TGINSIGHT CHAT
Crossroads_am
@crossroadsarm
News and mediaՀավաստի լուրեր Հայաստանից և Սփյուռքից, տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում։ Հետևեք ինձ նաև` X-ում https://twitter.com/am_crossroads Facebook-ում https://goo.su/bD3FHHi Հետադարձ կապի համար. https://t.me/crossroads_amkap_bot
Վերջին գրառումներ
Էջ 4 / 85 · 1,012 գրառում
Հրատարակված 4 մյս
🇦🇲🇬🇧ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել: #Հայաստան#ՄեծԲրիտանիա
Hashtags
Հրատարակված 4 մյս
🇦🇲🔹 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ #Հայաստան#ՆԱՏՕ
Հրատարակված 4 մյս
🇦🇲🇭🇷Հայաստանն ու Խորվաթիան ռազմավարական երկխոսության համաձայնագիր են կնքել Այս մասին X-ի իր էջում արված գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը պատրաստ է Հայաստան-Խորվաթիա համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և ընդլայնել ներգրավվածությունը հիմնական ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում։ #Հայաստան#Խորվաթիա
Հրատարակված 4 մյս
❗️🇷🇺🇦🇲Այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դեֆակտո արբանյակ․ Մակրոն «8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Հրատարակված 4 մյս
🇪🇺🇦🇿ԵՄ բարձր հանձնակատար Կայա Կալլասը կայցելի Ադրբեջան Նշվում է, որ նա կժամանի մայիսի 5-ին՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուց հետո: Նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: #ԵՄ#Ադրբեջան
Հրատարակված 4 մյս
🇦🇲🇦🇿 Առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, չնայած՝ տեսակապով․ Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի։ #Հայաստան#Ադրբեջան
Հրատարակված 4 մյս
🇦🇲🇧🇪Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման արարողությունը Հայաստանը կարևոր դեր է խաղում՝ որպես կայունության գործընկեր և հանդիսանում է ժողովրդավարական արժեքների փարոս ավելի լայն տարածաշրջանում։ Բելգիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին և այդպես էլ կշարունակի, - հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը։ #Հայաստան#Բելգիա
Հրատարակված 4 մյս
🇫🇷🇦🇲Եվրոպան կարևորում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը.Մակրոն Եվրոպական անվտանգության մարտահրավերները տարածվում են Եվրամիության սահմաններից դուրս։ Մենք դա հաստատեցինք նաև Կոպենհագենում կայացած գագաթնաժողովի ժամանակ, - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ #Ֆրանսիա#Հայաստան
Հրատարակված 4 մյս
🇦🇿🇦🇲Ադրբեջանի տարածքով այսօր 10 վագոն պարարտանյութ կուղարկվի Հայաստան.APA #Ադրբեջան#Հայաստան
Հրատարակված 4 մյս
🇦🇿🇦🇲🇪🇺Իլհամ Ալիևն այսօր տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովին։
Հրատարակված 4 մյս
🇦🇲🇪🇺Եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովին մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը: #Հայաստան#ԵՄ#գագաթնաժողով
Hashtags
Հրատարակված 2 մյս
🚨Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունն ունի ծառայողական 33 նոր ավտոմեքենա. ՀՀ կառավարություն Նշված ավտոմեքենաներից 20-ը լրացուցիչ հագեցած են նաև հակահրդեհային տեխնիկայով։ Ծառայության կազմում ընդգրկված են 128 էկոպարեկներ, որոնք ապահովված են նոր համազգեստով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Համազգեստին ամրացված են տեսանկարահանող սարքեր։ Էկոպարեկները նաև ապահովված են պլանշետներով, որոնք հագեցած են իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ավտոմատ կազմման ծրագրերով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտ այլ միջոցներով՝ ձեռնաշղթաներով և մահակներով: #Տավուշ
Hashtags