TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 57 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 21 սեպ
Յաշմայի ստորաբաժանումները գիշերը գրոհել են Երևանը: Բազում արժանապատիվ հայեր են գերության տարվել: Մեր ընթերցողներ ուղարկել են Յաշմայի և հայերի բախումները վկայող տեսանյութ: Կանչը հորդորում է բոլոր հայերին լուսանկարել և հնարավոր բոլոր ճանապարհներով տարածել Յաշմայի մարտիկների դեմքերը: Թող ողջ ազգն իմանա, թե ով ով է Հայաստանում: @Կանչ
Հրատարակված 20 սեպ
ԱԱԾ-ն Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում: @Կանչ
Հրատարակված 20 սեպ
«Սպուտնիկ Արմենիան» առանց մեկնաբանությունների ներկայացրել է Արցախի հարցում հայոց պատմության մեջ նախադեպը չունեցող, համատիեզերական մասշտաբների ՎԻԺՎԱԾՔԻ մտքերի էվոլյուցիան: @Կանչ
Հրատարակված 20 սեպ
Հրապարակում կրկին թեժ է: Նոր բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև: Ականատեսները պատմում են, որ իրենց մեքենաների մեջ ոստիկանները ցուցարար էին ծեծում: @Կանչ
Հրատարակված 20 սեպ
Չմոռանանք ասել, որ եթե հոգու խորքում ուրախացած հայ «սպառողական դասակարգին», հայ «չարչիական խավին», տարատեսակ լֆիկսամոներին ու գռզոներին թվում է, թե «Ղարաբաղը տվեցինք, հիմա հանգիստ կապրենք», չարաչար սխալվում են: Նախ, «մի անգամ տվողը, հա էլ տալու է», այսինքն՝ հաջորդիվ թիրախը Սյունիքն ու Գեղարքունիքն են, թուրքը երբեք չի կշտանալու: Հետո՝ մոռացեք ադրբեջանցիների հետ խաղաղության մասին, որովհետև այս աշխարհի երեսին ոչինչ հավերժ չէ՝ ոչ ազգադավը, ոչ իմպերիաները, ոչ իմպերիաներում նստած «մանաթի մեռածները», ոչ գեոպոլիտիկ «ռասկլադները», ոչ էլ նավթն ու գազը: Վրեժի ժամանակը դեռ գալու է: ՉԿԱՍԿԱԾԵՔ՝ գալու է: @Կանչ
Հրատարակված 20 սեպ
Ալիևը գովաց ազգադավին և հայտարարեց, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ կզածն Ալիևից ստացավ բաղձալի «կադաստրի վկայականը»: Միայն հայտնի չէ, թե այդ «վկայականում» քանի ք/կմ տարածք է նշված: Սյունիքը մեջը մտնու՞մ է, թե՞ վիճելի տարածք է հայտարարվում, Սևանի արևելյան ափը մե՞ջն է, թե՞ ոչ: Իսկ ընդհանրապես՝ եթե Հայաստանի «կադաստրի վկայականը» Էրդողանի «դաբռոյով» Ալիևն է տալիս, այդ դեպքում ո՞րն է երաշխիքը, որ վաղը Չինաստանի կոմպարտիայի «դաբռոյով» Իրանի այաթոլլաները չեն ՀՀ-ին «կադաստրի վկայական» տալու հարց բարձրացնելու կամ կա՞ երաշխիք, որ վաղը վրացիները Լոռվա ձորերի վրա ունեցած հավակնությունները չեն բարձրաձայնելու: Պետք է քարի վրա ԱՐՁԱՆԱԳՐԵԼ՝ քանի կա ազգադավը, Հայաստանը «կադաստրի վկայական» երբեք չի ունենալու: ԵՐԲԵՔ ❗️ @Կանչ
Հրատարակված 20 սեպ
2020-ի նոյեմբերի 9-ին՝ ՌԴ միջնորդությամբ Հայաստանի կապիտուլյացիայի օրը, ՀՀ-Նախիջևան սահմանին Ադրբեջանը ռուսական ուղղաթիռ խոցեց: Այսօր՝ 2023-ի սեպտեմբերի 20-ին՝ ՌԴ միջնորդությամբ ԼՂՀ կապիտուլյացիայի օրը, Ադրբեջանն Արցախում ռուս զինվորականների է գնդակահարել: Եզրակացություն. ամեն անգամ, երբ ՌԴ միջնորդությամբ թուղթ է համաձայնեցվում, Էրդողանն ու Ալիևը Ռուսաստանին հասկացնել են տալիս, թե ով է դրության տերը: @Կանչ
Հրատարակված 20 սեպ
Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ «Երկու ոտքով կանգնած ասիական ցեխի մեջ՝ հայացքներս հառել ենք դեպի Եվրոպա»: 1915-ին դաս չեղավ, 1920-ին դաս չեղավ, 1988-ին դաս չեղավ, 2020-ին դաս չեղավ հայ ժողովրդի համար, որ Եվրոպան հեռու է, որ Եվրոպան իր շահերն ունի, որ եվրոպական նավերը հայկական լեռները չեն բարձրանում, վկա՝ աշխարհագրությունը, որ «քաղաքակիրթ աշխարհ» ասված բուտաֆորիան պատրաստ չէ հայերին պաշտպանել: Դաս չեղավ, որ հայերն ապրում են երեք իմպերիաների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արանքում, Գևորգ Էմինի ասած՝ լեռնային անդունդի եզրին քայլողներ են: Դաս չեղավ, որ «վառոդի տակառի վրա նստած»՝ գեոպոլիտիկ խաղեր չեն տալիս… Տեսնենք, թե 2023-ի այս մի դաժան դասն ինչպիսի հետևանքներ կունենա: Այդ դասի սերտումից է կախված՝ հայերն այս ռեգիոնում պետություն ունենալու իրավունք ունե՞ն, թե՞ չունեն: Ի վերջո, հայերը ոչ եզդիներից են լավը կամ վատը, ոչ ասորիներից ու քրդերից, ոչ էլ թալիշներից կամ ասենք՝ ավարներից ու տաբասարանցիներից։ @Կանչ
Հրատարակված 20 սեպ
Արտաքուստ լռություն է, բայց ինչ-որ բան եռում է Հայաստանում: Մարդկանց դեմքից զգացվում է, որ իրենց նվաստացած են զգում է: Հասկանալի է: Ազգադավը հերիք չէ արդարություն չի հաստատել, հերիք չէ Թոխմախի Մհերին ու Լֆիկ Սամոյին ահռելի տենդերներ է բաշխում, դեռ մի բան էլ` Արցախը սկուտեղի վրա տվել է Ալիևին, ու կասկած կա, որ Սյունիքն էլ է տալու: Հողը` հող: Բա թասիբը՞, բա նամուսը՞, բա 30 տարվա զրկանքները՞: 1991-ին 90 տոկոսով անկախություն էին քվեարկել, 2023-ին Ալիև-Նիկոլ տանդեմը (Աննան էլ` վրադիր) սև անկախություն են բերելու գլխներին: Փաստորեն Նիկոլը ոչ միայն մանանա չլցրեց շարքային հայաստանցու գլխին, այլ արեց ամեն ինչ, որ այսուհետ խոպան գնալուց ադրբեջանցի տեսնելուն պես գլխիկոր լքեն տարածքը, ուրանան իրենց եսն ու երեխաներին: Սա է իրականությունը: Այս իրականության զգացումն է խեղդում: ՆՎԱՍՏԱՑՈւՑԻՉ է: Իրոք ամոթալի է: Բայց ԱՆԵԼԱՆԵԼԻ չէ: Պարզապես պետք է գիտակցել, որ ամոթից բացի, պատասխանատվությունն էլ է մերը: Ավելի լավ է կռիվ տալ, մաքառել, բայց արժանապատիվ ապրել: Իսկ կռիվը սկսվում է նիկոլին ու նիկոլիզմը մերժելուց: @Կանչ
Հրատարակված 20 սեպ
⚡️Քիչ առաջ ձերբակալել են Նարեկ Մալյանին։ Պատճառը չգիտեմ։ Գնում եմ՝ իմանամ։ ՀԳ. «Իրավական» պատճառը դեռ չգիտեմ, բայց քաղաքական պատճառը պարզ է բոլորին։ Ռուբեն Մելիքյան / @Կանչ
Հրատարակված 20 սեպ
Ամեն բան չափազանց հստակ է՝ Արցախում պատերազմն ավարտվել է, հաջորդը Հայաստանն է։ Թող ոչ ոք չկարծի, որ սա չափազանցություն է։ ՄԱԿ ԳԽ ամբիոնից Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ հստակ է խոսել իրենց նպատակների մասին։ Նույնը նաև Ալիևն է անում։ Ադրբեջանն արդեն բազում հայցեր է պատրաստել Հայաստանի դեմ և խոսում է մեր երկիր ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտության մասին։ Կարելի՞ է արդյոք կանխել վերահաս պատերազմը, դժվար է ասել։ Բայց այն, որ այդ պատերազմին պետք է պատրաստվել, միանշանակ է։ Եվ դրա առաջին քայլերը պետք է արվեն արդեն այսօր՝ թուրքի կոշիկ լիզող դավաճաններին հեռացնելով։ Հայաստանը ժամանակ չունի։ Հետհաշվարկն արդեն սկսված է։ Եվ եթե մեզ շատ արագ չհաջողվի վերականգնել ազգային պետությունը, ապա Հայաստանը դատապարտված է։ @Կանչ
Հրատարակված 20 սեպ
Կառավարության շենքի դիմաց իրավիճակը կրկին լարվում է։ Քաղաքացիները հավաքվում են Հանրապետության Հրապարակում։ Ժամը 19։00-ին այստեղ կմեկնարկի ընդդիմության հանրահավաքը։ @Կանչ