Сегодня будет самый "двоичный" ("двойковый"? "двушный"? "двойственный"?) момент на вашем веку 🤩
Больше двоек в дататайме вы не застанете!
Успейте поймать момент! Будете показывать эпичный скриншот своим внукам)))
🥸 Для продуманных (ленивых): код на скрине, который сработает только сегодня и только 1 раз!
⏱ Открывайте окошки с часами и вперёд!
#offtop
‼️ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի շրջանակներում խստացնելու է Sputnik-ի և RT-ի նկատմամբ միջոցառումները, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Խոսքը «հայելային» ռեսուրսների արգելափակման մասին է, որոնք հրապարակում են RT-ի և Sputnik-ի կոնտենտը։
#ԵՄ
🇦🇲🇪🇺 Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր։
Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
#ԵՄ#Հայաստան
🇦🇲🇪🇺2024 թվականից սկսած, ԵՄ-ն 30 մլն եվրո է հատկացրել՝ Հայաստանի զինված ուժերին աջակցելու և գնաժամային իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու համար։
#ԵՄ#Հայաստան
🇦🇲🇪🇺Ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր
🔹Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։
🔹Ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ՆԳՆ և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։
🔹ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հանձնել է Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։
#Հայաստան#ԵՄ
🇦🇲🇪🇺 Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերություններն առավել մոտ են, քան երբևէ
Այսպիսի գնահատականի է արժանացրել Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ բնութագրելով երկկողմ հարաբերություններն։
Հայաստանն այսօր փաստացի հայտնվել է եվրոպական քաղաքական ուշադրության կենտրոնում, և Երևանում կայանալիք առաջիկա գագաթնաժողովներն էլ հենց վկայությունն են այն հանգրվանի, որին հասել են Երևանն ու Բրյուսելը, ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։
#Հայաստան#ԵՄ
🇪🇺🇦🇲Եվրամիությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումներին
ՀՀ ԿԳՄՍ-ն և ԵՄ պատվիրակությունը համատեղ ներկայացրել են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները։
#Հայաստան#ԵՄ
48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավերներ են ստացել մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Հրավիրվածների թվում են․
🇪🇺 ԵՄ անդամ բոլոր երկրները,
🇬🇧 Միացյալ Թագավորությունը,
🇲🇩🇺🇦 Ուկրաինան, Մոլդովան,
🇬🇪🇦🇿🇹🇷Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան,
Արևմտյան Բալկանների երկրները և այլք:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են Ռումինայի և Ֆրանսիայի նախագահներ Դանը և Մակրոնը։
Նշվում է, որ դա առաջին անգամն է, որ գագաթնաժողովը կանցկացվի ԵՄ անդամ չհանդիսացող երկրում։
Գագաթնաժողովի նախօրեին՝ մայիսի 3-ին, տեղի կունենա ընթրիք, ՀՀ ղեկավարության կազմակերպությամբ։
#Հայաստան#ԵՄ
❗️🇪🇺🇦🇲Հայաստանի համար նախատեսված ԵՄ օգնության որևէ ուշացում կամ վերաբաշխում չի եղել. ԵՄ պատվիրակություն
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցների հրապարակումները այն մասին, թե ԵՄ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է Եվրոպական միության բյուջետային դեֆիցիտի և Ուկրաինայի համար ծախսերի առաջնահերթության պատճառով։
Այս մասին ասվում է պատվիրակության՝ NEWS.am-ի հարցման պաշտոնական պատասխանում։
Որպես հաստատում՝ պատվիրակությունը վկայակոչել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի՝ մարտին կայացած այցը, , որի ընթացքում նախատեսվածի համաձայն տեղի է ունեցել Հայաստանի համար ԵՄ 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի ստորագրումը:
#Հայաստան#ԵՄ
🇦🇲🇪🇺Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
#Հայաստան#ԵՄ