TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Կանչ avatar

TGINSIGHT CHAT

Կանչ

@armcall

Politics

Հայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot

Բաժանորդներ2,490Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,005Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват20,620Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 47 / 84 · 1,005 գրառում

Հրատարակված 25 սեպ

Ադրբեջանական յաշման այս պահին գործում է Երևանի զբոսայգիներում: @Կանչ

2,790 views

Հրատարակված 25 սեպ

Այս պահին Վանաձորում: @Կանչ

1,540 views

Հրատարակված 25 սեպ

Մեզ հայտնեցին, որ Սլավոնական համալսարանից հետ չի մնում նաև Ամերիկյան համալսարանը: Այսօր Ամերիկյանի ուսանողներին համալսարանի ղեկավարության անունից էլեկտրոնային նամականեր է ուղարկվել առ այն, որ դասերից բացակայությունները հարգելի չեն համարվելու: Այս կերպ Ամերիկյան համալսարանի ռեկտորատը փորձում է ճնշում գործադրել զանգվածային ցույցերին և երթերին մասնակցող ուսանողների վրա: @Կանչ

1,580 views

Հրատարակված 25 սեպ

Վլասով Սյամոն առաջիններից է լքել Արցախը։ Իր հայրենակիցներին թողել է անորոշության մեջ ու ծլկել հայրենիքից։ Ոչ ոքի չի օգնել, ոչինչ չի արել աղետում հայտնված արցախցիների համար։ Պարզապես ծլկել է։ Մի բան է, երբ սովորական քաղաքացիներն են դուրս գալիս պաշարումից և միանգամայն այլ բան, երբ դա անում են առաջնորդ հորջորջվողները։ Առնետներն այդպիսինն են՝ միշտ առաջինն են լքում խորտակվող նավը։ Հիմա էլ պատրաստվում է ասուլիս հրավիրել։ @Կանչ

1,590 views

Հրատարակված 25 սեպ

ՀՀ Ոստիկանության համազգեստ հագած Յաշմայի հատուկջոկատայինները հիմա էլ ներխուժել են Պոլիտեխնիկական համալսարան։ Ուսանողները կոպիտ ձևով բերման են ենթարկվում հենց լսարաններից։ Իսկ բուհի դասախոսներն ու ղեկավարությունը անտարբեր հետևում է տեղի ունեցող խայտառակությանը։ Ուսանողներին օգնության են հասնում նրանց դասընկերները, որոնք ի նշան բողոքի կրկին փողոց են փակել։ @Կանչ

1,610 views

Հրատարակված 25 սեպ

Մեր տեղեկություններով՝ այս պահին ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, քաղաքացիական հագուստով երկու ոստիկանների ուղեկցությամբ շրջում է Մայր բուհի ֆակուլտետներով՝ փորձելով բացահայտել «ակտիվության օջախները»։ Հայրենատեր ուսանողների կուտակում հանդիպելիս՝ պրոռեկտորն ու ոստիկանները կապ են տալիս կարմիրբերետավորներին, որպեսզի վերջիններս գան ու հենց բուհի շենքից բերման ենթարկեն ակտիվիստներին։ Մ. Հովհաննիսյանի այդ «գործունեության» հետևանքով բազում երիտասարդներ են արդեն բերման ենթարկվել։ Համալսարանի ուսանողներին հորդորում են զգուշանալ թուրքի կոշիկ լիզող պրոռեկտորից։ @Կանչ

1,590 views

Հրատարակված 25 սեպ

Պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չընդունվեց։ Բոլոր սովորող անդամները դեմ են քվեարկել նախագծին։ Խաչիկ Աբաջյան, ԵՊՀ ուսխորհրդի նախագահ @Կանչ

1,590 views

Հրատարակված 25 սեպ

Հայրենիք ենք կորցնում․․․ Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող արցախցիներն ու հայ զինվորը, իսկ մենք դեռ պիտի որոշենք՝ արժանի՞ ենք Հայրենիք ունենալուն, թե ոչ: Այս հարցը կարևոր է, քանի որ առանց Հայրենիքի նահատակ զինվորների համար արված մեր աղոթքն էլ անիմաստ է, Արցախի անունը տալն էլ արժեք չունի ու ոչ մի բան արժեք չունի․․․ Եսայի քահանա Արթենյան / @Կանչ

1,890 views

Հրատարակված 25 սեպ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, թե ձերբակալել են Շուշիի հատվածում իբր դիվերսիոն ներթափանցում իրագործած և ճանապարհը ականապատած հայ զինվորներին։ Հիշեցնենք՝ Արցախի դեմ զինված ագրեսիա սկսելու նախօրեին ադրբեջանական քարոզչամեքենան լուրեր էր տարածում, իբր հայ դիվերսանտների տեղադրած ականի վրա մեքենա է պայթել, որի վարորդն ու ուղևորները մահացել են։ Եվ ահա բացարձակ այդ սուտն այսօր նոր երանգավորումն էր ստանում։ Յաշման Արցախում է հայերին առևանգում, ՀՀ Ոստիկանությունը՝ Հայաստանում։ Այսպես են համագործակցում Նիկոլն ու Ալիևը։ @Կանչ

1,520 views

Հրատարակված 25 սեպ

Նիկոլի վերջին ելույթի քողարկված հաղորդագրությունը սա է: Հերթական անգամ ձախողել եմ դիվանագիտական աշխատանքը, ինչպես լայն միաջազգային հանրության հետ, այնպես էլ, և մասնավորապես Ռուսաստանի հետ: Ձախողել եմ այնպես, որ մեծ հավանականությամբ շուտով թշնամին կհարձակվի մեզ վրա, նաև ռուսների թողտվությամբ կամ գուցե հրահրմամբ: Եվ քանի որ ես պետք է պատասխանատվությունից հերթական անգամ թռնեմ, ապա այս ամենի մեղավորը այն մարդիկ են, որոնք ուզում են ինձ իշխանությունից հեռացնել, և ես նրանց կանվանեմ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու թեզի աջակիցներ, իսկ ինձ ու իմ աջակիցներին կանվանեմ անկախականներ՝ հերթական անգամ պառակտելով հայ ազգին և դրանով կխուսափեմ պատասխանատվությունից: Սա է թաքնված Նիկոլի հաղորդագրության տակ: Նա հերթական անգամ ձախողում է մեր բոլորիս, մեր պետության անվտանգության ապահովումը, և հետևաբար նա պետք է գնա: Նա պետք է գնա, որովհետև չի կարողացել, ավելի ճիշտ, չի ուզել ապահովել Հայաստանի անձնագիր կրող քաղաքացու անվտանգությունը: Սա է անկախության միակ երաշխիքը՝ երբ պետության ղեկավարությունն անում է ամենը, որ քաղաքացին լինի անվտանգ՝ հետևաբար անկախ: Իսկ ինչ է արել Նիկոլը. Մեզանից գանձած հարկերով մեր անվտանգությունը ուժեղացնելու փոխարեն, քանդում է այդ անվտանգությունը, պառակտում է մեզ, թշնամանք է սերմանում մեկս մյուսի նկատմամբ, փչացնում է բոլոր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, հատկապես տարածաշրջանի «ոստիկան» Ռուսաստանի հետ: Իսկ ինչ է հաջորդելու սրան. Եթե մենք չենք փոխում նիկոլին, և բերում իշխանություն, որ կաշխատի մեր անվտանգության և անկախության համար, ապա կկորցնենք և մեր պետությունը, և հավանաբար մեր գոյությունն այս տարածաշրջանում: Այսքանը: Ընտրություն անողը դու ես, կամ ընտրում ես պետությունը, կամ նիկոլին, այլ տարբերակ չկա: Հովհաննես Ավետիսյան / @Կանչ

1,510 views

Հրատարակված 25 սեպ

ԵՊՀ գիտխորհրդի գաղտագողի նիստից դուրս եկած անձը պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն է: Մինչև ազգակործան հեղափոխությունը սույն անձը հայտնի գործակալ Գևորգ Տեր-Գաբրիելյանի գլխավորությամբ «Եվրասիա» հիմնադրամով տարիներ շարունակ քարոզում էր, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է դառնան միասնական պետություն` «Կովկասյան տուն» անվամբ: Գևորգն ու Միքայելը Արցախը հանձնեցին, հիմա ամեն ինչ անում են, որ Հայաստանը հանձնեն: @Կանչ

1,490 views

Հրատարակված 25 սեպ

⚡⚡⚡Շտապ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գերի է վերցրել բուհի գիտխորհրդի անդամներին և փակ դռների ետևում ստիպում է նրանց Արցախի համար պայքարող ուսանողների գործողությունները դատապարտող հայտարարություն ընդունել։ Ներկայացվող տեսանյութում ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Ցոլակ Ակոպյանը մանրամասներ է ներկայացնում։ Մեր տեղեկություններով՝ այս պահին ԵՊՀ գլխավոր մասնաշենք են ներխուժել նաև կարմիբերետավորները, ովքեր ռեկտորի ընդունարանից բերման են ենթարկում ուսխորհրդի նախկին ղեկավարներին։ @Կանչ

1,920 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••454647484950•••55•••60•••65•••70•••75•••80•••8384