TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Կանչ avatar

TGINSIGHT CHAT

Կանչ

@armcall

Politics

Հայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot

Բաժանորդներ2,490Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,005Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват27,440Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 56 / 84 · 1,005 գրառում

Հրատարակված 21 սեպ

Նիկոլի պատվերով, Արցախի հանձնումը արդարացնող ոստիկանական բանդաները, Արցախի ու Հայաստանի համար պայքարի դուրս եկած մարդկանց ծեծելով, քաշքշելով հավաքում են փողոցներից: Ոստիկանապետն ու ՆԳ նախարարը Նիկոլի դավաճանությունը հավասարապես կիսող հանցագործներ են, որոնց համապատասխան վայրն եմ ուղարկելու: Տիգրան Աբրահամյան / @Կանչ

1,630 views

Հրատարակված 21 սեպ

Խնդրում ենք այս գրառումը հնարավորինս շատ տարածել❗️❗️❗️ Այս օրերին Երևանի փողոցներում ազգադավի «քաղաքական թաղումը» կազմակերպող հայրենատեր երիտասարդներին գոտեպնդելու համար ԽՆԴՐԵՆՔ վարորդներին, որ երբ Երևանի փողոցներում տեսնում են «Նիկոլ դավաճան» կոչերով երթ անողներին ու փողոց փակողներին, ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ գոտեպնդենք նրանց: Հավատացեք, դա շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունի պայքարողների և ոչնչացնող ազդեցություն՝ դավաճանների համար: Հասնենք նրան, որ ազդանշան տալը համարվի «Նիկոլ սիկտիր» բառակապակցությանը: @Կանչ

1,660 views

Հրատարակված 21 սեպ

Նիկոլը լայվ մտավ, հոխորտաց, որ իրավապահների միջոցով գործելու է կոշտ ու գործելու է պողպատյա մանդատով: Որ կոշտ, բիրտ ու ապօրինի գործելու հրաման տվել է, մենք արդեն տեղեկացրել ենք: Լավ է, որ ինքը խոստովանում է: Բայց պողպատյա մանդատ Նիկոլը որտե՞ղ է տեսել: Տառացիորեն օրեր առաջ կայացած քվեարկության արդյունքում միլիոնանոց Երևանում Նիկոլը` վարչական ռեսուրսով, Թոխմախի Մհերով, հնդիկներով ու պակիստանցիներով հանդերձ, նույնիսկ 80 հազար ձայն չստացավ: Պարզ չէ՞, որ դա ոչ թե պողպատյա մանդատ է, այլ` պողպատյա բիզ: Շաաաատ սուր ծայրով բիզ: @Կանչ

1,720 views

Հրատարակված 21 սեպ

«Շատ կարևոր նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի Հայաստանի ձեռքերով»: Գուշակեք՝ ով է այս խոսքերի հեղինակը: Ճիշտ է՝ թուրքի կոշիկ լիզող Փաշինյան Նիկոլը: Ինքն իր բաժին գործը արդեն արել է: Հենց իր «կարևոր նրբությունների» հետևանքն է Արցախում այսօր ստեղծված վիճակը: Իսկ հիմա կանգնում և նման բան է ասում: Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ ինքը դեմ չէ, որ Արցախում էթնիկ զտումներ իրականացվեն: Ինքը միայն չի ուզում, որ դա «Հայաստանի ձեռքերով» արվի: @Կանչ

2,090 views

Հրատարակված 21 սեպ

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ դեռ շաբաթվա սկզբին տասնյակ հազարավոր հյուրանոցային համարներ ու կացարաններ են նախապատրաստել, որ ընդունեն արցախահայերին: Նիկոլը սա հայտարարում է, որ 40 հազար ընտանիք ընդունելու նախապատրաստական աշխատանք են տարել: Հարց` ինչու՞ եք նման նախապատրաստություն տեսել դեպքերից առաջ: Նշանակու՞մ է արդյոք, որ տեղյակ եք եղել սպասվող հարձակումից: Եթե տեղյակ եղել եք, արդյոք տեղեկացրե՞լ եք Արցախի իշխանություններին, որպեսզի կարողանան առաջնագծի բնակավայրերից տարհանել խաղաղ բնակիչներին: Ասենք ճշմարտությունը: Մեր տեղեկություններով` Ադրբեջանը նախապես տեղյակ է պահել իր ծրագրերի մասին: Իսկ Նիկոլը միակ բանը որ արել է, էրդողանի հետ զրույցում խնդրել է, որ գործողությունը մեկնարկի Երևանի ավագանու ընտրություններից հետո: Սա կարող եք ճշտել` պահանջելով, որ Նիկոլը հրապարակի երբ և որտեղից է հեռախոսով շփվել Էրդողանի հետ: Եվ երկրորդ` արդյոք համապատասխան ծառայություններն ունե՞ն այդ զրույցի ձայնագրությունը, ինչպես օրենքն ու կարգն են պահանջում: @Կանչ

7,320 views

Հրատարակված 21 սեպ

Ուշադիր նայեք այս ենիչերիների դեմքին: Նայեք նրանց աչքերին և կտեսնեք անասնական վախը, որ տիրել է իրենց դավաճան տիրոջը: Սա է Նիկոլի «կարապի երգը»: Նրա ժամանակը եկել է: Երևանը եռում է, Հայաստանը եռում է: Ոչ մի դավաճան չի ներվելու: @Կանչ

1,660 views

Հրատարակված 21 սեպ

Մեր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հրահանգել է զանգվածաբար քրեական գործեր հարուցել և դրանցով վախեցնել իր դավաճանական գործողությունները կանխելուն միտված բոլոր դրսևորումները: Փաստորեն ազգադավը թուրքերի հետ միասին հայ ժողովրդին վերցրել է պաշարման մեջ: Ալիևը սպառնում է ֆիլտրացիոն մեխանիզմներով, իսկ Նիկոլը սպառնում է քրեական գործերով: Մի խոսքով` դրսից թուրքն է սպառնում գերությամբ, ներսից Նիկոլը: Ինչպես ասում են, սա կարող է աշխատել до поры, до времени: Բնության մեջ և սոցիալական կյանքում ամենավտանգավոր ու ագրեսիվ էակը անկյուն քշված գազանն է: Եվ եթե հայ ժողովուրդը ճիշտ գնահատի պատմական պահն ու միահամուռ հակահարված հասցնի իրեն անկյուն քշողներին, Նիկոլ-Ալիև տանդեմի ստրատեգիան ոչ միայն տանուլ կտա, այլև իրավիճակի անսպասելի հանգուցալուծումներ կլինեն: Ասել է թե` բոլոր կամակատարներն, ովքեր մարդկանց ծեծելու ու քրեական գործեր կարելու հրահանգ ունեն, մի փոքր թող մտածեն: Առջևում արևածագն է: Արևածագի կանչը դեռ կլսեք: @Կանչ

1,800 views

Հրատարակված 21 սեպ

Երևանում դեռ կան անասուններ, որոնք մտածում են, թե իրենց գործերը շատ ավելի կարևոր են, քան այս պահին ցեղասպանվող արցախահայությունն ու դրա դեմ պայքարող արժանապատիվ հայերն են։ Տեսանյութում երևացող սև մեքենայի վարորդը դրանցից մեկն է։ Լավ է, որ քաղաքացիները շատ արագ բացատրեցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մարդկանց վրաերթ անելու ցանկացած անասունի որոշում։ Թող այս տեսանյութը դաս լինի մնացած բոլոր անասունների ահմար։ Ձեր ժամանակն արդեն անցել է։ Հայաստանը կրկին դառնում է հայ մարդու և ոչ թե թուրքի կոշիկ լիզող դավաճանի երկիր։ @Կանչ

2,020 views

Հրատարակված 21 սեպ

Եռաբլուրը միայն զինվորական պանթեոն չէ։ Այն նաև վայր ու գաղափար է, որտեղ կոնցենտրատված է ազգի խիղճը։ Այն, ինչ այսօր մենք տեսանք Եռաբլրում՝ սկսած դավաճան պատգամավորներին այնտեղից լարելուց, մինչ մարդկանց ցավ ու նաև դժգոհություն, ահա դա էր ազգի ձայնը։ Հայերն ուզում են արժանապատիվ ապրել։ Հայերն ուզում են Հայրենիք ունենալ։ Հայերը չեն ուզում դառնալ տարբեր հանգամանքների զոհ։ Եվ դրա համար հայերն ընդամենը մեկ բան են պահանջում՝ դավաճան իշխանությունների հեռացմանն ուղղված կոնկրետ գործողություններ։ Երևանի տարբեր հատվածներում այս պահին բողոքի ցույցեր են ընթանում։ Երեկոյան կրկին հավաք է լինելու։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Եռաբլրի կոչը հնչի նաև հրապարակում ու Երևանի բոլոր փողոցներում։ Դավաճան իշխանությունները պետք է հեռացվեն։ Հայաստանն ու Արցախը պետք է ապրեն ու զարգանան։ Միայն այս դեպքում Եռաբլուրը կխաղաղվի։ @Կանչ

1,780 views

Հրատարակված 21 սեպ

Սիրելի հետևորդներ, Շնորհավորում ենք ՀՀ անկախության օրվա առթիվ: Անկախ Հայաստանը լինելու է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլն ու օտարերկրյա մյուս կատարածուներն այլևս չսպառնան Հայաստանին, նրա ողնաշար Արցախին և ամբողջ հայ ժողովրդին: @Կանչ

1,830 views

Հրատարակված 21 սեպ

Արցախահայությունը կանգնած է երբևէ ամենադժվար որոշումը կայացնելու անհրաժեշտության առջև։ Եվ այդ որոշումը նա պետք է կայացնի այսօր։ Պետք է որոշի և մնա իր Հայրենիքում։ Մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում շատերին դա անհնար է թվում։ Պետք է նաև անկեղծ ասենք՝ մնալու որոշումը, ցավոք, կարող է նոր կորուստների պատճառ դառնալ։ Բայց այդ որոշումը պետք է կայացվի։ Չի կարելի անտեր թողնել մեր հայրերի ու զավակների գերեզմաններ։ Չի կարելի անտեր թողնել մեր գյուղերն ու քաղաքները։ Չի կարելի անտեր թողնել մեր վանքերն ու սրբավայրերը։ Չի կարելի անտեր թողնել մեր Հայրենիքը։ Իրավիճակը չափազանց ծանր է։ Բայց ամեն բան չէ, որ ավարտված է։ Արցախը եղել է ու պետք է մնա հայկական։ Պարզապես այսօր պետք է կայացնել այդ որոշումը, իսկ հետո նստել ու որոշել, թե ինչպես ենք ապահովում Արցախում մեր ապրելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանները։ P.S. Մեր ընթերցողներին խնդրում ենք առավելագույնս տարածել այս գրառումը։ @Կանչ

2,090 views

Հրատարակված 21 սեպ

Հայերը սիկտիր արեցին դավաճան պատգամավորներին Եռաբլուրից: Տեսանյութը լրագրող Անի Գևորգյանի էջից: @Կանչ

1,840 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••5455565758•••60•••65•••70•••75•••80•••8384