TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 20 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 10 փտվ
Ազգադավը Սիմոնյան Ալենի եղբոր կնոջը կանանց գաղութ չի ուղարկել նրա համար, որ Ալենն ինչ-որ բան էր ուզում անել իր դեմ: Ալենի եղբոր կնոջը Նիկոլը բանտարկել է, որովհետև ՔՊ-ի ճնշող մեծամասնության գլուխներում ազգադավը քաղաքական դիակ է, որի դավաճան լեշը շատ շուտով հողին է հանձնվելու (կամ թռնելու է օվկիանոսից այն կողմ), ուստի փոխարինող են փնտրում, իսկ Ալենը հարմար տարբերակ էր: Սա պետք է դաս լինի ՔՊ-ին, որ այս ու այն կողմ չնայեն, իմանան՝ կա ազգադավը և միայն ու միայն ազգադավը: Սակայն, պարզվում է՝ բանը բանից անցել է: ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ ազգադավի շրջապատը շարունակում է պատերի տակ փսփսալ ու փոխարինող փնտրել: Արդեն նոր անուն է հնչում՝ Ժաննա Անդրեասյան: Երկաթյա լեդի, ով ըստ ՔՊ-ականների՝ լինելով սոռոսական՝ ամերիկացիների մարդն է, միաժամանակ՝ «քարից ամորձիներ» ունի վրան և կարող է փոխարինել քաղաքական փալասի վերածված կապիտուլյանտին @Կանչ
Հրատարակված 10 փտվ
Հայաստանը շարունակում է օգնություն ուղարկել Ուկրաինայի զինված ուժերին: 2 օր առաջ 10 տոննա հերթական բեռը հասցվել է ուկրաինական հոսպիտալներ: Սա փետրվար ամսին Հայաստանից Ուկրաինա ուղարկված երկրորդ բեռն է արդեն: Այսկերպ ազգադավի կառավարությունը կրկին ի ցույց է դնում իր հակառուսական դիրքորոշումը՝ փորձելով խաղալ այնտեղ, որտեղ Մոսկվայի ընկալումներն ու արձագանքները առավել սուր են: Մեր տեղեկություններով՝ դավաճանների այս իշխանությունն Ուկրաինային աջակցում է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ուղիղ ցուցումով: Փոխարենը վերջինս խոստացել է շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Նիկոլին ներքաղաքական գործընթացներում և ապահովել եվրոպական հանրության աջակցությունը ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցում: Իսկ, որ նույն պահին Ուկրաինայի իշխանությունները խորացնում են ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ և ամեն ինչ անում, որպեսզի ԵԽԽՎ-ում վերականգնվի ադրբեջանական պատվիրակության մանդատը, ազգադավին ու դավաճանների խմբակին չի հուզում: Հակառակը՝ թերևս դա լրացուցիչ ստիմուլ է, որպեսզի Նիկոլն ավելի լավ լիզի Միշելի, Ալիևի ու Զելենսկու մարմնի փափուկ մասերը: @Կանչ
Հրատարակված 9 փտվ
Երբ Ռուբինյան Ռուբենը Ալեքսանյան Վահագին դիմեց «տիկին» դիմելաձևով, լեզվի սայթաքում չէր: Ռուբենի բերանով ազգադավն էր խոսում: Խնդիրն այն է, որ օրեր առաջ Նիկոլի ժեստիկուլյացիան և բառապաշարն անգիր արած խոզուկն այնքան է տարվել քաղտեխնոլոգիաներով, որ որոշել է կեղծիքով կապիտուլյանտի աչքում բարձրացնել սեփական դերն ու կշիռը: Գիշերվա 3-ին տհաս խոզուկը ահազանգել է Նիկոլին, թե իրեն և իր մորը հեռախոսով ահաբեկում են. զանգահարում են և ասում են, որ մորթելու են: Ազգադավի հրահանգով հարցով զբաղվել է ՆԳՆ Ղազարյան Վահեն: Սկզբում խոզուկը «կռուտիտ է անում»՝ ոչ թե բաց, այլ վոթսափով են զանգահարել, հետո ասում է, որ մայր ու տղա հեռախոսները կորցրել են: Մի խոսքով՝ Ղազարյան Վահեն պարզում է, որ կեղծիք է. խոզուկին ոչ մեկն էլ չի զանգահարել ու չի ահաբեկել: Դե իսկ ազգադավն էլ ազգադավ չէր լինի, եթե չպատժեր մինչև նասկիները հիմարացած այս արարածին: Ռուբինյանի բերանով հրապարակային զգուշացրեց խոզուկին՝ խելոք մնա, թե չէ սեռդ կփոխեմ… @Կանչ
Հրատարակված 8 փտվ
Գռզոն հեծանիվ է հայտնագործել: Ասում է, թե բա ցեղասպանության թեման քաղաքական առևտուր է, ու թե բա մենք էլ մեր մեղքն ունենք: Ու նաև նեղսրտում է, որ ցեղասպանվածների սակավաթիվ ակումբում լինելը պատվաբեր չէ: Ի տարբերություն հանրային միջոցների հաշվին փող սարքելու, որում Խաչատուր Սուքիասյանը առաջամարտիկ է ու գրեթե չեմպիոն, քաղաքագիտությունն ամենևին էլ նրա փեշակը չէ, ու դժվար է հավատալ, որ կցկտուր այդ մտքերի հեցինակն ինքն է: Նա հավանաբար ՔՊ-ի կուլուարներում ինչ-որ խոսակցություններ ու հրահանգներ է լաել, փորձում է առաջինը հանրայնացնել: Ասել կուզենք` պետք է կենտրոնանալ ոչ թե Գռզոյի, այլ նրա մտքերի վրա: Կենտրոնանալ ու փորձել կռահել, թե ինչ կա Նիկոլի մտքին: Քաղաքական առևտուր լինել չի կարող, քանզի ազգադավի քաղաքական գրպանները ծայրահեղ դատարկ են. այդ շուկայում նա անելիք չունի: Փոխարենը թուրքի հանձնարարությամբ ազգային հիմնից, դրոշից, սահմանադրությունից, պատմությունից ու կրթությունից հրաժրվելու գիծ որդեգրած ազգադավը այդ շուկայում առևտրի փոխարեն կարող է մուրացկանությամբ զբաղվել. կատարել պատրոնի հանձնարարությունն ու վայելել իշխանությունը: Իմի բերելով՝ կարելի է ենթադրել, որ ազգադավը մտադիր է ակտիվացնել Խոջալույի թեման ու այն ադրբեջանական հունով տանել: Հայ ժողովրդին այս հերթական ապտակով ազգադավը կդիրքավորվի առաջադեմ գործիչ, ով մեղանչում է անցյալի համար, իսկ գռզոների միջոցով հայերին կհամոզի, որ սա ստրատեգիական քայլ է` ադրբեջանցիներին գրչի մի հարվածով դարձնում ենք ցեղասպանված, մի բան, որ ՔՊ-ում պատվաբեր չեն համարում: @Կանչ
Հրատարակված 8 փտվ
Հարավային Կովկասը կանգնած է լուրջ վերափոխումների շեմին։ Պարզ է, որ Ալիևն ամեն ինչ արել է, որպեսզի սպասվող զարգացումներին ընդառաջ ամրապնդի իր դիրքերը ոչ միայն Ադրբեջանում, այլև արտաքին ուժերի շրջանում։ Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, վստահաբար, Ադրբեջանի իշխանական համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն։ Ալիևը փորձելու է ազատվել Ադրբեջանի ներսում այլ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի շահերը սպասարկող գործիչներից։ Այո, այո... Մի զարմացեք։ Նաև Թուրքիայի։ Ալիևը լավ գիտի, որ աշխարհաքաղաքական մեծ խաղում ինքը ոչ ոք է՝ ընդամենը Նիկոլի թայը։ Նրա կոնտրպարտնյորը։ Երկուսն էլ վաղուց արդեն պետք չեն ոչ ոքի։ Մնացել է ձևակրպել նրանց անպետքությունը։ Ու հենց սրա դեմ են ձեռք ձեռքի տված պայքարում Նիկոլն ու Ալիևը։ Մեկը հայրենիքը կտոր-կտոր ծախելով իրեն խաղաղարար է ձևացնում, մյուսը՝ փորձում ցույց տալ, իբրև ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավար է։ Երկուսն էլ միասին փորձում են մաքրել իրենց շրջապատները հնարավոր մրցակիցներից՝ արտաքին ուժերի աջակցությունը վայելող գործիչներից։ Այնպես որ՝ սիմոնյանալեններին ու օմեգա-արաբաթներին խորհուրդ ենք տալիս պատրաստվել նիկոլ-ալիևյան ուրբաթներին։ Չնայած, դա արդեն ոչինչ չի փոխի։ Նիկոլ-Ալիև զույգը խորտակվելու է, իրենց հետ միասին նաև Հայաստանում գործող դավաճանների ողջ խմբակը։ @Կանչ
Հրատարակված 8 փտվ
Ադրբեջանում 92 տոկոսով նախագահ ընտրված Իլհամ Ալիևը դեմոկրատիայի և մարդու իրավունքների համար մեռած ու չթաղած Արևմուտքի համար լեգիտիմ նախագահ է, որի հետ սիրով հարաբերվում են և գործեր գլուխ բերում: Միաժամանակ, Արևմուտքը սիրով աչք փակեց Ալիևի լկտիության վրա, այն է՝ էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում Ալիևի ու նրա ընտանիքի քվեարկությունը: Ինչի՞ մասին է սա վկայում. միֆ է տեսակետը, թե Արևմուտքը լավ աչքով է նայում նրանց, ում դեմոկրատի կոչում է տվել, օրինակ՝ մեր ազգադավին: Փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքն ունի միայն ցինիկ շահեր և այդ շահերի համար պատրաստ է ախպերություն անել, անգամ, պատերազմական հանցագործների ու մարդակերների հետ: Իսկ մեր ազգադավի նման պերսոնաժներն ընդամենն Արևմուտքի գործիքներ են՝ երկներ օկուպացնելու և իրենց շահերն առաջ տանելու համար: @Կանչ
Հրատարակված 7 փտվ
Ալիևի ընտրությունների ֆոնին Իրանի Իսլամական Հանրապետությունը խստացնում է Ադրբեջանի դեմ խոսույթը։ Նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Հնդկաստանից Իրանի տարածքով Հայաստան զենք բերելուն և համարում , որ Հայաստանի ուժեղացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը։ Այսօր էլ Իրանում ադրբեջանական գործակալների ցանց է բացահայտվել, որի անդամներն արդեն ձերբակալված են։ Իրանական կողմը հայտնում է, որ լրտեսությունից բացի ադրբեջանական ցանցը նաև ահաբեկչություններ էր պլանավորում Իսլամական Հանրապետության տարածքում։ Նման զարգացումներն ամենևին էլ պատահական չեն։ Թեհրանում հասկանում են, որ Ալիևը փորձում է ամրապնդել իր դիրքերը և ընտրություններից հետո տարածաշրջանում հանդես գալ որպես զարգացումներ թելադրող երկրի առաջնորդ։ Իրանում նաև լավ գիտեն, որ «արտաքին և ներքին» ճակատներում հաղթանակ տարած Ալիևը կարող է հակաիրանական գործողությունների լավ գործիք դառնալ Իսրայելի ու Արևմուտքի ձեռքերում և սկսի խնդիրներ առաջացնել Իրանի համար։ Ուստի Թեհրանը սկսել է հստակ ուղերձներ հղել Ադրբեջանին։ Վերոնշյալն իհարկե չի նշանակում, որ Իրանը նման հայտարարություններով ու գործողություններով կարողանալու է զսպել Ալիևի ախորժակը։ Միանշանակ է, որ Բաքուն ու նրա տերերը հակադարձելու են Իրանի այս ակտիվությանը։ Ընդ որում, անելու են դա երկու ճակատներում՝ Իրանի ներսում (խժդժություններ հրահրելով երկրի հյուսիս-արևմուտքում բնակվող թյուրքալեզու բնակչության շրջանում) և Հայաստանի տարածքում՝ կրկին սպառնալով գրավել Սյունիքն ու ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Մրցակցությունը Հարավային Կովկասում գնալով ավելի սուր ու մեզ համար վտանգավոր է դառնում։ Իսկ Հայաստանում վարչապետի պաշտոնին դեռևս ազգադավն է։ Ու սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ՝ ստեղծված վիճակի ողբերգությունը պատկերացնելու համար։ @Կանչ
Հրատարակված 7 փտվ
Եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աճապահյանի ելույթները լավ լսեք ու ենթատեքստը և տողատակերը վերլուծեք, կհասկանաք, որ գործ ունեք նիկոլական տերտերի, դասական ժեխի հետ: Ազգադավի տերերը Աճապահյանին (և ոչ միայն) կաթողիկոսի գահն են խոստացել, և նա 2018-ի իշխանազավթումից հետո բացահայտորեն կատարում է անդրօվկիանոսյան իր տերերի հրահանգները: «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման իրական հիմնադիրը Աճապահյանն էր: «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու գաղափարի հեղինակն Աճապահյանն է, որը համապատասխան մասնագիտական խմբում նաև կողմ է քվեարկել այդ պիղծ առաջարկին: Չե՞ք հավատում. լրագրողներին խնդրեք, թող Աճապահյանից մեկնաբանություն վերցնեն «Հայո՞ց, թե՞ Հայաստանի պատմություն» թեմայով: Թող ասի՝ կո՞ղմ է, թե՞ դեմ է: Հ.Գ. Պատկերացրեք, թե ինչպիսի հզոր ուժեր են կանգնած Աճապահյանի թիկունքում, որ Մայր Աթոռը չի կարողանում (չնայած, որ շատ ցանկանում է) նրան այլ թեմ տեղափոխել: Ինչու՞ Շիրակի թեմ. որովհետև Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ բազան, ուստի և շատ ազդեցիկ հակառուս է պետք տարածքում: @Կանչ
Հրատարակված 7 փտվ
Ազգադավը որոշել է «դա խազ» ստորացնել Սիմոնյան Ալենին: Մեր լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Սիմոնյան Ալենի կալանավորված եղբոր կնոջը թույլ չեն տվել փոխանցել իր ծխախոտները: Անի Գևորգյանը Iqos է օգտագործում, սակայն կանանց գաղութի նորանշանակ պետը թույլ չի տվել Iqos-ի սարքը և ծխախոտը փոխանցել կալանավորին՝ առաջարկելով բավարարվել այն ծխավոտով (չիբուխի նման մի բան է), ինչ պետությունը հատկացնում է կալանավորներին: @Կանչ
Հրատարակված 6 փտվ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։ Թվում է՝ ի՞նչ մի տարօրինակ լուր է՝ նախագահ է, պետք է մշտական հանդիպումներ ունենա քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Սակայն Շահրամանյանի վերջին շրջանի լռության, փաստացի ընդհատակ անցնելու լույսի ներքո, այս հանդիպման փաստն ինքնին արդեն հուսադրող է։ Նշանակում է՝ Սամվել Շահրամանյանին բան չի պատահել։ Ողջ է։ Մնում է հուսալ, որ կենդանության նշաններ ցույց կտան նաև Արցախի պետական ինստիտուտները։ Մենք, իհարկե հասկանում ենք, որ տարատեսակ ճնշումների տակ գտնվող Արցախի իշխանությունները, ստիպված են որոշակի զգուշավորություն ցուցաբերել և հանդես գալ միայն խիստ հաշվարկված քայլերով։ Սակայն այդ քայլերի իսպառ բացակաությունը բացարձակապես անընդունելի է։ Հատկապես հիմա, երբ թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն կերպ ջանում է ոչնչացնել նաև Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովրդին պարտադրելով հրաժարվել Անկախության հռչակագրից, պատմությունից և նույնիսկ ինքնությունից, Արցախի նախագահն ու իշխանությունները պետք է ամբողջ աշխարհով աղաղակեին Ալիևի քաղաքականության իրական էության մասին։ Էլ չենք խոսում այն մասին, որ հայրենազրկված հարյուր հազար արցախցիներ այսօր բացարձակ անտերության են մատնված և անհամբեր սպասում են իրենց ղեկավարների՝ դրությունը քիչ թե շատ բարելավելուն ուղղված քայլերին։ Նման իրավիճակում Շահրամանյանի ու Արցախի այլ ղեկավարների լռությունը պարզապես հանցագործություն է։ Դավաճանությանը մասնակից դառնալուն հավասարազոր հանցագործություն։ @Կանչ
Հրատարակված 6 փտվ
«Խաղաղության օրակարգի» շրջանակներում թուրքական պետական հեռուստաընկերությունը պատահական չէր Օմերգայի անունը Արաբաթ գրել: Չե՞ք հավատում. հարցրեք թուրքերի հետ բանակցող Ռուբինյան Ռուբենից՝ արդյո՞ք թուրքերը բանակցությունների ժամանակ նախապայման են դրել, որ ԱԳ նախարար Օմեգան հայկական «պահանջատիրությունից հրաժարվելու» համար որպես ապացույց պետք է փոխի անունը և դառնա Արաբաթ: Այո, այո. Աղրիդաղ չէ, հենց Արաբաթ: Հարցրեք Ռուբինյան Ռուբենին՝ Միրզոյան Արոյի դեմը նման պահանջ դրվա՞ծ է, թե՞ ոչ: Շատ ուղիղ հարցրեք: Ի դեպ, եթե թուրքերի պահանջով Օմեգան անունը անձնագրով Արաբաթ չդարձնի, ապա կդարձնի Նիկոլի պահանջով: Հակառակ դեպքում՝ գործն այս անգամ Օմեգայի աչքի թայը հանելով չի ավարտվի… Եվ, այդ մասին լավ գիտի թե Օմեգան, թե հատկապես հանրության տեսադաշտից անհետացած նրա տիկինը: @Կանչ
Հրատարակված 6 փտվ
Պարզվում է՝ Արմեն Ռազմիկովիչը, երկար տարիներ զբաղեցնելով ռեկտորի պաշտոնը, տեղը տեղին օգտվել է Սլավոնականի ֆինանսական բարիքներից ու իրեն ցկյանս թոշակ է ապահովել՝ միլիոնավոր դոլարների տեսքով: Ազգադավի հանձնարարությամբ ֆինանսական ատուգումներ են անցկացվել ու Ռազմիկովիչի լափածը վերածել են քրեական գործերի՝ երկար տարիներ վանդակավոր արև ցուցադրելու հեռանկարով: Մեր տեղեկություններով՝ Արմեն Դարբինյանին ազգադավը գործարք է առաջարկել. թալանածի համար նստում ես կամ խոսում ես նրա դեմ, ում վրա քսի կտամ: Ռազմիկովիչը համաձայնվել է և առաջիկայում հանդես է գալու նախկինների և Ռուսաստանի դեմ ակտիվ քննադատությամբ: @Կանչ