Сегодня будет самый "двоичный" ("двойковый"? "двушный"? "двойственный"?) момент на вашем веку 🤩
Больше двоек в дататайме вы не застанете!
Успейте поймать момент! Будете показывать эпичный скриншот своим внукам)))
🥸 Для продуманных (ленивых): код на скрине, который сработает только сегодня и только 1 раз!
⏱ Открывайте окошки с часами и вперёд!
#offtop
Կարեն Թովմասյանը #ՀԱԿ ցուցակի 61 համարն է: Քաղաքական պրոցեսներին սկսել է մասնակցել 2002թ.-ից: Անդամակցել է «ՍԿՍԵԼ Ա» երիտասարդական ոչ ֆորմալ խմբին, եղել «ՀԻՄԱ» նախաձեռնութան համահիմնադիրներից մեկը։ 2007-ին միացել է Նախագահ Տեր-Պետրոսյանի առաջնորդած համաժողովրդական շարժմանը։ 2013-ից անդամակցել է ՀԱԿ-ին և եղել Կոնգրեսի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ-ին կից Երիտասարդական խորհրդարանում: 2021-ից Կոնգրեսի վարչության անդամ է: Սովորել է Երևանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ապա Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտում։
2017-ից մինչ օրս մի շարք քաղաքացիական- հասարակական կազմակերպություններում աշխատել է որպես հանրային կապերի փորձագետ։ Որպես ազատ լրագրող թղթակցում է մի շարք միջազգային լրատվամիջոցների: Համոզված է, որ մեր երկրին պատուհասած աղետի պատճառը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի` երկու տասնամյակից ավելի վարած կործանարար արտաքին քաղաքականությունն է։ Վստահ է, որ Կոնգրեսի հաղթանակով Հայաստանը կվերադառնա իրատեսական և խելամիտ քաղաքականության դաշտ:
#ՀԱԿ ցուցակի 38 համարը Ալեքսան Հակոբյանն է։ Ալեքսան Հակոբյանը մեր պետականաշինության ակունքներում կանգնած մարդ է, և նրա հարուստ փորձառությամբ ՀԱԿ-ը միայն ավելի ուժեղ է դառնում։ Նա «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից մեկն է, 1993-2004 թթ. Հայաստանն ու Արցախը միացնող ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարը։ Նրա պաշտոնավարման տարիներին շրջանում վերաբնակեցվել են 106 բնակավայրեր, վերականգնվել ու բացվել են 54 դպրոցներ, Բերձոր քաղաքում կառուցվել է սբ. Համբարձման եկեղեցին, Աղավնո գյուղում՝ Սրբոց նահատակացը, վերականգնվել է Ծիծեռնավանքը:
Ալեքսան Հակոբյանը Գիտությունների դոկտոր է, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ։ Երևանի Պետական Համալսարանն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1990 - 1991 թվականներին եղել է կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների կոմիտեի նախագահ, 1991 - 1995 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1999 - 2003 թվականներին` Ազգային ժողովի պատգամավոր։
#ՀԱԿ ցուցակի #58 համարը Արտակ Հարությունյանն է։ Արտակը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Մագիստրատուրան ավարտվելուց հետո զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր։ Ծառայության ընթացքում սկսել, ծառայությունից հետո ավարտել ու 2014 թ.-ին հրատարակել է «Մեր միջի գազանը. բանակային օրագիր» պատմվածքների ժողովածուն։ Երեք ուսումնաօժանդակ ձեռնարկի հեղինակ կամ համահեղինակ է՝ «Համացանցի ուսուցման ձեռնարկ» 2009 թ., «Անվտանգ համացանց» 2011 թ., «Դպրոցական կայքերի պատրաստումը» 2012 թ.։ Դպրոցական տարիքից սկսել է աշխատել հրատարակչական ոլորտում՝ զբաղվելով գրքերի ձևավորմամբ ու էջադրմամբ, հետո աստիճանաբար անցել ծրագրավորման, որը Արտակի ներկայիս մասնագիտությունն է։ Աշխատել է բազմաթիվ ընկերությունների և հասարակական կազմակերպությունների հետ, Հայաստանի բոլոր մարզերում դպրոցականների համար վարել կարճաժամկետ դասընթացներ։ 2006 թ.-ին ստեղծել է առաջին հայատառ ֆորումը՝ խթանելով համացանցում հայատառ գրի տարածումը։ 2021թ․ ընտրվել է ՀԱԿ Վարչության անդամ։ Ճգնաժամից դուրս գալու ուղին տեսնում է իրատեսական քաղաքականություն վարելու մեջ։
#ՀԱԿ ցուցակի 47 համարը Բագրատ Անդրեսյանն է: Բագրատ Անդրեսյանը գիտությունների թեկնածու է։ Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը` ինժեներ-մեխանիկ որակավորմամբ: 1988թ-ից Ղարաբաղյան շարժման և պաշտպանության ակտիվ մասնակից է, Հայ ազգային կոնգրեսի աջակից: Աշխատել է որպես ինժեներ կոնստրուկտոր, այնուհետև` որպես կոնստրուկտորական բյուրոյի պետ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել Երևանի Շենգավիթ համայնքում, դասավանդել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում։ 2015-2017թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի փորձագետ: Ունի գրանցված գյուտի հեղինակային իրավունք` տրված ԽՍՀՄ գյուտերի և հայտնագործությունների պետական կոմիտեի կողմից: Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը տեսնում է գրագետ և արհեստավարժ իշխանություն ձևավորելու ու քրտնաջան աշխատանք տանելու մեջ։
Սերդակ Հովհաննիսյանը #ՀԱԿ ցուցակի 35 համարն է։ Ծնունդով Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղից է։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է՝ ստանալով ինժեներ մեխանիկի որակավորում «Ավտոմոբիլներ և տրակտորներ» մասնագիտությամբ։ Աշխատել է որպես անվտանգ երթևեկության ինժեներ, գծային ապա` տեղամասային մեխանիկ։ 1988թ-ից եղել է ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, շարժման Արմավիրի կառույցի հիմնադիրներից մեկն է։ 1993-ին ընտրվել է Արմավիրի շրջխորհրդի գործկոմի նախագահ, իսկ 1995թ-ին` Առաջին գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ 1996թ-ին նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Տեր-Պետրոսյանի թիմի այլ նվիրված պաշտոնյաների հետ միասին 1998թ-ի փետրվարին սեփական դիմումի համաձայն ազատվել է մարզպետի պաշտոնից։ Սեդրակը կարծում է, որ երկիրը ճգնաժամից հանելու համար անհրաժեշտ է գծի մեջ գցել պետական կառավարման պարալիզացված համակարգը, վերականգնել խաթարված հարաբերությունները բարեկամ և դաշնակից երկրների հետ, բացառել արկածախնդրության ցանկացած դրսևորում:
#ՀԱԿ ցուցակի 24 համարը լրագրող Կարինե Հարությունյանն է։ Ավարտել է Դիլիջանի բժշկական ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի լրագրության բաժինը։ Աշխատել է տարբեր լրատվամիջոցներում, դասավանդել Երևանի մի շարք բուհերում: 1992-1993 թթ. լուսաբանել է Ղարաբաղյան, ինչպես նաև վրաց-աբխազական պատերազմները: Միչիգանի համալսարանի «Բանավոր պատմության դասեր. Հայաստան 1965-1998» նախագծի մասնակից է, պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի պաշտոնական կայքի պատասխանատուն, ինչպես նաև օգնականը: 1988-ին Կարինեն եղել է «Ղարաբաղ» կոմիտեի Իջևանի կառույցի անդամ: Քաղաքական հետապնդման է ենթարկվել դեռևս 88-ից, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունից հետո սկսվեց հետապնդումը Շարժման ակտվիստների նկատմամբ: 2008թ. մարտի 25-ին ձերբակալվել է Հրազդանում, ապա ՄԻՊ-ի միջամտությամբ ազատ է արձակվել: Նրա համոզմամբ՝ Հայաստանի և Ղարաբաղի զարգացման համար մեզ անհրաժեշտ է երկարատև խաղաղություն, որը լավագույնս կարող է երաշխավորել Հայ ազգային կոնգրեսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այս ընտրությունները մեր լրջանալու վերջին հույսն են
#ՀԱԿ ցուցակի 92-րդ համարը նկարիչ Տիգրան Բաղդասարյանն է: Սովորել է Երևանի Հ. Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում, ծառայել է Խորհրդային բանակում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան ինստիտուտի նկարչագծագրական բաժինը: 1981-ից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների: 1985 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է: ՀՀՇ հիմնադիր-անդամ: 1989թ.-ին նկարիչներից կազմված կամավորական ջոկատով մասնակցել է Տավուշի Կիրանց գյուղի ինքնապաշտպանական մարտերին: 1991թ. ընտրվել է շրջանային խորհրդի պատգամավոր: 1995-1996թթ. եղել է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրենը: 2008թ. Նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, մարտի 1-ի առավոտյան ձերբակալվել է և երեք ամիս մնացել ապօրենի ազատազրկված: Տիգրանը կարծում է, որ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը կարող է պետությունը դուրս բերել ճգնաժանից։
#ՀԱԿ ցուցակի 20-րդ համարը Ռաֆայել Գրիգորյանն է` Քաղսի համայնքի ղեկավարը։ Դպրոցն ավարտելով զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել է սահմանամերձ զորամասերից մեկում։ 2015թ. ստացել է բակալավրի աստիճան Գավառի պետական համալսարանից` հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ։ Զբաղվել է բիզնեսով, մասնակցել վերապատրաստումների և ստացել մարկետոլոգի որակավորում։ 2017-ին հիմնել է «Արմա» համայնքային թոնրատունը։ 2019 թ-ին ընտրվել է Քաղսի համայնքի ղեկավար։ 2020թ-ին հիմնել է սեփական ընկերություն, որը զբաղվում է բացառապես տեղական հացահատիկի և նպարեղենի վերամշակմամբ։ Արցախյան երկրորդ պատերազմում կազմավորել է «Քաղսի» կամավորական ջոկատը, որն էլ ընդլայնվելով վերանվանվել է «Օղակ» կամավորական ջոկատ։ 24 հոգուց բաղկացած ջոկատը մասնակցել է ակտիվ մարտական գործողությունների։ Ռաֆայելի կարծիքով ճգնաժամից դուրս գալու ուղին հավասարակշիռ, բանիմաց առաջնորդ ունենալն է, ով վստահություն ու ուժ կհաղորդի հասարակությանը։ Ըստ Ռաֆայելի` Լևոն Տեր-Պետրոսյանի հանդարտ և հեռահար հետևողականությունը մեզ կարող է դուրս բերել ստեղծված կացությունից։Լրջանալու պահն է
#ՀԱԿ ցուցակի 21 համարն է Մարգարիտա Ղազարյանը։ Մարգատիտան ՀՀ սպորտի վարպետ է սինքրոն լող մարզաձևից, ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից և դափնեկիր։ Երկար տարիներ Մարգարիտան աշխատում է սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում՝ հանդիսանալով իր բնագավառում առաջատարներից։ Ճգնաժամից դուրս գալու միջոցը տեսնում է կանանց ներուժի հզորացման, ինչպես նաև` չվհատվելու և չվհատեցնելու մեջ։
#ՀԱԿ ցուցակի 31 համարն է Պերճ Ավետիսյանը։ Պերճը սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ստանալով Կամերային անսամբլի ուսուցչի որակավորում, ապա ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանը` իրավագիտություն մասնագիտությամբ։ 2007-2009 ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ Պերճը որպես մենեջեր աշխատել է հայաստանյան մի շարք առաջատար ավտո-տեխսպասարկման ընկերություններում։ Իր ակտիվ մասնակցությունն է ունեցել համաժողովրդական շարժմանը, տարիներ շարունակ եղել է Կոնգրեսի հավատարիմ համակիր։ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին, որպես պահեստազորային, զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, հոկտեմբերի 22-ին ռազմական գործողությունների ընթացքում գերեվարվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Դեկտեմբերի 14-ին վերադարձել է հայրենիք՝ շարունակելով «ԻՎԻ Մոթորս» ընկերությունում իր աշխատանքը: Պերճը համոզված է, որ այս ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, տուրք չտալով իմաստազուրկ հեռտորաբանությանը,
սթափ մտքով գործելն է։
Սոֆյա Յորդեկյանը (Sofya Ghulijoghlyan) #ՀԱԿ ցուցակի 45 համարն է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետը: Զբաղվում է էսթետիկ կոսմետոլոգիայիով: Անցյալում ունեցել է իր սեփական բիզնեսը: Սիրում է երաժշտություն ու մարմնամարզություն: Տարիներ շարունակ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել Հայ ազգային կոնգրեսի շարքերում: Այժմ հանդիսանում է ՀԱԿ «Կենտրոն» տարածքի կառույցի խորհրդի նախագահը: Սոֆյան ասում է, որ ՀԱԿ-ին է միացել` առաջնորդվելով գաղափարական սկզբունքներով ու հավատալով ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իրատեսական, հեռատես ու համոզիչ քաղաքական տեսակետներին: Համոզված է, որ այս ճգնաժամից դուրս գալու բանալին ՀԱԿ-ի քաղաքական ծանրակշիռ ներկայությունն է Ազգային Ժողովում։
Գևորգ Գևորգյան
#ՀԱԿ ցուցակի 50 համարը Գևորգ Գևորգյանն է։ Գևորգը ծնունդով Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղից է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 1990-1994թթ. Ապարանի կամավորականների և Երկրապահ ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությանը։ Աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև երկար տարիներ կարևոր դիրքեր է զբաղեցրել մարզի սոցիալական ապահովության կառույցներում, մինչև մարզերի ձևավորումը եղել է Ապարանի շրջխորհուրդի նախագահ, ավելի ուշ` Արագածոտնի մարզպետարանի քարտուղար։ 2008 թ. Մարտի 1-ից չի աշխատում։ Գևորգը կարծում է, որ ճգնաժամից դուրս գալու միջոցը գործող իշխանության հեռացումն է և ՀՀ առաջին Նախագահի գլխավորությամբ նոր իշխանության ձևավորումը։