TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 83 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 30 հլս
1915 թվականին ֆրանսիական «Ժաննա դԱրկ», «Գիշեն» և մի շարք այլ նավեր արձագանքեցին Մուսա լեռան վրա պաշարված հայերի «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությանն ու փաստացի մուսալեռցիներին փրկեցին վերահաս կոտորածից: 1915-ին եվրոպական արժեքները հասկանալի էին և կար միսիոներության զգացում` իհարկե, միահյուսված ազգային շահերի հետ: 2023-ին եվրոպական արժեքները, հասկանալի չէ, ինչի մասին են: Բարձրագոչ հումանիստական հռետորաբանության ֆոնին եվրոպացիները գործում են լուսանկարում պատկերված դիտորդների պես` փուշ կերած մալի դեմքով հետևել ու ոչնինչ չասող հայտարարություն անել: Պատկերացնու՞մ եք` «Ժաննա դԱրկի» ու «Գիշենի» նավապետերը հեռադիտակով հետևեին Մուսա լեռում կատարվողին ու բավարարվեին հայտարարությամբ, որ օսմանյան զորքերը պետք է դադարեցնեն պաշարումը: Պատրանք պետք չէ ունենալ` Եվրոպան Արցախին ու հայությանը ոչնչով օգնել չի կարող: Դեռ հարց է` ինքն իրեն օգնել կկարողանա, թե ոչ: #Պատմական_փաստ@Կանչ
Hashtags
Հրատարակված 30 հլս
ԼՂՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո Ադրբեջանը քրեական հոդված է կարել նրա վրա՝ որպես 1990-ականների պատերազմի մասնակից: Եթե ՀՀ իշխանություն կոչվածը դավաճանների կույտ չլիներ, ՀՀ ԱԳՆ-ում տեղյակ լինեին Ժնևյան և Հաագայի կոնվենցիաների մասին, իսկ Արցախի իշխանության ղեկին լինեին ուղեղ և ողնաշար ունեցող մարդիկ, ապա հիմա աշխարհով մեկ կաղաղակեին, որ Ալիևը չլսված բան է արել՝ միջազգայնորեն ճանաչված կոմբատանտ է առևանգել: Որովհետև եթե անգամ 68-ամյա Վագիֆ պապիկը 1990-ականներին պատերազմի է մասնակցել, ապա նա եղել է միջազգայնորեն (այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների կողմից) կոմբատանտ ճանաչված ԼՂՀ ՊԲ-ի մարտիկ: Սա կարմիր գիծ է, որն Ալիևն իրեն թույլ է տալիս անցնել, քանզի գիտի, որ հայկական կողմում գործ ունի սրբխեչի ուլերի հետ, որոնք ձեն-ծպտուն չեն հանելու: Հակառակ դեպքում, չկասկածեք, ուղղակի չէր համարձակվի: #Վարք_անասնյաց@Կանչ
Hashtags
Հրատարակված 30 հլս
ՀարցերՍամվելԲաբայանին Հուլիսի 29-ին ԼՂՀ քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Կարմիր Խաչի մեքենայից դուրս հանելով և կալանավորելով՝ արյան համն առած գազանի հոգեբանությամբ Ադրբեջանի ղեկավարությունը հստակ ազդակ է հղում արցախահայությանը, այն է՝ «ոչ մեկդ չեք պլստալու, արական սեռի բոլոր արցախցիները ֆիզիկապես ոչնչացվելու կամ փտելու են Բաքվի բանտերում»: Կասկածող կա՞, որ Սամվել Բաբայանի նախկին վարորդ 68-ամյա Վագիֆ պապիկին ալիևյան գազաններն ամենայն հավանականությամբ շուտով զրկելու են կյանքից, իսկ մարդու իրավունքները դրոշակ դարձրած Եվրոպան լռելու է: Ի՞նչ է մնում անել արցախցուն. այո, կենաց-մահու կռիվ տալ ու փրկվել: Բայց դա կքննարկենք մեկ այլ առիթով: ՀիմաՍամվելԲաբայանինհարցերտալուճիշտժամանակնէ: Պարոն Սամվել, որ քարոզում ես «երկխոսել» Բաքվի հետ, Աղդամի ճանապարհով Ադրբեջանից ողորմություն մուրալ ու ստանալ, մտքովդ անցնու՞մ էր, որ հենց քո վարորդ Վագիֆ Խաչատրյանին էր Բաքուն հոշոտելու է: Հիմա քեզ լա՞վ ես զգում, տրամադրությունդ ո՞նց է: Երբ Հ1-ի Պետոյի եթերում արցախցուն առաջարկում էիր «կզել» Ադրբեջանի առջև ու Ալիևի կոշիկները լիզել, ճի՞շտ ենք հասկանում, որ Փաշինյան-Ալիև դաշինքին ես անդամակցել ու ամեն ինչ անելու ես, որ արցախցուն բարոյալքես, տեղահանես Արցախից, դրա դիմաց Երևանում պաշտոն ու բիզնես ստանաս՝ հավանաբար SOCAR-ի կապիտալով (որպես դիզելի քվոտաների մեծ սիրահար): @Կանչ
Հրատարակված 29 հլս
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովին... @Կանչ
Հրատարակված 29 հլս
Ադրբեջանցիները Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվեղ արցախցու են առևանգել Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։ Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն», – գրել է Արցախի պետնախարարը։ @Կանչ
Հրատարակված 29 հլս
Փաշինյանի սիրտը համաժողովրդական սեր է ուզել Գեղարքունիքում Փաշինյանի «պատահական» հանդիպումը բանակից վերադարձող իրենց զավակին դիմավորող ծնողների հետ, որտեղ վերջիններս զուռնա-դհոլով պարում են իր շուրջը, իրականում ամենևին էլ պատահական չէր: Շուտով նման «քեֆ-ուրախություններ» էլի կլինեն: Բանը նրանում է, որ Փաշինյանին խիստ անհանգստացնում է վերջին ամիսներին իր վարկանիշի կտրուկ անկումը: «Կանչի» տեղեկություններով նա իր թիմակիցներին հանձնարարել է «ժողովրդական սիրո» տեսարաններ կազմակերպել և որոշել հաճախ երևալ սովորական մարդկանց մեջ: @Կանչ
Հրատարակված 28 հլս
Ռուբեն Վարդանյանն իր «բարձունքում» է Ռուբեն Վարդանյանը հերթական ծառայությունն է առաջարկում Արցախի ժողովրդին: Ասում է՝ էլեկտրական մեքենա ենք գնել, ում շտապ փոխադրամիջոց պետք լինի, կարող եք զանգել: Թվում է՝ առաջարկը վատը չէ: Իսկապես շատ մարդկանց կարող է շտապ մեքենա պետք գալ: Եվ նույնիսկ, եթե Վարդանյանը հասցնի այդ մեկ մեքենայով սպասարկել 120.000 արցախցիներին, կա մի խնդիր, որը հնարավոր չէ անտեսել: Այն, որ պաշարված Արցախում էլեկտրական մեքենան այսօր շատ ավելի անհրաժեշտ է պետությանը, քան բարեգործությամբ զբաղվող հիմնադրամին: Մանավանդ, եթե ի նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ այդ մեկ էլեկտրամեքենայի համար Արցախում իսկական պայքար էր սկսվել: Արդյունքում հաղթել է նա, ով կարողացել է ամենաբարձր գինը վճարել այդ մեքենայի համար՝ 6.000.000 ՀՀ դրամ: Բայց նույնիսկ, եթե մի կողմ դնենք մեքենայի՝ առավել օգտավետ շահագործման խնդիրը, ապա միևնույն է այլ հարց է առաջանում՝ ինչու՞ է պետք ամեն ինչը ծառայեցնել սեփական փիարին: Բարեգործությու՞ն եք անում՝ լավ եք անում: Բայց գոնե հիմա մի քիչ զուսպ եղեք: @Կանչ
Հրատարակված 28 հլս
Ադրբեջանական կողմը նոր կադրեր է հրապարակել Լաչինի միջանցքից: Տեսանյութում երևում են սահմանագծում կայանված հայկական բեռնատարները, որոնց միջոցով ՀՀ կառավարությունը փորձել է հումանիտար օգնություն ուղարկել Արցախի քաղաքացիներին: @Կանչ
Հրատարակված 27 հլս
Արցախում այսօր կարևոր փոփոխություններ կլինեն Արցախի Ազգային ժողովում այսօր հետաքրքիր զարգացումներ են սպասվում: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին այդ պաշտոնում կփոխարինի դաշնակցական Դավիթ Իշխանյանը: Մեր տեղեկություններով, այս փոփոխությունը խորքում հեռու գնացող նպատակ ունի: Հաջորդ փուլում իշխանությունից հեռացվելու է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, դեմ չէ: Նա կարծում է, որ Արցախի ճակատագիրն արդենբլուծված է և ցանկանում է դրա պատասխանատվությունը կիսել այլոց հետ: Դավիթ Իշխանյանը և նրան սատարող թիմը, որի մեջ են նաև Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչներ, հասկանում է Ա.Հարությունյանի մտահղացումը: Սակայն երկար քննարկումներից հետո եկել են այն որոշման, որ չեն կարող ձեռքերը ծալած նստել և պետք է փորձեն որևէ լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար: @Կանչ
Հրատարակված 26 հլս
Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մեկ ժամից ավելի է ռուս խաղաղապահները բանակցում են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացին ՀՀ տարածքից հետևում են ԵՄ դիտորդները: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմն այս պահին մեծացնում է Լաչինի միջանցքում իր զորքերի թիվը, որպեսզի խաղաղապահները չփորձեն ուժով հաղթահարել իրենց ստեղծած արգելքը: @Կանչ
Հրատարակված 26 հլս
Հայաստանը 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ Սննդամթերքով բեռնված մեքենաներն արդեն Կոռնիձորի ճանապարհին են: Կոռնիձորից հումանիտար օգնությունն Արցախ կհասցնեն ռուս խաղաղապահները: Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք: @Կանչ
Հրատարակված 25 հլս
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: @Կանչ