TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 53 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 22 սեպ
«Կարապի երգը» զառանցող ազգադավի ռեժիմը Նարեկ Մալյանին բանտարկել է, որովհետև չի ներում երկու դրվագներում. 1.Սոռոսական ցանցը ջրի երես հանելը և դրանց քայքայիչ գործունեության հետևանքներն ի ցույց դնելը, ինչի համար սոռոսականները սերնդեսուրնդ են պատասխան տալու: 2.Չաուշեսկուների ճակատագիրը կապիտուլյանտի գլխին կախելը, ինչից նա պրծում չունի: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Արցախյան գամբիտ Մաս 2 (առաջին մասը կարդացեք այստեղ) Թյուրքերի ախորժակը Այն, որ Հարավային Կովկասում տեղի ունեցողի գլխավոր դիրիժորը Թուրքիան է, գրեթե արձանագրված փաստ է: Թուրքիայի դերակատարությունն այնքան է մեծացել տարածաշրջանում, որ իրենց կատարածու Նիկոլը խնդրում է մեկ-երկու օր հետաձգել օպերացիան, և դա բավարարվում է: Այսինքն Ալիևը գործիք է: Ալիևի միակ սփոփանքն այն է, որ դաուն չի, քանի որ արել է մի բան, որ նույնիսկ հորը, Հեյդար Ալիիչին, չի հաջողվել: Այս ողջ պատմության մեջ Ալիևի քյարը Բաքվում հայերի դիակների մուլյաժներով պուրակ սարքելն ու այնտեղ նկարվելն է: Մնացածը Թուրքիայի գործն է: 2018-ի իշխանափոխթյան, 2020-ի պատերազմի, 2023-ի կապիտուլյացիայի հետևում պետք է փնտրել Թուրքիայի ականջները: Իսկ այդ ականջների հետևում Արևմուտքի ձեռքը: Այնպես չէ, որ Արևմուտքը տոտալ հսկում է Թուրքիայի գործողությունները, բայց հասկանում է, որ իր ստրատեգիական շահերն իրացվում են: Ինչ է շահում Թուրքիան: Բկին կանգնած հայկական հարցը փաթեթավորում է դեպի արխիվ: Փաստացի նախադրյալներ է ստեղծում ողջ Հարավային Կովկասը օկուպացնելու համար: Քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական պլացդարմ է ստեղծում դեպի արևելք ու հարավ տարածվելու համար: Դիրքավորվել է որպես Չինաստանի դեմ մարտնչող ու Ռուսաստանի հետ սիրախաղ վարող և Արևմուտքից ստացել է քարտ-բլանշ ու օժանդակություն: Թուրքիայի ախորժակը չի փոխվել. հասնում է մինչև Յակուտիա ու Սինցզյան: Իսկ գլխավոր խոչընդոտներից մեկը` Արցախը, գործնականում վերացած է: Մնում է վերջինը` Սյունիքը: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Ազգադավի դատարանը 2 ամսով կալանավորեց Նարեկ Մալյանին: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Մինչ ազգադավը Միրզոյան Արաբաթին «պադնոժկա» է տալիս` զրկելով արգումենտներից, Նյու Յորքում Ջեյհուն Բայրամովը հող է նախապատրաստում, որ Ալիևը հերթական ագրեսիան մարսի: Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի անողնաշար կեցվածքը, մտադիր է առաջիկա օրերին զարգացնել հաջողությունն ու Թուրքիայի անմիջական ներգրավմամբ լուծել նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ասել թե` Ադրբեջանի հերթական ագրեսիան կլինի արդեն Հայաստանի դեմ: Նիկոլը տանուլ կտա այդ պարտիան էլ ու հերթական լայվով կբացատրի, որ Հայաստանին ուզում էին ներքաշել, իսկ ինքը բջություն արեց` հանձնեց ու չներքաշվեց: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 17-ին և 18-ին, այսինքն Արցախի վրա Ադրբեջանի հարձակման անմիջական նախօրեին, դավաճանների այս իշխանությունը 150.000 դրամ պարգևավճար է բաժանել Ոստիկանության զորքերին, պարեկային ծառայության աշխատակիցներին, բերետներին և պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներին։ Դավաճանները գիտեին, որ ընդամենը մեկ-երկու օր անց ուժային այս կառույցների ծառայությունն իրենց օդ ու ջրի պես պետք է գալու։ Պարգևավճարներով գնել են նրանց լոյալությունը, իսկ այսօր ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց՝ հավելյալ վճարելով մեկ ամսվա աշխատավարձ։ Սա է դավաճան իշխանությունների «ուժը»։ Փողով հայ ծեծողներն են նրան իշխանության հենասյունը։ @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Երևանի կենտրոնը պարալիզացված է։ Ոչ մի ենիչերի այս պահին չի կարող համարձակվել փողոց դուրս եկած քաղաքացիներից որևէ մեկին բառ անգամ ասել։ Մտել են ծակերը ու այնտեղից սպառնում են կրակել ժողովրդի վրա։ Այս ներուժը պետք է օգտագործել։ Ժողովրդի այս իշխանությունը պետք է վերածել պետական իշխանության։ Եվ դա պետք է շատ արագ անել։ @Կանչ
Հրատարակված 22 սեպ
«Ղարաբաղցի ջարդարարների» մասին «նյութեր անող» Civic.am-ը ազգադավի մոտ դեպուտատ աշխատող խոզի՝ Ալեքսանյան Վահագնի կայքն է: Կոնկրետ այս խոզի մթերման հարցով, կարծես, պատրաստվում են զբաղվել Արցախից մոտ օրերս սպասվող փախստականները: Հայրենիք կորցրած մարդկանց ցասումը ոչ մեկը չի կարողանալու զսպել: Մեր տեղեկություններով՝ հայրենազրկվածները ցուցակ ունեն և այս խոզը հնգյակում է: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Լսեք՝ ինչ էր ասում ազգադավը 2018-ին իշխանությունը փողոցով զավթելու օրերին: Բոլորիս աչքի առաջ մեր Հայրենիքը Ադրբեջան սարքած բոզի տղեն այդ օրերին համայն հայության վրա մահացու մեղք՝ հպարտություն էր ծախում, իսկ հայ ժողովուրդը սիրով ընդունում էր «օդից թափվող այդ մանանան»: Հայ ժողովրդի հըըըպպպաարտությունից ինչ-որ բան մնացե՞լ է: Հըըըպպպարտները հիմա ամոթից գետինը չե՞ն մտնում, որ «այդքանի մեջից հարսանիքի թամադա ընտրեցին գյուղի գերեզմանափորին»: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Գասպարյան Օնիկը նույնիսկ հիմա է իջևանյան «զեմլյաչեստվա» խաղում: Նույնիսկ հիմա չի բարձրաձայնում մեծ դավաճանության նախերգանքի մասին, որի մասին գիտեն շատերն ու միայն պատերի տակ փսփսում են: Պարոն Օնիկը չի բարձրաձայնում, որ 2020-ի սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը Հորադիզում կուտակել էր հիմնական հարվածային ուժը և ինքը զեկուցել է ազգադավին, որ ներխուժումն անխուսափելի է, և եթե այդ կուտակման վրա «Իսկանդերի» 2 հրթիռ ուղղվի, ապա ադրբեջանական կուտակումից ոչինչ չի մնա: Օնիկը չի բարձրաձայնում, որ ազգադավը կտրականապես արգելել է՝ պատճառաբանելով, թե 5.000 զոհված ադրբեջանցի զինվորականի արյան տակից դուրս չենք գա, միջազգային հանրությունը մեզ չի ների: Մինչև հիմա Օնիկը լռում է փաստի մասին, որ դեռևս 2020-ի սեպտեմբերի 25-ին հնարավորություն կարդեռ չսկսված պատերազմում հաղթանակ տանել: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Պատահակա՞ն է, որ ազդավի որդին Կանադայում է, փոքր աղջիկը՝ Գերմանիայում, աներձագը Լոս-Անջելեսում տուն է գնել (այս պահին գտնվելու վայրն անհայտ է), ինքը (երեխաների ու կնոջ հետ)՝ ՊՆ-ի բունկեռում, իսկ «բորտ համար 1-ը» մտշտապես պատրաստ է ամեն պահ օդ բարձրանալու: Կապիտուլյանտը գիտեր ինչ է լինելու, նա հիմա էլ նստած իր տերերից ամեն րոպե զանգի է սպասում: Ու քանի չի ստացել այդ զանգը, մինչև արյան վերջին կաթիլը կառչելու է աթոռից և կռիվ է տալու «ղարաբաղցի ջարդարարների» դեմ: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Որքան էլ տարօրինակ է, Արցախի հիմնահարցը, ավելի ճիշտ` հայկական հարցը, դարձել է նոր աշխարհակարգի ձևավորման կարևորագույն հիմնաքարերից մեկը: Նյութը ծավալուն է, բայց երկու բառով պետք է ուրվագծել: Արցախյան գամբիտ Մաս 1 Արևմուտքի անպատասխանատվությունը Արևմուտքը, իրականում Ամերիկան (Եվրոպայի հավաքական կշիռն ավելի ցածր է, քան նույնիսկ Նիկոլինը) ուզում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին: Մեկընդմիշտ: Այդ նպատակն իրականացնելու համար պետք է, որ Արցախի խնդիր չլինի: Ցանկացած գնով: Քանի որ Հայաստանը ձեռքերը լվացել է, իսկ արնաքամ Արցախը դիմադրելու ռեսուրս չունի, Արևմուտքը այլ ելք չի տեսնում, քան այդ գինը Ադրբեջանի մաքսիմալ պահանջների մեջ տեղավորելը: Ըստ այդմ, հոկտեմբերի 10-ի մոտ Արևմուտքը կանչելու է Ալիևին ու Նիկոլին, դեմ է տալու փաստաթուղթ` լիովին բավարարող Բաքվի ախորժակն ու ծրագրերը: Վաշինգտոնում մտադիր են հայերի ցասումը զսպելու համար «նախաձեռնությունը զիջել» Եվրոպային: Սա Մակրոնի սրտով չի` ինքն էլ իր տեղական հայերն ունի: Բայց բոլորին բավարարող լուծումը գտնվել է. Մակրոնն արդեն ֆրանսահայերին հայտնել է, որ «բանակցություներում հայերի շահերը սպասարկելու համար դիմադրել է ոչ միայն Շառլ Միշելին ու Ալիևին, այլև Նիկոլին»: Մի խոսքով` պատասխանատվությունը ընկել է ԵՄ նախագահի գրպանը: Այս կոնֆիգուրացիայով կարելի է հետագայում արդարանալ, որ Միշելը նյութապաշտ լակոտ էր, նախընտրեց նավթը: Սա` հետագայում, իսկ այսօր պետք է ամեն գնով ձերբազատվել Ռուսաստանից: Սա է պատճառը, որ անցած մեկ տարվա ընթացքում, երբ արցախահայությունը շրջափակած էր, Արևմուտքի կողմից միակ գործնական քայլը եղել է Երասխի գործարանի տեղափոխմանը հետևելը: Վաշինգտոնում գիտակցում են, որ ցանկացած լուծում հանգեցնելու զանգվածային սպանությունների ու էթնիկ զտումների: Բայց կա Կրաինայի փորձ: Մարսեցնելը դժվար չէ: Պատասխանատվությունը կդրվի ռուսների վրա, այդ հիմքով հայերն իրենք ռուսներին դուրս կմղեն տարածաշրջանից: Եթե ստացվի Իրանին էլ ներքաշել այս պրոցեսի մեջ, շատ ավելի լավ: @Կանչ
Հրատարակված 22 սեպ
Արցախում շրջանային ղեկավարությունը հանդիպում է տղամարդկանց և պարզաբանում Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների էությունը: Մարդիկ եզրակացնում են` «կամ ինտեգրվում ենք, կամ դուրս ենք գալիս»: Միամիտ արցախցիները տեղյակ չեն, որ հայտնվել են թրքաբարո երկու քարի արանքում. Ալիևը մի կողմից պարտադրում է ադրբեջանական անձնագիր, մյուս կողմից Նիկոլի հետ պայմանավորվել է, որ ոչ մի դեպքում արցախահայերին չընդունի, որ հանկարծ տեղի ունեցածը չմեկնաբանվի որպես էթնիկ զտում: Հենց այս պատճառով երեկ Նիկոլը լայվ մտավ և սպիտակացրեց Ալիևի հանցագործությունները: Ինչ վերաբերում է Ալիևին, ապա նա ըստ ամենայնի առաջին փուլում կպարտադրի ադրբեջանական անձնագրեր` իբր խաղաղ ռեինտեգրացիայի առաջին քայլ, իսկ հետագայում կսկսի սոցիալ-տնտեսական լծակներով արցախահայերին դուրս մղել երկրից: Ալիևը հոր դասերը լավ է քաղել. Մեծ եղեռնը գլխացավանք է, իսկ Նախիջևանի մասին ոչ ոք չի խոսում: @Կանչ