Сегодня будет самый "двоичный" ("двойковый"? "двушный"? "двойственный"?) момент на вашем веку 🤩
Больше двоек в дататайме вы не застанете!
Успейте поймать момент! Будете показывать эпичный скриншот своим внукам)))
🥸 Для продуманных (ленивых): код на скрине, который сработает только сегодня и только 1 раз!
⏱ Открывайте окошки с часами и вперёд!
#offtop
#ՀԱԿ ցուցակի 15 համարը Զառա Մամյանն է։ Նա Ճարտարապետության թեկնածու է, դոցենտ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի վարիչը։ 2001-ից առ այսօր աշխատում է «Երևաննախագիծ»-ի Գլխավոր հատակագծի բաժնում` որպես ճարտարապետական խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ։ 2004թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի կենտրոնի գոտիավորման համակարգի կատարելագործումն արդի պայմաններում» թեմայով։ 2015 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է։ Մեծ դեր ունի Հայաստանի Ճարտարապետության և շինարարության համալսարանին միջազգային ճանաչում բերելու հարցում։ Ղեկավարում է ուսանողական և ակադեմիական փոխանակության մի քանի ծրագրեր։ Զառա Մամյանը Երևան քաղաքի 2005-2020թթ․ Գլխավոր հատակագծի մշակման հեղինակային խմբի անդամ է, բազմաթիվ այլ քաղաքաշինական նախագծերի համահեղինակ։
Որպես կին պատգամավոր Մամյանի ուշադրության կենտրոնում են լինելու այն նույն ոլորտները, որտեղ նա աշխատանքային և մասնագիտական երկարամյա փորձ և նվիրում ունի։
#լրջանալուպահը#ՀայԱզգայինԿոնգրես#ANCwomen
#ՀԱԿ ցուցակի 33 համարը իրավաբան Լիլիկ Թառլամազյանն է։ Լիլիկը 2008 թվականից համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից է, ՀԱԿ կուսակցության անդամ, իսկ 2021 թվականից նաև Վարչության անդամ։ Եղել է ՀԱԿ կուսակցության գործավարը 5-րդ գումարման Ազգային ժողովում։ Այժմ շարունակում է աշխատել Կոնգրեսի գրասենյակում՝ էական դեր կատարելով կուսակցության ամենօրյա գործը կազմակերպելու հարցում։ Լիլիկը մարդականց մեջ կարևորում է հավատարմությունը և սկզբունքայնությունը։ Աշխատանքից դուրս կենդանիների պաշտպանության ակտիվիստ է։ Նա վստահ է, որ միայն Տեր-Պետրոսյանի գլխավորած թիմը, հավատարիմ և անդավաճան մնալով իր սկզբունքներին, իշխանության գալով կառաջնորդվի բացառապես պետական շահով, և մեր երկիրը դուրս կբերի այս ճգնաժամից: #ancwomen#հայազգայինկոնգրես#լրջանալուպահը
#ՀԱԿ ցուցակի 51 համարը բազմազավակ աշխատող կին Նարինե Կարսլյան է։ Նարինեն ինժիներ- տնտեսագետ է, հակաճգնաճամային կառավարման մասնագետ։ Կրթությունը ստացել է Մոսկվայում և երկար տարիներ աշխատել տարբեր ռուսական ընկերությունների ղեկավար պաշտոններում, այնուհետև շարունակել է աշխատանքը որպես խորհրդական հակաճգնաժամային կառավարման ոլորտում։ Նարինեն համոզված է, որ իր քննադատական մտածողության և վերլուծական, ինչպես նաև ինֆորմացիայի ճիշտ որակավորման և կառավարման հմտությունները, տարիների փորձը խիստ անհրաժեշտ են այսօր մեր պետությունը այս ճգնաժամից դուրս բերելու համար։ Կարինեն քաղաքականությամբ զբաղվում է ուսանողական տարիներից։ Եղել Է Մյասնիկյանի շրջխորհրդի պատգամավոր, ԵրՊԻ պատգամավորական խմբի նախագահ: 2020 թվականին ձեռք է բերել նոր մասնագիտություն` որպես լիդեր քոուչ։ Նարինեն վստահ է, որ 21-րդ դարում Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ են պատասխանատվությունը գիտակցող և կրող առաջնորդներ։ #ancwomen#հայազգայինկոնգրես#լրջանալուպահը
#ՀԱԿ նախընտրական ցուցակի 12 համարը Տաթև Զորյանն է (Tatév Zoryan)։ Տաթևը ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժինը` սկզբում ստանալով հանրային կառավարման բակալավրի, այնուհետ` մագիստրոսի աստիճան։ Այժմ նույն ֆակուլտետի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» ամբիոնի ասպիրանտ է։ Տաթևի գիտական հետաքրքրությունների ոլորտը Եվրոպական Միության արտաքին և անվտանգային քաղաքականությունն է։ Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։ Աշխատանքային գործունեություն է իրականացրել թե՛ հանրային, և թե՛ մասնավոր ոլորտներում, զուգահեռ զբաղվել է մարդկային ռեսուրսների կառավարմամբ։ 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո միացել է Շարժմանը՝ անդամակցելով Հայ Ազգային Կոնգրեսին, իսկ 2021թ. մայիսին ընտրվել կուսակցության վարչության անդամ։ Ճգնաժամից դուրս գալու միակ ելքը Տաթևը տեսնում է այն ուժին ապավինելու մեջ, որը բարդագույն իրավիճակներում երկիրը առաջնորդելու ապացուցված կարողություններ ունի։
#լրջանալուպահը#հայազգայինկոնգրես#հակթեկնածուներ#ANCwomen
#ՀԱԿ ցուցակում ռուսական համայնքը ներկայացնում է Նաիրա Դալենկոն։ Նաիրան ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի կոչում։ Մոտ քսան տարի աշխատում է ՀՀ Կենտրոնական Բանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում` որպես համակարգային ադմինիստրատոր։ Նաիրան կարծում է, որ այս իրավիճակից հնարավոր է դուրս գալ իրատեսական արտաքին քաղաքականություն և հավասարակշռված ներքին քաղաքականություն վարելու արդյունքում, ինչը կարող է իրականացնել Հայ Ազգային Կոնգրեսը և նրա առաջնորդը։ #հակթեկնածուներ#ancwomen#լրջանալուպահը#հայազգայինկոնգրես
#ՀԱԿ ցուցակի 84 համարը Հացավան համայնքի սիրված ընտանեկան բուժքույր Շուշան Պետրոսյանն է։ Տիկին Շուշանն ասում է, որ առաջին իսկ օրվանից միացել է Հայոց համազգային շարժմանը, հետո նաև` Հայ Ազագյին Կոնգրեսին։ Այս ճգնաժամից դուրս գալու ճանապարհը տեսնում է ազնիվ ու հետևողական աշխատանքի մեջ։ #ancwomen#հայազգայինկոնգրես#լրջանալուպահը#հակթեկնածուներ
#ՀԱԿ ցուցակի #36 համարը՝ Հասմիկ Պետրոսյանը, մասնագիտությամբ իրավաբան է, 2017թ-ից` նաև արտոնագրված փաստաբան։ Ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան Հայաստանում Ֆրանսիական և Լիոն 3 համալսարաններից, ապա եվրոպագիտության մագիստրոսի աստիճան։ Ծավալում է իրավապաշտպան գործունեություն, իրականացնում է հետազոտական աշխատանքներ մարդու իրավունքների ոլորտում։ Համագործակցում է նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ որպես խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների, ատելության խոսքի ոլորտներում աշխատող տեղական փորձագետ, խորհրդատու։ Պարբերաբար դասընթացներ է վարում մարդու իրավունքների վերաբերյալ` ինչպես իրավաբանների, իրավաբան ուսանողների, այնպես էլ ակտիվիստական խմբերի հետ։ 2008-ից Շարժման ակտիվ մասնակից է, ՀԱԿ անդամ։ Համարում է, որ առողջ հասարակության ձևավորման հիմքը կրթությունն է։ Նա վստահ է, որ ճգնաժամի հաղթահարման առաջնային պայմանը քաղաքական կամքն է, որը կարող է դրսևորել բացառապես իրատես, ճշմարտությունը բարձրաձայնելուց չխուսափող ուժը։ #ANCwomen#լրջանալուպահը#ՀԱԿթեկնածուներ ##հայազգայինկոնգրես
#ՀԱԿ ցուցակի 63 համարը լրագրող, լուսանկարիչ Անի Գևորգյանն է։ Անին ծնվել է Երևանում, սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Լրագրության ֆակուլտետում: Սիրում է գրականություն և արվեստ: Անիի հեղինակած լուսանկարները ցուցադրվել են Նյու Յորքում, Փարիզում, Հռոմում, Բեռլինում, եվրոպական մի շարք այլ քաղաքներում, որոշ լուսանկարներ տեղ են գտել նաև մասնավոր հավաքածուներում: 2008թ.-ից Համաժողովրդական շարժման, ապա` Հայ Ազգային Կոնգրեսի գործուն անդամ է: Որպես լրագրող հետազոտում է սոցիալական և իրավական թեմաներ: 2015 թ.-ից լուսաբանում է խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը, իսկ Ապրիլյան և 44-օրյա պատերազմներից հետո՝ զոհված, վիրավորում ստացած և անհետ կորած զինվորների պատմությունները։ Ճգնաժամից դուրս գալու միջոց Անին տեսնում է հասարակական և քաղաքական համերաշխ մթնոլորտի ձևավորումը, իրատեսական և արդյունավետ կառավարումը: #ANCwomen#հայազգայինկոնգրես#լրջանալուպահը#հակթեկնածուներ
Իրինա Ավետիսյանը #ՀԱԿ ցուցակի #27 համարն է։ Ավարտել է Բրյուսովի անվան լեզվա-մանկավարժական ինստիտուտի անգլերեն-ռուսերեն բաժինը։ Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրադարանում։ Աշխատել է որպես թարգմանիչ և խմբագրի օգնական բազմաթիվ թերթերում և ամսագրերում: Իրինան ասում է, որ երբեք չի անդամակցել որևէ քաղաքական կուսակցության, բայց միշտ ջերմեռանդորեն աջակցել է Հայ ազգային կոնգրեսին, մանավանդ` 2008 թվականից հետո։ Այսօր զգում է, որ մեր երկրում կատարվողին անհնար է պասիվ դիտորդի դիրքից նայելը և կարծում է, որ ՀԱԿ-ի հաղթանակը ոչ միայն քաղաքական, ալև բարոյական հարց է։ Իրինան հետաքրքվում է արվեստով, գրականությամբ, երաժշտությամբ, մանկավարժությամբ։ Շատ է կարևորում նաև կենդանիների պաշտպանությունը։ #ANCwomen#լրջանալուպահը#հայազգայինկոնգրես#ՀԱԿթեկնածուներ
Հայ Ազգային Կոնգրեսի 6-րդ համարը իրանագետ, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Աննա Դավթյան-Գևորգյան է (Anna Davtyan-Gevorgyan)։ Աննան տիրապետում է մի քանի լեզուների, ստեղծագործում է։
#ancwomen#womeninpolitics
#ՀայԱզգայինԿոնգրես
#ԼրջանալուՊահը
#Ընտրություններ2021
#ՀԱԿ ցուցակի 54 համարը Մանե Ոսկերչյանն է։ Նա միջազգային բիզնեսի զարգացման մասնագետ է, ով վերադարձել է Հայաստան իր ընտանիքով, որպեսզի շարունակի իր հայրիկի՝ Գրիգոր Ոսկերչյանի, տասնամյակների գործը նվիրված մեր պետության զարգացմանը։
Մանեն վստահ է, որ ամուր պետության հիմքը ամուր ընտանիքն է, երբ ընտանիքի անդամները հարկադրված չեն լքել իրենց երկիրն ու ընտանիքը՝ ապրուստի միջոցներ հայթայթելու համար։
Մանեն ապրել և աշխատել է տարբեր երկրներում, մինչ Հայաստան վերադառնալը աշխատել է միջազգային բիզնես կառույցներում, սակայն այսօր իր բոլոր ջանքերը ուղղում է Հայաստանում բնությանը համահունչ կայուն կենսակերպ ստեղծելուն:
Մանեն հավատում է, որ այս ճգնաժամից դուրս գալու երկարատև, բայց միակ, իրական ճանապարհը առողջ մարմին և առողջ դատողություն ունեցող երեխաների դաստիարակությունն է։
#ancwomen#հայազգայինկոնգրես#ԼրջանալուՊահը#ՀԱԿթեկնածուներ#Armenia#Yerevan#elections2021#womeninpolitics