TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Crossroads_am avatar

TGINSIGHT CHAT

Crossroads_am

@crossroadsarm

News and media

Հավաստի լուրեր Հայաստանից և Սփյուռքից, տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում։ Հետևեք ինձ նաև` X-ում https://twitter.com/am_crossroads Facebook-ում https://goo.su/bD3FHHi Հետադարձ կապի համար. https://t.me/crossroads_amkap_bot

Բաժանորդներ3,740Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,012Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват1,697Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 2 / 85 · 1,012 գրառում

Հրատարակված 5 մյս

🇫🇷🇦🇲 Հայաստանը կարևոր համաձայնագրեր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ: 🔺ՀՀ պաշտպանության նախարարությունը, SOFEMA Group-ը և Airbus Helicopters-ը պայմանագրեր են ստորագրել Հայաստանին հանդերձանք և տրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ։ 🔺FlyOne Armenia ավիաընկերությունը և Airbus-ը համաձայնագիր են ստորագրել երկու նոր Airbus A321-200NX ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Այս մոդելները հայտնի են իրենց արդյունավետությամբ և հարմարավետությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել չվերթների աշխարհագրությունը։ #Ֆրանսիա#Հայաստան

154 views

Հրատարակված 5 մյս

🇦🇲🇪🇺2024 թվականից սկսած, ԵՄ-ն 30 մլն եվրո է հատկացրել՝ Հայաստանի զինված ուժերին աջակցելու և գնաժամային իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու համար։ #ԵՄ#Հայաստան

143 views

Հրատարակված 5 մյս

🇦🇲🇫🇷Գյումրիում մեկնարկել է «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով միջոցառումը՝ Փաշինյանի և Մակրոնի մասնալցությամբ։

141 views

Հրատարակված 5 մյս

🔺🔺Կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ ՆԳՆ ոստիկանությունից Factor.am-ին հայտնել են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

133 views

Հրատարակված 5 մյս

🇦🇲🇫🇷Մակրոնը Գյումրիում է։ Ֆրանսիայի և Հայաստանի ղեկավարները հարգանքի տուրք են մատուցում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

132 views

Հրատարակված 5 մյս

🇦🇲🇹🇷Պետք է խոստովանեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է անցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից։ Այս մասին «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պատմական հնարավորություն ունի էլ ավելի մեծ առաջընթացի հասնելու համար։

136 views

Հրատարակված 5 մյս

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի և կբերվի նախնական տեսքի։ #Երևան

138 views

Հրատարակված 5 մյս

🇦🇲🇹🇷 Հաշվի առնելով այս առումով պատմական օրինակները՝ մենք չպետք է թույլ տանք երրորդ կողմերին կամ որևէ մեկին օգտագործել տարածաշրջանի ռազմավարական շահերը իրենց կարճաժամկետ տակտիկական նպատակների համար։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Միաժամանակ նա հավելել է, որ TRIPP նախագիծը ցույց է տալիս ԱՄՆ-ի կողմից շատ կառուցողական մոտեցում, և նրանց ներդրումը օգոստոսի 8-ի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնություններում շատ կարևոր է։

148 views

Հրատարակված 5 մյս

🇦🇲🇵🇱Սուրեն Պապիկյանը հանդիպել է Վարշավայում ուսումնառություն անցնող հայ զինծառայողների հետ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան, հանդիպել հաստատության ղեկավար կազմի հետ: Նախարարին ներկայացվել են կրթական հաստատության կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, ուսումնական ծրագրերը: #Հայաստան#Լեհաստան

138 views

Հրատարակված 5 մյս

🇦🇿🇪🇺Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները, ներառյալ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: #Ադրբեջան#ԵՄ

147 views

Հրատարակված 5 մյս

🇦🇲🇵🇱 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: #Հայաստան#Լեհաստան

142 views

Հրատարակված 5 մյս

🇦🇲🇫🇷 Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել: #Հայաստան#Ֆրանսիա

145 views
12345•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485