TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 80 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 9 օգս
Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որքան արժանահավատ են ստորև բերված թվերը, բայց իրավիճակը նկարագրելու հարցում դա ամենևին էլ խոչընդոտ չէ: Թե այս, թե որևէ այլ սոցհարցում, թե քաղաքի տաքսիստների զրույցները և թե խոհանոցային խոսակցությունները հանգեցնում են հիմնական մի քանի եզրակացությունների. 📍Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի համար օրհասական վիճակում հանրությունը տոտալ անտարբեր է: 📍Հանրությունը հավասարապես չի վստահում ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը: Ավինյանի 9 տոկոսն ընդամենը վարչական ռեսուրսի արդյունք է, իսկ նրա մրցակիցների 2-ական տոկոսները` Նիկոլի ու նիկոլականների հանդեպ զզվանքի: 📍Հասարակությունը դաշտում եղած ակտորներից որևէ սպասում չունի, և խուսափում է հայտնել իր իրական մտադրությունները: Արդյունքում` հասարակությունն ասում է. Ես պատրաստ եմ և շատ ուզում եմ հրաժարվել Նիկոլից ու Նիկոլի օրակարգից, բայց պահանջում եմ հստակ ու գործուն օրակարգ, և կարող ու բանիմաց էլիտա: @Կանչ
Հրատարակված 9 օգս
Հարցերմտավորականներին Հայր և որդի Սմբատյանների խափանման միջոցը փոխելու հարցով Ն. Փաշինյանին նամակներ են գրում մտավորականները, դասական երաժշտության աշխարհի կարկառունները, հայտնի մարդիկ՝ սկսած Ռուբեն Մաթևոսյանից, Չեքիջյանից, Մանսուրյանից, վերջացրած Արամ Խաչատուրյանի որդով: Ճիշտ են անում. հանցակազմի կասկածը և կալանքի որոշումը անհամաչափ են, հատկապես երբ խոսքը շարքային գրպանահատների մասին չէ: Բայց կան հարցեր, որոնց հետ պետք է առերեսել (❗️) մտավորականներին: 1️⃣ Եթե ձեր չափման միավորը Հայրենիքի համար արածն է, ապա հայր և որդի Սմբատյաններն ինչքան որ արել են, գեներալ Մանվելի արածի 10 տոկոսն էլ չեն արել: Գեներալ Մանվելին Ն. Փաշինյանի ռեժիմը վերագրեց տուշոնկայի, իսկ Սմբատյաններին՝ Երևանի կենտրոնում տարածքների գողություն: Մանվելի մասով ինչու՞ ձայն չհանեցիք: 2️⃣ Չե՞ք հասկանում, որ խնդիրը դատախազի, քննիչի ու դատավորի մեջ չէ, այլ անձամբ Ն. Փաշինյան ազգակործանի մեջ է, թե՞ ձեռնտու է «կառավարական հարսանիքների թամադա» լինելով ու մեդալներ ստանալով՝ ձայն հանել միայն այն դեպքում, երբ ձեր «տներին» են մոտենում: 3️⃣ Գիտակցու՞մ եք, որ ձեր խոսքը գրոշի արժեք չունի, քանզի դուք լռել եք, երբ Ն. Փաշինյանը հանձնում էր Արցախն ու 120.000 հայի մատնում էր սովի, երբ 5000 լուսավոր տղաների Եռաբլուր էր ուղարկում, հետո այդ տղաների ծնողների վրա հեղափոխական սմբակները մաքրելով՝ Եռաբլուրն էր գրոհում: #կեղծ_արժեքներ@Կանչ
Hashtags
Հրատարակված 9 օգս
Աշխարհը կարծում է, որ արցախահայությունը ցեղասպանության վտանգի առջև է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր անձնակազմը մտածում են օր առաջ ձեռքերը լվացել Արցախի խնդրից: Ցավալի է, որ հայ ժողովրդի մի ստվար հատված մտածում է, որ եթե Արցախը հանձնելը «քցեն Նիկոլի ջեբը», ու «թեման փակվի», կարող են հանգիստ շունչ քաշել, հանգստանալ Անթալիաներում ու առհասարակ հարուստ կյանք վարել: Ինչպես կասեր դասականը` «օղաբլիթի անցք ձեզ»: Նիկոլի քաղաքականության արդյունքում հայ ժողովրդին հասանելի միակ «կուրորտը» Դեր-Զորն է լինելու: #Նիկոլի_օրակարգ@Կանչ
Hashtags
Հրատարակված 9 օգս
Վտանգավոր և ամոթալի է, երբ անհայտ է, թե որտեղ մարտերի մասնակից «ազատամարտիկները» հավաքվում են կառավարության շենքի դիմաց, ներկայանում որպես «Խաչակիրներ» ջոկատ և պահանջում զինել իրենց, որպեսզի ուժով բացեն Լաչինի միջանցքը: Ինչ ազդակներ տվեց այդ ակցիան. ▪️Հայաստանը Զինված ուժեր, կանոնավոր բանակ չունի: Տարեց, ֆիզիկապես անպատրաստ «ֆիդայիներն են ցանկանում» հարցը լուծել պատերազմով: ▪️Կառավարությունն ու ՊՆ-ն կամավորների ներգրավման հարցում որևէ մոտեցում չունեն՝ բացի Ս. Միքայելյանի վարկաբեկված «Երկրապահի» համերգները ֆինանսավորելը: ▪️Կամա թե ակամա «խաչակիրներ» բառի օգտագործումը վկայում է՝ Հայաստանում կան շրջանակներ, որ չունենալով քրիստոնեական աշխարհի աջակցությունը՝ Արցախի հարցին պատրաստ են կրոնական երանգ տալ և հայության դեմ տրամադրել թուրք-ադրբեջանական տանդեմին ատող իսլամական ժողովուրդներին: ▪️Անգամ օրհասական պահերին Հայաստանում հայտնվում են մարդիկ, որ պատրաստ են հանուն ֆեյսբուքյան լայքերի ֆիդայինների դեր խաղալ՝ նախօրոք իմանալով, որ ոչ զենք են ստանալու, ոչ ինչ-որ մեկն իրենց ուղարկելու է սահման, ոչ էլ բժշկական կոմիսիան է եզրահանգելու, որ ֆիզիկապես պատրաստ են մարտական խնդիր լուծել: #աբսուրդի_թատրոն@Կանչ
Hashtags
Հրատարակված 8 օգս
Ֆեյք պրիգոժինները Իրականում «Հեղափոխության պահապաններ» խմբի «ապստամբությունը» պայմանավորված է նրանով, որ ԱԻՆ-ի լուծարումից հետո նրանք լուսանցքից դուրս են հայտնվել, վարչախումբը նրանց ոչինչ չի առաջարկել: Կամուֆլյաժե համազգեստով Երևանում երթեր անող և իրենք իրենց 2018-ի հեղափոխության պահապաններ հռչակած այս երիտասարդները, ոգևորվելով ՌԴ-ում «Վագնեռի» գործողությունից, որոշել են շանտաժի լեզվով խոսել Ն. Փաշինյանի հետ ու նորից պաշտոններ պոկել: Ֆեյք պրիգոժինների «ապստամբությունը» հստակորեն ի ցույց է դնում, որ Ն. Փաշինյանի ռեժիմը հիմնված է միայն ու միայն կերակրատաշտին մոտ գտնվելու գաղափարի վրա և այդ ռեժիմը դոմինոյի նման քանդվելու է այն պահին, երբ փողոցից կառավարական կաբինետներում հայտնվածների կերը պակասի կամ ավելի շատ կեր առաջարկողներ լինեն: #կեղծ_արժեքներ@Կանչ
Hashtags
Հրատարակված 8 օգս
Կարմիր խաչի միջնորդությամբ երկու ադրբեջանցի դիվերսանտները՝ Աղշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը, որոնք 2023թ. ապրիլի 10-ից գտնվում են հայկական գերության մեջ, երեկ տեսազանգի միջոցով կապվել են իրենց հարազատների հետ։ Այդպես հնարավոր է միայն այն պարագայում, երբ պետությունն էֆեկտիվ է ու զաբղվում է սեփական քաղաքացիների ճակատագրով։ Իսկ երբ պետությունն այդպիսին չէ, ապա նույն Կարմիր խաչի պատասխանատվությամբ մեկ վայրից մյուսը տեղափոխվող քաղաքացին գերի է ընկնում թշնամուն։ Հիշեցնենք, Վագիֆ Խաչատրյանի դուստրն արդեն քանի օր է Կարմիր խաչից պահանջում է տեսազանգով կապ հաստատել իր՝ գերի ընկած հոր հետ։ Սակայն ապարդյուն։ Փոխարենը Կարմիր խաչը նման հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի դիվերսանտների համար։ @Կանչ
Հրատարակված 7 օգս
22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Հուսով ենք՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում ՀՅԴ-ի կողմից պատասխանատվության ստանձնումը կակտիվացնի նաև արցախյան գոյամարտում հայկական սփյուռքի ջանքերը: @Կանչ
Հրատարակված 7 օգս
Մի պահ մի կողմ թողնենք Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցողի հանդեպ Հայաստանի իշխանությունների հանցավոր գործունեությունն ու անգործությունը: Դառնանք մջազգային հանրություն կոչվածին: Հետաքրքիր է՝ ամեն մի ծառ ու թուփի համար աղմուկ-աղաղակ բարձրացնող էկոակտիվիստերն ու նրանց եվրոպացի գործընկերներն ասելիք չունե՞ն: Օրինակ՝ համաշխարհային մեդիաաստղի վերածված Գրետա Թունբերգը բլոկադայի մեջ գտնվող և սովամահության շեմին հայտնված արցախցի երեխաների մասին որևէ ասելիք չունի՞։ Չէ՞ որ Արցախի կյանքի ճանապարհի փակումը սկսեցին մուշտակ հագնող «բնապահպանները»: Կարող էր չէ՞ միջազգային «էկոակտիվիստական» ցանցը աղաղակել, որ այդ մարդիկ բնապահպան չեն և բնապահպանությունը 21-րդ դարում օգտագործում են որպես էթնիկ զտում իրականացնելու պատրվակ: Ինչու՞ է սա կարևոր արձանագրել. որովհետև ինչ-որ պահի ականատեսն ենք լինելու, որ ակնհայտ աշխարհաքաղաքական նպատակներով տարատեսակ թունբերգներ շնիկների և կատուների իրավունքների աղմուկ են բարձրացնելու, որպեսզի իրենց տված պասով ճնշում գործադրեն Հայաստանի և Արցախի վրա: Այս լռության փաստը հիմա պետք է արձանագրել ու հետագայում հիշեցնել: Եվ երկրորդ` Արցախը և առհասարակ ողջ հայ ժողովուրդը դուրս են գալու այս նվաստացած վիճակից ու կարևոր է արդեն այսօր արձանագրել, որ «պրոգրեսիվ» գաղափարներին դրանց տարածողներն անգամ չեն հավատում, և ամենևին էլ կարիք չկա դրանցով գայթակղվել ու ճնշումներին տեղի տալ: #կեղծ_արժեքներ@Կանչ
Hashtags
Հրատարակված 7 օգս
Հրատարակված 7 օգս
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը երեկ բողոքում էր, որ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը 35 րոպե տևողությամբ «ֆիլմ» է ցուցադրել, որում Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքը ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք։ «Կադրերում երևում է, թե ինչպես է Հայաստանը «անհետանում» քարտեզից։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ քարոզչություն և բացահայտ սպառնալիք հարևան ինքնիշխան պետությանը», - գրել է Անի Բադալյանը։ Հետաքրքիր է, որ ՀՀ պաշտոնյաները դեռ զարմանում և բողոքում են Ադրբեջանի նման վարքագծից։ Մինչդեռ նրանք պետք է վաղուց հասկանային, որ թշնամու նման քարոզչությունը ՀՀ իշխանությունների գործունեության ուղիղ հետևանքն է։ Իսկ ի՞նչ էր ուզում տեսնել Անի Բադալյանը Ադրբեջանի հեռուստատեսությամբ, երբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, լուսաբանելով Համահայկական խաղերի բացումը, վախենում է Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ արտահայտություններն օգտագործելուց։ Կյանքի օրենքն է դա՝ որքան նահանջես, որքան թույլ լինես, այնքան ավելին են պահանջելու։ Եվ լավ կլիներ, որ հատկապես մեր դիվանագետները դա լավ իմանային։ @Կանչ
Հրատարակված 6 օգս
Ն. Փաշինյանի վարած քաղաքականության պերճանքն ու թշվառությունն ամփոփված է այս տեսանյութի մեջ: Խոսացողը «հեղափոխության պահապաններ» խմբի հիմնադիր Հայկ Ստեփանյանն է: @Կանչ
Հրատարակված 5 օգս
Արցախը քաղաքական բարդ ընտրության առջև «Կանչի» տեղեկություններով այս օրերին բավական թեժ քննարկումներ են լինում Արցախում։ Ըստ մեր աղբյուրների, Ալիևի վարչակազմն արցախցիներին առաջարկել է գոնե մեկ մեքենա օգնություն ընդունել Աղդամի ճանապարհով՝ փոխարենը խոստանալով վերացնել Լաչինի միջանցքի տոտալ բլոկադան։ Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Ալիևի այդ առաջարկը պետք է ընդունել։ Սակայն այնտեղ գործող ուժերի բացարձակ մեծամասնությունը դեմ է դրան, քանզի համարում է, որ այդկերպ կմեկնարկի Արցախն Ադրբեջանին ինտեգրելու գործընթացը։ Քաղաքական ահա այսպիսի ընտրության առջև են ներկայումս կանգնած արցախցիները՝ պայքարել, թե՞ հանձնվել։ Առայժմ գերակշիռ է պայքարի կողմնակիցների կարծիքը։ Սակայն մեծ է նաև Ն. Փաշինյանի ու նրա կողմից Արցախ գործուղված ուժերի ճնշումը։ Իրավիճակը բարդանում է ժողովրդի ժամ-ժամի վատթարացող դրությամբ։ Սակայն արցախցիների բացարձակ մեծամասնությունը պահանջում է իր իշխանություններից չտրվել Ի. Ալիևի ու Ն. Փաշինյանի ճնշումներին և շարունակել պայքարը Արցախի համար։ @Կանչ