@hayazgayinchakat · Post #730 · 07.08.2025 г., 05:30
Անցյալից՝ կորուստներով ու վերագտնումով, պարտություններով և հաղթանակներով բեռնավորված, գալիս է մի ժողովուրդ։ Ժողովուրդ, որ տեսել է ցեղասպանություն, պետության կորուստ, բայց երբևէ չի կորցրել Աստծուն։ Հիմա, երբ թվում է, թե ամեն բան վերջացած է, այդ նույն ժողովուրդը շարունակում է հույս ու լույս բերել, թե իրեն և թե ապաշխարող ու չապաշխարող աշխարհի մարդկությանը։ Հնամենի մեր ժողովուրդը գալիս է դեպի Արարիչը, վերածնվելու և շարունակվելու հավատքով։ Հայ ժողովուրդն արարչական իր առաքելությամբ վկայաբանում է խաղաղությանը և հավատարմությանը դեռևս վաղնջական ժամանակներից մատուցած իր երդումը։ Հայ ժողովուրդը վկայաբանում է, որ հնարավոր է լինել հոշոտված և չկործանվել, լինել պետականությունը կորցնելու եզրին և տոկալ ու չկորցնել արժանապատվությունը։ Հայը գալիս է՝ ոչ սոսկական կենսակերպ ունենալու ու ապրելու, այլ անվերջորեն հառնելու և պայքարելու համար։ Եթե կուզեն, աշխարհի ժողովուրդները թող տեսնեն, որ պետականորեն 301թ. քրիստոնեություն ընդունած առաջին ժողովուրդն այսօր էլ օրհնաբանում է իր Տիրոջն ու Փրկչին։ Հայ մարդու ենթագիտակցական ու գիտակցական մակարդակներում գոյաբանված խնդիրն այսօր էլ լույսի ժառանգության պահպանումն է։ Հայը մերժում է գիշատչական ուժը և անսում արժանապատիվ խաղաղության Արարչական ժառանգությանը։ #armenian_national_front#դիմադրականճակատ#newsarmenia#գևորգգևորգյան#գևորգ_գևորգյան#հայառաքելականեկեղեցի#իրավիճակըհայաստանում#հայազգայինճակատ#gevorg_gevorgyan#геворг_геворгян#հայաստան#armnationalfront#գեւորգ_գեւորգյան#армянскийнациональныйфронт#ԳևորգԳևորգյան#Վեհափառ#ԳարեգինԲ#nikolpashinyan#նիկոլխաբեբա#նիկոլդավաճան