TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Կանչ avatar

TGINSIGHT CHAT

Կանչ

@armcall

Politics

Հայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot

Բաժանորդներ2,490Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,005Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват22,000Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 45 / 84 · 1,005 գրառում

Հրատարակված 26 սեպ

Աֆղանստանի ժողովրդին թալիբներից պաշտպանություն երաշխավորած և անցած տարի այսպիսի խայտառակ պայմաններում Աֆղանստանը լքած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կապիտուլյանտին գրած նամակում խոստանում է պահպանել Հայաստանի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ԱՄՆ գլխավորած Արևմուտքի տված խոստումների և երաշխիքների մասին: @Կանչ

1,920 views

Հրատարակված 26 սեպ

Մեր տեղեկություններով՝ ազգադավը բյուրոկրատական համակարգն ու սեփական թիմի էշելոնները հավաք ու կոնսոլիդացված պահելու համար մոգոնել է թեզ ու հանձնարարել է դա դնել շրջանառության մեջ: Ի մասնավորի, նա հավատացնում է, որ Արևմուտքը խոստացել է տալ «Հայաստանի Հանրապետության կադաստրի թուղթը»: Այս կուտը ոմանք կերել են (ինտելեկտի իսպառ բացակայության հետևանքով), իսկ ոմանք համոզված են, որ արտաքին ագրեսիայի իրական վտանգի, ռուսական ռազմաբազայի ներկայության պայմաններում Արևմուտքի տված «թուղթը» (եթե իհարկե տա) ավելի մեծ արժեք չունի, քան մարտակերտցի Սաքոյի ունեցած անշարժ գույքի վկայականը կամ Արա Պապյանի Վիլսոնի իրավարար վճիռը: Վերջին սեգմենտը հատկապես այս օրերին ակտիվ կապի է դուրս գալիս ընդդիմադիր շրջանակների հետ: Փորձում են ինդուլգենցիայի նման ինչ-որ բան ստանալ` դիմացն առաջարկելով կոնկրետ ծառայություններ: Մեր տեղեկություններով, շատերը պատրաստ են գործի անցնել, պահանջում են հստակ պլան և երաշխիքներ: @Կանչ

1,860 views

Հրատարակված 26 սեպ

Տնտեսագիտական համալսարանի «պրոֆեսոր» Թադևոսյան Զոյայի «պորտատեղադրման» օպերացիան: @Կանչ

1,840 views

Հրատարակված 26 սեպ

Հաղթանակ: Օդային սանիտարական միջանցքը դեպի Արցախ բացված է: Հայաստանից բժիշկներն ուղղաթիռով Ստեփանակերտ են մեկնում: Բենզալցակայանի պայթյունից տուժած մեր հայրենակիցներին նախապատրաստում են ուղղաթիռով Երևան տեղափոխելուն: @Կանչ

1,920 views

Հրատարակված 26 սեպ

Իսկ որտե՞ղ է Արաբաթ Միրզոյանը Բրյուսելում այսօր տեղի կունենա Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Նշվում է, որ կողմերը նախապատրաստելու են հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումը։ Պաշտոնական աղբյուրներով տարածված այս տեղեկությունն առնվազն տարօրինակ է։ Երկրների ղեկավարների հանդիպումները սովորաբար նախապատրաստում եմ արտգործնախարարները։ Նիկոլի ու Ալիևի պարագայում, երբ որևէ նախապատրաստելու բան կար, դա անում էր հենց թուրքի գործակալ Օմեգան։ Իսկ հիմա նրան փոխարինում է մեկ այլ գործակալ՝ ԱԽՔ Արմենը։ Մենք արդեն գրելենք, որ Միրզոյան Արարատը Նյու Յորքում զբաղված է իր համար քաղաքական ապաստան որոնելու գործերով։ Գտե՞լ է արդյոք իր սրտի ուզածը, թե ոչ, դեռ հայտնի չէ։ Բայց որ Օմեգայի գործառույթները Հայաստանում սկսել է ուրիշ մեկը կատարել, դա փաստ է։ @Կանչ

1,900 views

Հրատարակված 26 սեպ

Երևանի տարբեր փողոցներում բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացվում: @Կանչ

1,770 views

Հրատարակված 26 սեպ

Երևանում վերսկսել են բողոքի ակցիաները: Քաղաքի տարբեր հատվածներում ցուցարարները փողոց են փակում և երթեր անում: @Կանչ

1,860 views

Հրատարակված 25 սեպ

ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել միջազգային առաքելություն, որը կվերահսկի իրավիճակը ԼՂ-ում։ Ցավոք, միջազգային դերակատարները մեզ հեգնում են: Մեկը խոսում է իր արդյունավետ խաղաղապահ առաքելության մասին՝ Ցեղասպանության համատեքստում, մյուսը՝ միջազգային առաքելության մասին է հայտարարում, երբ արդեն վերահսկելու, դիտարկելու բան չկա: Սուրեն Սուրենյանց / @Կանչ

1,880 views

Հրատարակված 25 սեպ

Առաջին լուսանկարում 1999-ին կոսովարների փախուստն է Կոսովոյից: Երկրորդ նկարում 2023-ին արցախցիների փախուստն է Արցախից: Գործ ունենք երկակի ստանդարտների հետ: Առաջին դեպքում Արևմուտքը հաշված ժամերի ընթացքում հումանիտար ինտերվենցիա կազմակերպեց, երկրորդ դեպքում՝ ընդամենը նախատեսում է այցելել Կոռնիձոր ու գնահատել վիճակը: Արցախում պայթյունից վիրավորներին առաջիկա ժամերին անհրաժեշտ է հրատապ բուժօգնություն, իսկ Արևմուտքը Սամանթա Փաուերի շուրթերով քննարկում է հարց, թե ինչպես մոնիտորինգ անեն` արդյո՞ք Ադրբեջանը կատարում է պարտավորությունները, թե՞ ոչ: ՀԳ. Ի դեպ, Միլոշևիչն ի վերջո Հաագայի դատարանում մահացավ, իսկ Ալիևն ու ընտանիքը ընդլյնում են կալվածքները` Լոնդոնից մինչև Ռուբլյովկա: @Կանչ

1,840 views

Հրատարակված 25 սեպ

Սերունդները չեն մոռանալու, որ Սամվել Բաբայանը, նույն ինքը՝ Արցախի հերոսը, «կամանդույուշին», 44-ը… առաջինը թողեց արնաքամվող Արցախն ու ճողոպրեց Երևան: @Կանչ

1,710 views

Հրատարակված 25 սեպ

Հայաստանը չունի իշխանություն, այսինքն` այսօրվա իշխանությունը ձեռքերը լվացել է հայության խնդիրներից: Դա ամենևին չի նշանակում, որ խնդիրները պետք է անտեսել: Ուստի, ԿՈՉ ենք անում ընդդիմությանը և մտահոգ հայրենակիցներին՝ Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, անհրաժեշտ է րոպե առաջ գործել ու կյանքեր փրկել: Ըստ այդմ, հորդորում ենք փողոցում շարժում նախաձեռնած կոմիտեին վաղը հնարավորինս ճնշում բանեցնել, որպեսզի անհապաղ և շտապ օգնություն կազմակերպվի Արցախում պայթյունից տուժած վիրավորների համար: Մասնավորապես, պետք է գնալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի նստավայր, դիմել հնարավոր բոլոր ինստանցիաներին ու անձանց՝ պահանջելով գործել հրատապ կարգով. 🔷ուղղաթիռներով վիրավորներին շտապ տեղափոխել համապատասխան բուժհիմնարկներ: 🔷 նույն թռիչքներով Ստեփանակերտ հասցնել բուժանձնակազմ և դեղորայք: Սա է գլխավոր անելիքը: Այս պահին խնդիրը պետք է լինի մարդկանց կյանքերը փրկելը: @Կանչ

1,900 views

Հրատարակված 25 սեպ

Ջո Բայդենն իր նամակում ազգադավին խոստանում է աջակցել «էներգետիկ դիվերսիֆիկացման» հարցում: Սա նշանակում է, որ Ամերիկան կապիտուլյանտին ուղիղ տեքստով ասում է՝ տեր ենք, շարունակի թքել ռուսների վրա, փոխի Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը, իսկ գազի գին, հոսանքի գին հարցերը թող մեր վրա, մի բան կմտածենք: @Կանչ

1,600 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••4344454647•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8384