TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 49 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 25 սեպ
Վերջին պրոպագանդիստական գիծը Հա, նիկոլն, իհարկե, շատ վատ ղեկավար ա։ Իր ղեկավարման տարիներին գոմում զինվորներ են ապրում, ոմանք` ողջ֊ողջ այրվում, դասագրքերը չեն տպվում, հետիոտնը վրաերթի ա ենթարկվում կառավարական կորտեժի կողմից, քաղբանտարկյալներ կան, կալանավորված անձինք հացադուլից են մահանում կամ դատական նիստի ժամանակ` սրտի կաթվածից, ատելության խոսքը ծաղկում ա։ Ո՞ր մեկը հիշես, որ մեկը մոռանաս։ ԲԱ՜ՅՑ այդուհանդերձ մենք գոնե սուվերեն ենք։ Հա՜, քաքի մեջ ենք, բայց սուվերեն քաք ա, էլի։ Իսկ էդ սուվերենությունն ինչո՞վ ա արտահայտվում, մեկը լիներ` հարցներ։ Արտաքին ապրանքաշրջանառության ու ՕՈՒ ներդրումների մեջ ՌԴ մասնաբաժինը դեռ էսքան մեծ երբեք չէր եղել։ Էնքան մեծ, որ եթե մի թեթև սանկցիա հայտարարեն, միանգամից կսկենք։ Արտաքին պարտքն էլ կրկնապատկվել ա։ Այո՜, նախորդ 27 տարիներին նույնքան պարտք ենք արել, որքան վերջին 5 տարիներին։ Կամ էլ կարողա թեզը բրդողները սուվերենությունը համարում են Արևմուտքին դուր գալու համար Ռուսաստանին ինատու քայլեր անե՞լը։ Նախ դուր գալու համար, ոչ թե քեզ համար քայլեր անելն արդեն առնվազն տարօրինակ ա, եթե չասենք` ոչ սուվերեն, հետո` հիմա որքանո՞վ ա սուվերեն նման վարքագծով Ուկրաինան։ Էդ երկրի գալիք երեք սերունդները 200 միլիարդ դոլարի պարտք են փակելու ու փաստացի իրենք ոչ մի ձև չեն մասնակցելու իրենց երկրին վերաբերող հարցերին։ Չէ, էրեխեք։ Հայաստանը սուվերեն էր (թեկուզ համեմատաբար), երբ Սերժը Եվրոասոցացման պայմանագիր էր ստորագրում, երբ նույն ինքը պրյամոյ Թուրքերի հետ բանակցություն էր ծավալում (ֆուտբոլային դիվանագիտություն), երբ Քոչարյանը դեռ երիտասարդ հանրապետություն Կիպրոսից, Բելգիայից, ԱՄՆ֊ից ներդրողներ էր բերում, երբ Արցախի համար էինք պայքարում 90֊ականների սկզբին, որովհետև սուվերեն լինել նշանակում է սեփական շահերով զբաղվել։ Դավիթ Անհողին / @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Թուրքի կոշիկ լիզող դավաճանի աթոռը պահող ոստիկանական խաժամուժը բերման է ենթարկում քաղաքացիներին: Վաղ առավոտից նրանք հերթապահում են նախապես հայտարարված բողոքի ակցիաների վայրերում: Դավաճանը ողողել է Երևանը ոստիկանական ուժերով: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Բողոքի երթ Աբովյան փողոցում: Վարորդները ազդանշաններով ողջունում են ցուցարարներին: Վերջիններս կոչ են անում երևանցիներին միանալ բողոքի ակցիաներին: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Մայրաքաղաքում մեկնարկել են բողոքի և անհնազանդության ակցիաները: Ցուցարարների մի խումբ այս պահին կոչ է անում ուսանողներին միանալ բողոքի ցույցերին: @Կանչ
Հրատարակված 24 սեպ
Հուսով ենք՝ հայ ժողովուրդը հասկանում է, որ ազգադավը բառի ամենաբուն իմաստով «ինքնիշխանության» համար է պայքարում: Այո, պայքարում է ինքն (❗️) իր (❗️) իշխանության համար: Թեկուզ Հայաստանից մնա միայն Երևանն ու Կոտայքի մարզը, միայն թե բյուջեի հաշվին կառավարական տունն ու պադավատը պահի, թիկնապահներին պահի, անսահմանափակ քանակի համով բաներ լափելու հնարավորությունը պահի: Ու դա կփաթեթավորի որպես ազգային մեծագույն հաղթանակ՝ ի հեճուկս թշնամիների Հայաստանը (թեկուզ 7.000 ք/կմ) կա ու դուք ինքնիշխան եք, ծափ տվեք արա: Չկասկածեք, եթե հայկական մի պետությունը՝ ԼՂՀ-ն «գյոռած» ազգադավը մնաց վարչապետի աթոռին, թաղելու է նաև հայկական մյուս պետությունը՝ ՀՀ-ն: Դա անխուսափելի է: @Կանչ
Հրատարակված 24 սեպ
Չկասկածեք, եթե Նիկոլ Փաշինյանը պայքարում է հանուն անկախության, ուրեմն նշանակում է, որ նա արդեն կործանել է այդ անկախությունը։ Կարպիս Փաշոյան / @Կանչ
Հրատարակված 24 սեպ
Մեր տեղեկություններով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղար Մարո Մարգարյանը զանգահարել է կոմիտեի վարչության պետերին ու հրահանգել, որ աշխատակիցներին աշխատանքի կանչեն 8:00-ին, բաց թողնեն 17:00-ին: Զգուշացրել է նաև, որ աշխատակիցների չներկայանալու պարագայում վարչության պետերը պատասխանատվության կենթարկվեն: @Կանչ
Հրատարակված 24 սեպ
Մեր տեղեկություններով, պետական ողջ ապարատին հրահանգված է վաղը աշխատանքի ներկայանալ 8:30, որպեսզի ճանապարհների փակման փաստով պայմանավորված չարդարանան աշխատանքից բացակայելու համար: Իրականում իշխանությունները մտահոգ են, որ պետծառայողները կարող են առիթից օգտվել, չներկայանալ աշխատանքի ու մասնակցեն փողոցային ակցիաներին: @Կանչ
Հրատարակված 24 սեպ
Հանրահավքի մասնակիցները Ոստիկանության շենքի դիմաց են: Ուժի ցուցադրում ոստիկանությանը: @Կանչ
Հրատարակված 24 սեպ
Հանրապետության Հրապարակն այս պահին: @Կանչ
Հրատարակված 24 սեպ
Վիեննայի հայերի բողոքի երթը: @Կանչ
Հրատարակված 24 սեպ
Անգամ Դալլաքյան Էդմոնն է հասկանում, որ ազգադավին շատ չի մնացել: Ձեզ ենք ներկայացնում ԼՀԿ-ի կարկառուններից Գևորգ Գորգիսյանի գրառումն ամբողջությամբ 👇👇👇 Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ գնաց հանրությանը սևի ու սպիտակի բաժանելու իր սիրելի ճանապարհով։ Երկրի համար այս դժվարագույն պահին, երբ պատերազմից 5 է պակաս և հիմա, առավել քան երբևէ մեզ պետք է համերաշխություն՝ դիմակայելու ծանրագույն մարտահրավերներին, մեզ էլի տանում են միմյանց ատելու ճանապարհով։ Իրականում, մեր առաջ չկա դրած այն այլընտրանքը, որի մասին խոսում է վարչապետը։ Բայց մեր առաջ կա դրած շատ ավելի բարդ խնդիր, ինչպես ամրապնդել պետականությունը ու չդառնալ հերթական ձախողված պետությունը։ Եթե նույնիսկ հարցը դրված լիներ վարչապետի ներկայացված երկփեխկվածությամբ, ապա նույնիսկ այս դեպքում ակնհայտ է, որ Փաշինյանը այլևս ձախողված ղեկավար է և չի կարող որևէ պարագայում ղեկավարել անկախության և ինքնիշխանության ճակատը։ Ու եթե ես կողմ եմ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, բնավ չի նշանակում, որ պիտի կողմ լինեմ Փաշինյանին։ Ու հակառակը. եթե մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը, դա ոչ մի կերպ չի նշանակում, որ նրանք դեմ են Հայաստանի անկախությանը։ Եթե անկեղծ, ես այս պահին իրոք չգիտեմ, այս անկայուն վիճակում, պատերազմի, նախաշեմին, Արցախի հայության գոյաբանական հարցերի այս վիճակում, որն է ավելի վտանգավոր հեղափությամբ հեռացնել Փաշինյանին, թե լուռ հետևել նրա չկշռադատված հերթական սխալ քայլերին։ Բայց ամենը հաշվի առնելով, կարելի է հստակ պնդել, որ նույնիսկ այս բոլոր փորձությունների միջով անցնելով, Փաշինյանը այդպես էլ չդարձավ պետական գործիչ։ Նա շարունակում էր լինել հեղափոխական առաջնորդ, ում անդադար պետք է թշնամի, ում դեմ ինքը պետք է ապստամբի և հերոսաբար մարտընչի։ Ու եթե իրականում այդպիսի հակառակորդ չլինի էլ, նա կհորինի այդ դևին այդպիսով մեր երկիրը անդադար պահելով տուրբուլենտ ու լարված վիճակում։ Եթե Փաշինյանը լիներ իրոք պետական գործիչ, նա այսօր պիտի ունենար մի օրակարգ. հաստատել համերաշխություն, որը հնարավոր կդառձներ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել, եթե նույնիսկ դա կպահանջի իր իշխանության մասնակի կամ նույնիսկ ամբողջական կորուստ։ Այս ծանր վիճակում, թող Աստված մեզ խոհեմություն տա ու պահապան լինի մեր Երկրին։ Դժվարին ժամանակների ավարտից դեռ շատ հեռու ենք։ Գևորգ Գորգիսյան@Կանչ