած պատվիրակությանը։ 🇦🇲🇦🇿Ըստ ադրբեջանական կողմի՝ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ընդգծվել են Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգն ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ադրբեջանի նախագահի մասնակցությունը տեսակապի միջոցով՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, գնահատվել է որպես պատմական իրադարձություն: 🇦🇿🇪🇺Քննարկվել են նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի, կապի, անվտանգության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲🇸🇰 Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ։ #Հայաստան#Սլովակիա
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲🇮🇷Իրանում ակնկալում են, որ Հայաստանը կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ.Իրանի դեսպան «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Խալիլ Շիրղոլամին։ Դեսպանը նաև նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի օրը դեռևս որոշված չէ: Այցի գաղափարը հնչեց, բայց հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմը, և երկիրն ամբողջությամբ կենտրոնացավ ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվեցին։ #Իրան#Հայաստան
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲⚡️🇧🇾 Նման ցինիկ մոտեցումը ցավալի է. Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Մինսկի ինքնուրույն չլինելու մասին հայտարարություններին. ՀՀ խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին իր ներքին…
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲🇦🇿 Ադրբեջանի տարածքով մայիսի 6-ին Հայաստան կտեղափոխվի պարարտանյութ և հացահատիկ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ, չորս վագոն հացահատիկ։ #Հայաստան#Ադրբեջան
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲🇪🇺 Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր։ Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ #ԵՄ#Հայաստան
Հրատարակված 29 օր առաջ
🇦🇲🇮🇳 Քննարկվել են երկկողմ Հայաստան-Հնդկաստան օրակարգի հարցեր: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, հյուպատոսական, անձնագրային, վիզաների և արտերկրում հնդկական հարցերով քարտուղար Սրիպրիյա Ռանգանաթանի հետ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային հարցերի շրջանակի շուրջ: #Հայաստան#Հնդկաստան
Hashtags