TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 46 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 25 սեպ
Սամանթա Փաուերը ազգադավին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի նամակը, որում մի գլուխ լո-լո է, գումարած շեշտադրումները. 🔸Ամերիկան ազգադավի մեջքին կանգնած է իշխանությունն ամեն գնով պահելու հարցերում: 🔸Ամերիկան ողջունում է Արցախի հանձնումն ու արցախցիների բռնագաղթին նպաստելը: 🔸Ամերիկան ամեն ինչով կօգնի ազգադավին հակառուսականության հարցերում: Իսկ ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին Բայդենի տողերն այն «կոնֆետն է», որով ազգադավը պետք է խաբի հայ ժողովրդին ու տանի հերթական սպանդի: Ինչու՞ սպանդի, որովհետև երբ հայ ժողովուրդը հայտնվում է գերտերությունների սմբակների ներքո, շատ-շատ մեծ գին է վճարում դրա համար, և վերջում պարզվում է, որ արևմտյան նավերը հայկական լեռները չեն բարձրանում… @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Հանրապետության Հրապարակում ընթանում է հանրահավաքը: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Ռուսաստանի ԱԳՆ-ն երկար տեքստ է հրապարակել, որտեղ շարադրել է հայ ժողովրդի պատմության սեփական մեկնաբանությունը: Խնդիրը շարադրանքի ու առանձին դատողությունների վերաբերյալ մոտեցումը չէ: Մարդիկ կլինեն, որոնց համոզիչ կթվա ներկայացվածը, ոմանք էլ կփորձեն հակադարձել: Բայց էականը մի դրվագ է: ՌԴ ԱԳՆ տեքստը կառուցված էր այն թեզի վրա, որ Նիկոլը վերջին տարիներին համակարգված «ռազվառոտ» է անում: Մինչդեռ ընդամենը նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը շատ կտրուկ հայտարարեց` ոչ մի «ռազվառոտ» էլ չկա: Ստացվում է՝ ՌԴ նախագահին ճիշտը չեն զեկուցում, կամ էլ` Լավրովի գերատեսչությունը ստում է: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Երևանի մետրոպոլիտենն այս պահին: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
«Կոնսենսուս մինուս դավաճան» @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Սամանթա Փաուերը վաղը՝ սեպտեմբերի 26-ին գնում է Կոռնիձոր: Հավանաբար ցանկանում է անձամբ հետևել բոլոր կողմերից դավաճանված արցախցիների բռնագաղթին: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ցանկանում է սեփական աչքերով տեսնել մոտ ապագայի պատմության դասագրքերում գրվելիք դասը՝ Ռուսաստանի վտարումը Հարավային Կովկասից: Անգլո-սաքսոնական դիվանագիտությունը դրան ձգտում էր վերջին 200 տարիների ընթացքում ու չէր հաջողում, իսկ մի գործակալ ազգադավ 5 տարում գործը գլուխ բերեց, ճիշտ է՝ հայերի արյան ու հայրենազրկման գնով: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Մինչ ՌԴ ԱԳՆ-ն բացահայտ ազգադավ է անվանում Նիկոլին, առաջին հայացքից զարմանալի է՝ Արցախում տեղի ունեցածի ֆոնին ի՞նչ է կորցրել Սամանթա Փաուերը Երևանում: Նա հիմա պետք է լիներ Բաքվում՝ ագրեսորի վրա մատ թափ տալու, մարդու իրավունքների մասին խոսակացությունների, հումանիտար հարցերով բանակցությունների: Բայց ոչ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Երևանում է՝ մեր ազգադավի հետ խոսակցության: Իրականում ամերիկացիները թքած ունեն Արցախի վրա էլ, մարդու իրավունքների վրա էլ, հայ մարդու վրա էլ: Ամերիկացիների փորացավը մեկն է՝ Ռուսաստանին ամեն գնով (թեկուզ մինչև վերջին հայի կոտորվելը և Հայաստանի ոչնչացումը) վտարել Կովկասից: Այդ հարցում հիանալի դաշնակից ունեն՝ կապիտուլյանտը: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երեկ տեղը տեղին դիագնոզել է ռեգիոնի վիճակը. Հայաստանը գտնվում է տարածքային ամբողջականությունը կորցնելու վտանգի առաջ: Սա արդեն չեն թաքցնում ոչ մի տեղ, բայց Մակրոնը դրա մասին գոռում է (երևի ուզում է ֆրանսահայերին բացատրի, որ ճար չունի): Իսկ այդ ընթացքում ազգադավը հայ ժողովրդին բաժանում է երկու մասի, պնդում, որ ինքը փրկիչ է, ու ոչ մի խոսք` սպասվող ագրեսիայի մասին: Հարց` Նիկոլին եք հավատու՞մ, թե՞ Մակրոնին: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Այս պահին Սամանթա Փաուերի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների ամերիկյան պատվիրակություն է գտնվում Երևանում: Միաժամանակ, ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը շուտով իր դիրքորոշումը կհայտնի Նիկոլի հայտարարությունների վերաբերյալ: Տպավորություն է, որ Մոսկվան ժամանակ է ձգում՝ փորձելով հասկանալ, թե ինչ է պայմանավորվում մեր ազգադավն ամերիկացիների հետ: Կասկածից վեր է, որ հարցի գինը ռուսական 102-րդ բազայի և հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից ռուսական սահմանապահ կոնտինգենտի դուրս բերումն է: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Այս պահին ցուցարարները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղու Աշտարակի հատվածը: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Ցեղասպանները ռուս խաղաղապահներին սպանել են՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար: @Կանչ
Հրատարակված 25 սեպ
Արցախի հայաթափումը դեռևս հնարավոր է կանխել։ Սուտ է, որ այնտեղի մեր հայրենակիցների փրկության միակ ճանապարհը հայրենազրկվելն է։ Դա Ալիևի ծրագիրն է, որն այս պահին սպասարկում են ՀՀ դավաճան իշխանությունները և որին, ցավոք, չի ընդդիմանում ժողովուրդը։ Մարդկանց կրկին խաբում են։ Կրկին անելանելիության պատրանք ստեղծում։ Իսկ ամենացավալին այն է, որ էլիտաները կրկին լռում են։ Լավագույն դեպքում՝ միայն ծնկերին զարկում և հող լցնում գլխներին։ Մինչ այս պահը Արցախում միայն Վիտալի Բալասանյանն է հայտարարել, որ դուրս չի գալու այնտեղից։ Վլասով Սյամոն, օրինակ, առաջիններից է թռել։ Իսկ ի՞նչ կանեն Արցախի մնացած առաջնորդները։ Կհայտարարե՞ն արդյոք, որ մնում են այնտեղ։ Կփորձե՞ն ժողովրդին պահել իրենց հայրենիքում։ Իհարկե, հասկանում ենք, որ Արցախում ապրելը բարդ ու վտանգավոր է լինելու։ Բայց փորձել պետք է։ Հաստատ պետք է։ Բա Հայրենիքն էլ ո՞նց են պահում։ Սա է ճանապարհը։ Հակառակ պարագայում վաղը բարդ ու վտանգավոր է լինելու նաև Հայաստանում ապրելը։ @Կանչ