@crossroadsarm · Post #50743 · 04/22/2026, 01:40 PM
🇦🇲🇺🇳ՀՀ ֆինանսների փոխնախարարը Նյու Յորքում ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքները Էդգար Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումին։ Այն նվիրված է «Սևիլիայի հանձնառության» իրականացման մեկնարկին և համաշխարհային ֆինանսական համակարգի արդիականացմանը։ Միջոցառման շրջանակներում փոխնախարարն անդրադարձել է համաշխարհային տնտեսական մարտահրավերներին՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները միջազգային ֆինանսական համակարգի արդիականացման և զարգացման ֆինանսավորման ոլորտներում։ #Հայաստան#ԱՄՆ#ՄԱԿ#ECOSOC