TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Crossroads_am

TGINSIGHT SIMILAR POSTS

Գտնել նմանատիպ բովանդակություն

Աղբյուր ալիք @crossroadsarm · Post #50737 · 22 ապր

🇦🇲🇺🇳Հայաստանն արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին. ՀՀ նախագահը՝ ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով և կանխատեսվում է, որ մինչև դարի կեսը կշարունակի աճել։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է առավել ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջրհեղեղներն ու ջերմային ալիքները։ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ ՀՀ-ն սահմանել է հավակնոտ նպատակներ՝ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու 44%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ՝ ներքին ջանքերի շնորհիվ, և մինչև 52%-ով՝ միջազգային աջակցության դեպքում։ #Հայաստան#Ղազախստան#ՄԱԿ

Արդյունքներ

Գտնվել է 514 նմանատիպ գրառում

Գլոբալ որոնում

🇦🇲АРМЕНИЯ СЕЙЧАС-

@ArmeniaSeychas · Post #78092 · 25.04.2026, 07:52

🇦🇲🇺🇳Հայաստանը ներկայացրեց COP17-ի առաջնահերթությունները ՄԱԿ-ում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության կողմից Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների հարցերով օժանդակ մարմնի առաջին նիստի հիմնական արդյունքները» խորագրով հարակից միջոցառմանը: #Հայաստան#ՄԱԿ

Crossroads_am

@crossroadsarm · Post #51002 · 30.04.2026, 08:54

🇦🇲 «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով։ Իրավապաշտպանները նկատում են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ: 🇬🇪 «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում դիրքերն ավելի է վատթարացրել Վրաստանը՝ 114-րդ տեղից իջնելով 135-րդը: 🇦🇿🇷🇺 Ադրբեջանն ու Ռուսաստանը 180 երկրների վերջին տասնյակում են բռնապետական ռեժիմների շարքում՝ Հյուսիսային Կորեայի, Թուրքմենստանի, Աֆղանստանի հետ: #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50941 · 28.04.2026, 12:44

🇦🇲ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 28-ին, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, կայացել է միջոցառում՝ «Հայաստանի գյուղատնտեսությունը՝ գյուղոլորտի ուսանողների աչքերով» խորագրով։ Միջոցառման շրջանակում ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի ուսանողները ներկայացրել են Հայաստանի գյուղատնտեսության ապագային նվիրված 20 գեղարվեստական աշխատանքներ։ #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50906 · 27.04.2026, 13:41

🔹Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խավիեր Կաստելանոս Մոսկերային։ Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության զարգացման ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50889 · 27.04.2026, 08:24

🚧Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Երևանի քաղաքապետարան #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50885 · 27.04.2026, 07:17

‼️Ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար. ՔԿ Նրանք մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստացել են հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ: #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50792 · 23.04.2026, 16:54

🇦🇲🏞Երևանի այգիների թիվն ավելացավ ևս մեկով: Ֆիզիկայի բանավանում՝ նախկինում աղբավայրի վերածված տարածքում նոր այգի է հիմնվել: Տնկվել են 220 հասուն և արժեքավոր ծառեր և 1500 թփեր: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50723 · 22.04.2026, 08:20

🇦🇲Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։ ▪️2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)։ Գևորգ Պապոյան #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50643 · 20.04.2026, 11:15

🔹Մայիսի 1-ից կբացվի Անտառայինի հետևում՝ նախագահական նստավայի ետնամասում, արգելափակոցներով փակված ճանապարհը։ Բաղրամյան, Սիլվա Կապուտիկյան, Սարմեն, Վերին Անտառային, Լեռ Կամսար և Լեոնիդ Ազգալդյան փողոցների ծանրաբեռնվածությունը կվերաբաշխվի։ #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50629 · 20.04.2026, 05:53

🇦🇲Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլաքյանը պայքարը կսկսի 12:00-ին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը` 58 կգ քաշում ելույթ կունենա 18:00-ին: #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50579 · 17.04.2026, 17:48

🇦🇲Պապոյանը ծանոթացել է 250 մլն դոլարի ներդրումային ծրագրին. նախատեսվում է 2500 նոր աշխատատեղի հիմնում, օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 17-ին այցելել է «Շիրակ» թռչնաբուծարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ #Հայաստան

Crossroads_am

@crossroadsarm · Post #50573 · 17.04.2026, 15:13

‼️Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով. Հակակոռուպցիոն դատարան #Հայաստան

123•••10•••20•••30•••40•••4243
ՆախորդԷջ 1 / 43Հաջորդ