TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 39 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 7 հոկ
Հայկական սոցիալական ցանցերում ծաղրում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյաուին՝ համեմատելով նրան Նիկոլի հետ: Կարծում ենք՝ սա անընդունելի մոտեցում է: Ի տարբերություն մեր անգրագետ գեղցու՝ Նաթանյաուն ամերիկյան 2 համալսարան է ավարտել: Ի տարբերություն մեր բանակից թռած ազգադավի՝ Նաթանյաուն 1967-ի և 1973-ի արաբա-իսրայելական պատերազմների մասնակից է, հատուկջոկատային, որ բազմաթիվ մարտերի մասնակից է, նաև վիրավորվել է: Եղբայրը՝ քաջաբար զոհվել է և Իսրայելի ազգային հերոս է: Ի տարբերություն մեր կապիտուլյանտի՝ զինվորական, դիվանագիտական ու պետական ծառայության ահռելի փորձ ունեցող Նաթանյաուն երբեք ու ոչ մեկի դեմը չի կզել: @Կանչ
Հրատարակված 7 հոկ
Համասի մարտիկները դրոնով խոցում են իսրայելական գերթանկարժեք Մերկավա տանկը: Ճակատագրի հեգնանքով դրոնով տանկ խոցելու առաջին դեպքը գրանցվել է 2016-ի ապրիլին, երբ իսրայելական դրոններով ադրբեջանցիները (ըստ որոշ տեղեկությունների՝ իսրայելցի օպերատորները) Արցախում հայկական տանկեր էին խոցում: @Կանչ
Հրատարակված 7 հոկ
Համասի մարտիկները գերեվարել են Իսրայելի ՊԲ բրիգադային գեներալ, «Գազա» դիվիզիայի հրամանատար Նիմրոդ Ալոնիին: @Կանչ
Հրատարակված 7 հոկ
Fox News-ի լրագրողը հայտնում է, որ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանում իրավիճակը կրիտիկական է: @Կանչ
Հրատարակված 7 հոկ
Համասի մարտիկները Գազայի հատվածի և Իսրայելի սահմանային գոտում իսրայելական հենակետ են գրավել: @Կանչ
Հրատարակված 7 հոկ
Իսրայելի վրա Համասի լայնածավալ հարձակումը, կարծես, անակնկալ է եղել: Ոչ մոսադը, ոչ ամերիկյան և եվրոպական հետախուզությունները, ոչ էլ վերջին տարիներին Իսրայելի հետ սիրախաղի մեջ գտնվող ռուսական հատուկ ծառայությունները տեղյակ չեն եղել հարձակման մասին: Սա նշանակում է, որ Իսրայելն այևս գործ ունի որակապես այլ արաբական (իսլամական) խմբավորման հետ, որն ի վիճակի է նման ծավալների օպերացիաներ մշակել ու պահել գաղտնիության ռեժիմը: Միաժամանակ 5000 հրթիռ արձակելն ու հարյուրավոր վայրերից միաժամանակյա ներխուժումը նյութատեխնիկական, տեխնոլոգիական և կառավարչական տեսանկյուններից «հանաք-մասխարություն» չէ: Սա նշանակում է, որ արաբա-իսրայելական հակամարտությունը ոչ միայն սառեցված չէ, այլև նոր ու շատ ավելի դաժան փուլ է մտնում: @Կանչ
Հրատարակված 7 հոկ
Դմիտրի Անատոլևիչը դասեր է տալիս ամերիկացիներին առ այն, թե ինչպես է պետք լուծել հակամարտությունները, որտեղ ԱՄՆ-ը ներգրավված է: Քանի որ Ռուսաստանը հակամարտությունների արդար լուծման մեծ փորձ ունի, ապա ճիշտ կլինի ամերիկացիները հետևեն Անատլոևիչի խորհուրդներին և անսան կոնֆլիկտները լուծելու ռուսական տարբերակին, այն է՝ հայրենի հողից բռնագաղթեցնեն հրեաներին կամ արաբներին (ըստ օրվա շահի հրամայականի): @Կանչ
Հրատարակված 7 հոկ
Իսրայելն այսօր հայտնվել է պաղեստինցիների տեղատարափ կրակի տակ: Ինչ խոսք, պատերազմը մեծ չարիք է, և դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կունենան այս գործողությունները: Միայն թե տիեզերական արդարության կանոնների համաձայն՝ Ադրբեջանի դաշնակից Իսրայելի կառավարությունն իր մաշկի վրա պետք է զգա այն ցավն ու վիշտը, որը պատեց հայերին նաև Իսրայել պետության գործուն և հետևողական ջանքերով: @Կանչ
Հրատարակված 7 հոկ
Նիկոլի բեղերով հայրը՝ Ալիևը, սկսել է արդարանալ Արցախի մեր հայրենակիցներին բռնի տեղահանելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի բյուրոյի ղեկավարի հետ հանդիպմանն երեկ ասում էր, թե Արցախի ղեկավարությունն է խուճապ տարածել հայերի մեջ, դրա համար են նրանք հեռացել Հայաստան։ Բայց նաև չի անդրադարձել այն հարցին, թե այդ ո՞նց կարող էին Արցախի իշխանությունները խուճապ տարածել, եթե չլիներ իր ագրեսիան մոտ մեկ տարի պաշարման մեջ գտնվող ժողովրդի դեմ։ Ո՞նց էր խուճապ տարածվելու և եթե ադրբեջանցիները չմորթեին Ստեփանակերտի հարակից գյուղերի բնակիչներին։ Ալիևը լավ է հասկանում, որ ինքն այլևս ցաղասպանագործ հանցագործ է։ Ինքը նաև լավ գիտի, որ ուշ թե շուտ այդ մեղադրանքն իրեն առաջադրվելու է։ Ու այդ օրը նա նախանձելու է Բաքվի բանտախցերում այսօր գտնվող Արցախի պետական ու ռազմական գործիչներին։ Դրա համար է փորձում մեղավորներ գտնել ու փորձել պլստալ։ Ճիշտ ազգադավ Նիկոլի պես ու նաև նրա խորհրդով։ @Կանչ
Հրատարակված 6 հոկ
Չի կարելի միամտորեն կարծել, թե Արցախի սպանդի հարցում ԱՄՆ-ը փոքր դերակատարում ունի: Հակառակը՝ տեղի ունեցածը կատարվել է ԱՄՆ-ի «դաբռոյով» ու «քավորությամբ»: Ուղղակի ԱՄՆ-ը այնքան հզոր է, որ կարողացավ «կրակից շագանակներ հանել» ուրիշի՝ կոնկրետ այս դեպքում իր փոքրիկ վեցնոցների՝ եվրոպացիների ձեռքերով: Այդ է պատճառը, որ պատմականորեն հազար ու մի թելով Հայաստանի ու հայերի հետ կապված Ֆրանսիան ամեն ինչ անում է, որ հայկական ողբերգության հետ չունենա այն աստիճանի աֆիլյացիա, ինչ որ ունեն մյուս եվրոպացիները: Արցախի հայաթափումից հետո զենք-զինամթերք մատակարարելու ֆրանսիական դատարկ «նամյոկներն» ու ոչ մի բանի մասին ստորագրվող թղթերն ընդամենը լուծում են պատմության առաջ Ֆրանսիայի կեղտոտ ոտքերը լվանալու խնդիր: Դեռ առիթ կլինի խոսելու Արցախի դեմ կազմակերպված միջազգային դավադրության հարցում թե ԱՄՆ-ի, և թե Ֆրանսիայի մասին: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա որքան շատ է ազգադավը նետվում Արևմուտքի գիրկը, այնքան հայկական շահերից շատ է զոհաբերում Մոսկվան, որպեսզի ոչ արևմտյան աշխարհին ցույց տա Արևմուտքի խոստումների ու երաշխիքների իրական արժեքը: Նաև, որպեսզի ցույց տա, թե ինչ կարգի «ֆուֆլո է» Արևմուտքը: @Կանչ
Հրատարակված 6 հոկ
Ազգադավի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկը (դդումը) հայտարարել է, թե Գրանադայում Հայաստանը (խոսքը կապիտուլյանտի մասին է) հաղթել է, ինչ ուզել է՝ ստացել է: Փաստորեն ըստ դդումի՝ հաղթելը միակողմանի խաղաղությունն է: Այսինքն՝ ազգադավը հասել է Գրանադա, միակողմանիորեն կզել է, որ Ալիևը վրայով թռնի, բայց Ալիևը նույնիսկ լայաղ չի արել Գրանադա ներկայանալ ու կզածի վրայով թռնել: Ըստ դդումի՝ հաղթանակը երևի Զելենսկու և Տիխանովսկայայի հետ ազգադավի նկարվելն է: Փաստացի, Ալիևն ընկերություն անելով Պուտինի և Լուկաշենկոյի հետ՝ նվաճեց Արցախը, իսկ այդ ֆոնին ազգադավն ընկերություն էր անում Մակրոնի, Տրյուդոյի և Ժան Միշելի հետ (ԱՄՆ-ի դեսպանի աչալուրջ հսկողության ներքո): Արդյունքում՝ Արցախը հայաթափվեց: Հիմա ազգադավը ի ցույց է դնում իր ընկերությունը Պուտինի թշնամի Զելենսկու և Լուկաշենկոյի թշնամի Տիխանովսկայայի հետ: Ակնհայտ է՝ ազգադավի թիրախում Սյունիքն է: #վարք_անասնյաց@Կանչ
Hashtags
Հրատարակված 6 հոկ
Ըստ երևույթի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը և Դմիտրի Անատոլևիչը վաղուց Նիկոլի մասին չեն զրուցել, ընդհանուր հայտարարի չեն եկել: @Կանչ