TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Կանչ avatar

TGINSIGHT CHAT

Կանչ

@armcall

Politics

Հայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot

Բաժանորդներ2,490Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,005Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват37,370Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 35 / 84 · 1,005 գրառում

Հրատարակված 20 հոկ

Կանչին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի իրական կազմակերպիչների վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ Վլասով Սյամոյի կողմնակիցները լսել են իրենց առաջնորդի՝ դեռահաս աղջկա հետ զրույցի ձայնագրությունը, հրաժարվել են Իժոյի հետ հարաբերություններից և նրա սադրանքներին մասնակցելու նախկին պատրաստակամությունից։ Հասկանալով, որ սոկավիժիմալկա Իժոն այլևս չի կարող իրենց համար խնդիր լուծել, ազգադավ իշխանությունը փոխել է արցախահայերին պառակտելու մարտավարությունը և ասպարեզ ուղարկել ԱԽՔ Արմեն Գրիգորյանին։ Հենց Գրիգորյանն էլ դարձել է այսօրվա սադրանքի հիմնական կազմակերպիչը։ Այդ գործում ԱԽՔ-ին օգնել են իր մարտունեցի ազգականները, որոնք դարձել են Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության հիմնական դերակատարները։ Մեր տեղեկություններով՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը փորձում է առաջին պլան մղել Մասիս Մայիլյանին և Հայկ Խանումյանին՝ ձգտելով նրանց միջոցով չեզոքացնել Արցախի իշխանություններին և նոր առաջնորդներ կարգել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գլխին։ Ըստ Ա. Գրիգորյանի ծրագրի, Արցախի պետական կառույցները պետք է փոխարինվեն տարատեսակ հասարակական կազմակերպություններով, որոնց վրա հետագայում կարելի կլինի դրամաշնորհներ ստանալ և այդկերպ լափել արցախահայության համար նախատեսված բոլոր գումարները։ @Կանչ

2,370 views

Հրատարակված 20 հոկ

Այսպես կոչված քաղաքական կոռեկտությունը շարունակում է քանդել մեր երկիրը։ Որքան «կոռեկտ» են իրենց պահում Արցախի իշխանությունները (նաև ընդդիմությունը), այնքան ավելի է լկտիանում Հայաստանի ներքին ու արտաքին թշնամին։ Սոկավիժիմալկա Իժոյի այսօրվա վարքագիծն էլ է այդ «կոռեկտության» հետևանքը։ Իր նման խաժամուժը հավաքում և հարձակում է գործում պետական ինստիտուտների վրա, բարձրաստիճան պաշտոնյա ծեծում ու նորից «կոռեկտ» պատասխան ստանում՝ մեծամասամբ ֆեյսբուքյան գրառումների տեսքով։ Այսպես այլևս չի կարող շարունակվել։ Արցախի իշխանություններն ու Հայաստանում գործող ընդդիմադիր ուժերը պարտավոր են քաղաքական կոռեկտությունը փոխարինել Արցախի և Հայաստանի շահերի պաշտմանությանը միտված իրական քաղաքականությամբ։ Նիկոլի հետ կոռեկտ ոչ մի զրույց չի ստացվելու, իզուր է Շահրամանյանը սպասում նրա հետ հանդիպմանը։ Սոկավիժիմալկա Սյամոն է Նիկոկոլի կոռեկտությունը։ Առկա խնդիրները պետք է իրենց լուծումները ստանան։ Իսկ այդ լուծումները շատ հստակ ու կոնկրետ քայլեր են պահանջում։ @Կանչ

2,320 views

Հրատարակված 20 հոկ

Վլասով Իժոյի նյարդերը տեղի են տալիս։ Բավական էր Արցախի նախագահ Ս. Շահրամանյանը հայտարարեր, որ պատրաստվում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացնել, անմիջապես սադրանք նախապատրաստվեց Արցախի ներկայացուցչության դիմաց։ Դավաճանների իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի Հանրապետությունը վերջնականապես լուծարվի և որ դրա մեղքն ամբողջությամբ բարդվի Սամվել Շահրամանյանի ու նրան աջակցող գործիչների վրա։ Այս խնդրի լուծման համար ազգադավը շատ հարմար գործիք ունի՝ Վլասով Սյամոն։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախի ներկայացուցչության դիմաց, Նիկոլի ողջույնն էր Արցախի նախագահին։ Միթե՞ Սամվել Շահրամանյանն ու նրա թիմակիցներն այսքանից հետո էլ չեն հասկանալու, որ դավաճանի հետ սպասվող հանդիպումը, եթե նույնիսկ կայանա, ոչ մի կերպ չի մեղմելու Արցախի ու արցախահայերի խնդիրները։ Նիկոլը շարունակում է իր թշնամությունը Արցախի դեմ։ Նրա այդ թշնամանքն անսպառ է։ Սպասվող արդյունքն էլ՝ կանխատեսելի։ Դրա համար անհրաժեշտ է մի կողմ գցել վարդագույն ակնոցները և վերջապես սկսել Արցախի խնդիրներով զբաղվել։ Հակառակ պարագայում վլասովսյամոների թիվը կաճի՝ խորտակելով Արցախ վերադառնալու մեր հայրենակիցների վերջին հույսերը։ @Կանչ

6,190 views

Հրատարակված 20 հոկ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ և որևէ մեկը չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած հանրապետությունը: Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ապացուցում է մեր այն պնդումը, որ Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլ նույնիսկ տեսության մեջ հնարավոր չէ փակել: Ինչքան էլ թուրքերը և Երևանում թուրքական 5-րդ շարասյունը՝ ազգադավն ու Վլասով Սյամոն փոձեն հարցը փակել, միևնույնն է՝ ոչինչ չի ստացվելու: Զինվեք համբերությամբ: Մենք կրկին պնդում ենք՝ Արցախի հարցը դեռ նոր է սկսվում… @Կանչ

2,070 views

Հրատարակված 20 հոկ

Անաիս Սարդարյան անուն-ազգանունով մի կին առաջին անհրաժեշտության ապրանքներ է հավաքում և տրամադրում բռնագաղթված արցախցիներին: Ըստ տարածված տեսանյութերի՝ խոսքը բավականին մեծ ծավալի ապրանքների, ասել կուզի՝ բավականին մեծ ծավալի գործի մասին է: Անաիսին նաև շատերը քննադատում են՝ սկսած ազգադավի զոմբիներից, վերջացրած՝ «մազը ֆենած չէր», «պարեկների հետ կոպիտ խոսեց» ու այլ տեսակի դատարկաբանություններով: Շատերն էլ Անաիսին պաշտպանում են՝ որպես կարևոր գործ նախաձեռնած մարդու: Այս դիսկուրսում բացակայում է գլխավորը. Անաիսը հասարակական հիմունքներով պետական ֆունկցիա է վերցրել իր վրա: Մեկը (մեծ մասը) այդ ֆունկցիայի իրականացումը դրական է գնահատում, մյուսը՝ ոչ այնքան: Ու չկա գլխավոր հարցը. ու՞ր է պետությունը: Կարծես բոլորը համակերպվել են, որ պետություն չկա, պետական ֆունկցիաներն ինչ-որ մարդիկ պետք է ստանձնեն, հանրությունն էլ նրանց արածին գնահատական տա: Կարծես հայերը լրիվ ok են առանց պետություն ապրելուն: Ազգադավին որպես պետություն չեն ընկալում և նրանից որևէ ակնկալիք ու պահանջ չունեն: Երբ կգա գիտակցումը, որ ազգի ու քաղաքացու համար խնդիրներ լուծող ամենաէֆեկտիվ ինստիտուտը պետությունն է, այդ ժամանակ ազգադավը չի լինի (հաշված օրերի ընթացքում): Իսկ քանի չկա այդ գիտակցումը, ազգադավը հարկատուների փողերն է լափելու ու հարստանալու՝ միաժամանակ հանձնելով Հայաստանից այն, ինչ իրենից ուզում են թուրքերն ու մյուսները: Ի վերջո, ինչքան չլինի պետություն ունենալու պահանջ, այնքան ազգադավը երկար կմնա վարչապետի աթոռին (թեկուզ Հայաստանից մնա մենակ Երևանի կենտրոնը): Դա իրեն ձեռնտու է, որովհետև պետություն և Նիկոլ հասկացություններն ուղղակի անհամատեղելի են: @Կանչ

1,900 views

Հրատարակված 20 հոկ

Հայ ժողովուրդն ապշած է՝ դավաճանների իշխանությունը 6.000.000 դոլար փող է տվել Սնուփ Դոգին, որ երբ հարմար լինի, գա ու Երևանում համերգ տա։ Հերիք չի համերգն այդքան թանկ արժե, մի հատ էլ փողն ապառիկ են տվել՝ առանց նույնիսկ հստակեցնելու համերգի հնարավոր ժամկետները։ Դա էլ հեչ, մի հատ էլ Ավինյան Տիկոյի երդման արարողության վրա են 87.000.000 դրամ փող ծախսել։ Ծախսը ո՞րն է՝ կարմիր գորգ են վարձել, մի երկու ուրարտացի զինվոր ու դե ուտելիք։ Իսկ զուգահեռ իրականության մեջ հայ ժողովուրդը ՈՄԱ-ի գմբեթների համար փող է հավաքում։ Թե բա՝ պաշտպանության երկրորդ գիծ ենք կառուցում։ Գլխիվայր շուռ տված իրականություն, որտեղ պետությունը ՀԿ-ի «կայֆեր» է անում, իսկ հասարակության պոտենցիալը ծախսվում ոչինչի վրա։ Բայց այնպես չէ, որ այս ամբողջի արդյունքում ոչ ոք ոչինչ չի շահում։ Ազգադավը, օրինակ, միանգամից մի քանի տեղից է ստանում՝ հարկատուից սկած մինչ Ալիև ու Շարլ Միշել սաղին քամում է։ Էն ուրարտացի զինվորի համազգեստ հագած տղերքն էլ են մի երկու կոպեկ ստացել։ Այդպես էլ ապրում են՝ գոհ ու երջանիկ։ Մեր Հայրենիքի հաշվին։ @Կանչ

1,970 views

Հրատարակված 19 հոկ

Մեր տեղեկություններով` ազգադավի կառավարությունը ցանկանում է կոնֆիսկացնել Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը։ Դավաճանների խմբակն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի իշխանությունները պետական ինստիտուտները պահելու ոչ մի հնարավորություն չունենան։ Ավելին, Նիկոլն իր առջև խնդիր է դրել, որպեսզի Արցախի Հանրապետության լուծարման մասին Ս. Շահրամանյանի՝ պարտադրված հրամանագիրը չչեղարկվի։ Առավելագույնը, ինչին պատրաստ է դավաճանների իշխանությունը, արցախցիներին ՀԿ-ի մակարդակով հայրենակցական միություն ստեղծելու թույլտվությունն է։ @Կանչ

2,130 views

Հրատարակված 19 հոկ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պետաշխատողներին հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու հրամանագիր է ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը պետք է, որ շնորհակալ լինի Շահրամանյանին այդ քայլի համար։ Հիմա նա կարող է բացատրել արցախցիների աշխատավարձ չվճարելն այն փաստով, որ նրանք այլևս գործազուրկ են։ Երկու շաբաթից ավել է Շահրամանյանը փորձում է հանդիպել ՀՀ ազգադավ ղեկավարի հետ։ Ամբողջ օրը Արցախի ներկայացուցչությունում նստած սպասում է, որ դավաճան կապիտուլյանտն ընդունի իրեն։ Ավելին, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, Արցախի իշխանությունները որոշել են դեռևս խուսափել հանրային գործունեությունից, քանի դեռ չգիտեն, թե ինչ ընթացք կունենա Նիկոլի հետ սպասվող զրույցը։ Եվ անորոշության այս մթնոլորտում Շահրամանյանն ազատում է Արցախի պետական հիմնարկների շխատողներին։ Հարց է առաջանում, թե ինչու՞։ Ի՞նչն է ստիպել Շահրամանյանին նման շտապողականություն դրսևորել և զրկել մարդկանց իրենց հասանելիք եկամտից։ Եվ երկրորդ հարցը՝ եթե Արցախի իշխանությունները հնարավոր են համարել մինչ ազգադավին հանդիպելը նման որոշում կայացնել, ապա էլ ի՞նչը կարող է լինել երկու շաբաթների իրենց լռության պատճառը։ Միթե՞ չեն հասկանում, որ այդկերպ իրենք պարազապես նպաստում են Արցախը բզկտելու ազգադավի ու տարատեսակ վլասովսյամոների ծրագրերի իրագործմանը։ @Կանչ

2,080 views

Հրատարակված 18 հոկ

Երկիրը կանգնած է նոր պատերազմի ու տարածքային նոր կորուստների վտանգի առջև, բայց մեր հանրությունը ինքնամոռաց քպ-ական անբարոյական պատգամավորի՝ իր ամուսնուն օգնական նշանակելու որոշումն է քննարկում։ Ապշել կարելի է, թե որքան հեշտ է կարելի մեր հանրությունը շեղել իր իսկ համար օրհասական խնդիրներից՝ ստիպելով նրան քննարկել տեղեկատվական այն աղբը, որը դաշտ է նետվում դավաճան իշխանությունների սպասարկուների կողմի։ Հենց սա նկատի ունենք, երբ խոսում ենք քարոզչական դիվերսիայի մասին։ Մեր ժողովրդին անհրաժեշտ է պաշտպանել թշնամական քարոզչությունից։ Մեր ժողովրդին պետք է դուրս բերել այն կղանքի միջից, որում նրանց ցանկանում է պահել դավաճան իշխանությունը։ Սա է ազատագրման միակ ճանապարհը՝ սկզբից մարդկանց փրկել կեղտոտ ու քայքայիչ լրատվական հոսքերից, հետո նաև դավաճան իշխանություններից ու նրանց հովանավոր Ալիևի-Էրդողան զույգից։ @Կանչ

2,310 views

Հրատարակված 18 հոկ

Իսրայելի զինված ուժերը գիշերը հարվածել են Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին։ Նախնական տվյալներով՝ ՑԱԽԱԼ-ի հարձակման հետևանքով զոհվել է մոտ 800 քաղաքացիական անձ՝ կանայք, երեխաներ, տարեցներ… Մերձավոր Արևելքում կրքերը մաքսիմալ բորբոքված են։ Այնտեղ կարող են տեղի ունենալ ամենաանսպասելի զարգացումները։ Իսրայելի արևմտյան դաշնակիցները նոր ուժեր են կենտրոնացնում տարածաշրջանում։ Պարզ է, որ ռեգիոնալ պատերազմը սարերի ետևում չէ։ Պատերազմ, որը չի սկսվել և չի էլ սահմանափակվելու Մերձավոր Արևելքով։ Այդ պատերազմը սկսել է 2020թ. Արցախում։ Սա նոր աշխարհակարգի ձևավորմանը միտված պատերազմ է, որը դեռևս ընթացքի մեջ է։ Ավելին, այդ պատերազմը դեռևս չի ավարտել իր գործը նաև մեր տարածաշրջանում։ Ազգադավ կապիտուլյանտի ելույթից հետո Եվրախորհրդարանում երեկ հնչած ծափահարությունների ձայնը դեռ երկար է լսվելու Հայաստանի սահմաններում։ Ռեգիոնալ մեծ պատերազմում դավաճանների այս իշխանությունները շարունակում են զոհել մեր շահերը Ալիևի ու Էրդողանի նպատակներին։ Ամեն ինչ կարող է շատ արագ զարգանալ, բայց ոչ ոք թող չասի, թե նաև անսպասելի։ Ցավոք, Հայաստանի սպասելիքները հիմա միայն վատթարագույնն են։ Ներքին և արտաքին թշնամիները շարունակում եմ ակտիվ գործել մեր դեմ։ @Կանչ

2,270 views

Հրատարակված 17 հոկ

Նիկոլն այն աստիճանի պատուհաս է դարձել հայ ժողովրդի ու Հայաստանի գլխին, որ պարզապես բերանը բացում է և երկիրը հայտնվում է հերթական վտանգի առաջ: Եվ ահա, մեր տեղեկություններով, Եվրախորհրդարանում Նիկոլի բոցաշունչ ճառից հետո Մոսկվայում կանաչ լույս են վառել Ալիևի համար, որպեսզի նա ուժով լուծի անկլավների ու միջանցքի խնդիրը: Կրեմլի աղբյուրները ասում են, որ Նիկոլի վարքագծի պատճառը Պուտինին «քցելը» մարսելն է: Մասնավորապես, ասում են, որ եռակողմ հանդիպման ժամանակ Նիկոլը Պուտինին խոստացել է, որ Սյունիքով միջանցք կտա` ճիշտ Լաչինինի միջանցքի ռեժիմով: Սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից` հրապարակավ հայտարարելով, թե նման բան չկա: Քանի որ Պուտինը չի սիրում «քցվել», որոշվել է Նիկոլին ու Հայաստանին պատժել: Ամեն հաջորդ քայլում պատիժը լինում է դաժան, իսկ Նիկոլն ավելի բարձր է գոռում, որ միջանցքի հարց չկա: Քանի որ Մոսկվայում այսօր համոզվել են, որ Նիկոլից այլևս «ուզելիք» չկա, որոշել են Նիկոլի խոստումը պարզապես «ստանալ»: @Կանչ

9,030 views

Հրատարակված 17 հոկ

Իժոյի սեռական կյանքն ընդհանրապես հետաքրքիր չէ: Հետաքրքիր է փաստը, որ մեր կանխատեսումն իրականացավ: Նիկոլ-Իլհամ պայմանավորվածության համաձայն առաջինն Արցախից ճողոպրած Իժոյի՝ Ղազարյան Պետոյին տված հարցազրույցի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այսինքն՝ Վլասով Սյամոն իր գործն անում է հինգ ու խաչի. օդում շառ է անում Նիկոլ-Իլհամ զույգի համար խնդրահարույց մարդկանց մասին, ինչի հիման վրա ազգադավի ռեպրեսիվ ապարատը գործ է հարուցում, որպեսզի հայերի շրջանում տպավորություն ստեղծվի, թե Արցախը հանձնել են իսպառ բոլորը, բացի կապիտուլյանտից ու պարոն Վլասովից: Իհարկե, փորձը ցույց է տալիս, որ ազգադավի հարուցաց գործերը հանցակազմի բացակայությամբ վերջում կարճվում են: Բայց հարցն այն է, որ կապիտուլյանտին հիմա շտապ մեղավորներ են պետք, որ ժամանակ շահի ու հանձնի նաև այն, ինչ խոստացել է Ալիևին: Ինչ վերաբերվում է Իժոյին, ապա առաջիկայում նրանից նոր «սյուրպրիզներ» սպասեք: Նա այևս Վլասով Սյամո չէ, Իժոն այլևս Ռեզին Սյամո է, որի դանոսներով մարդկանց են ձերբակալելու, քաշքշելու, հետո ազատ արձակելու: @Կանչ

2,730 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••3334353637•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8384