TGINSIGHT CHAT
Կանչ
@armcall
PoliticsՀայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Վերջին գրառումներ
Էջ 44 / 84 · 1,005 գրառում
Հրատարակված 27 սեպ
Ի դեպ, Երևանի թաղերում խոշոր «ռազբոռկաներ են» ընթանում: Թաղի տղերքին խնդրել են N9 ընտրել՝ Զեյնալյան Արտակին: Պարզվում է՝ թաղի «անուշ ապերներին» խնդրելուց նաև երաշխավորել են, որ Զեյնալյան Արտակը հականիկոլական է և ոչ մի դեպքում Ավինյան Տիկոյի գլխավորած վիժվածքների համույթին չի միանալու: Ու հիմա, երբ պարզվել է, որ միանում են Ավինյան Տիկոյին, խնդրողներին հերթով իջացնում են հայաթ՝ «սպռոսի»: Օրինակ երեկ՝ այս թեմայով Էրեբունի համայնքում մարդ են ծեծել: @Կանչ
Հրատարակված 27 սեպ
Մարիա Զախառովան երևի տեղյակ չէ, որ Արևմուտքը նաև քար լռություն է պահում Երևանում Ամերիկյան Համալսարանի դիմացից ուսանողների առևանգման դեպքի մասով: Բայց Զախառովան լավ գիտի արևմտյան «երկակի, եռակի ստանդարտների» մասին: Թեև դա բնորոշ է ոչ միայն Արևմուտքին… @Կանչ
Հրատարակված 27 սեպ
Վլասով Սյամոն Արցախի իշխանություններին Հ1-ի եթերում մեղադրում էր հայրենիքի դավաճանության մեջ ու հորդորում էր քրեական հետապնդման ենթարկել: Քանի որ կապիտուլյանտը հայտարարել է, որ Հայաստանն Արցախի հետ կապ չունի, կնշանակի Իժոյի հորդորն ուղղված է կամ Արցախի իշխանություններին, կամ` Ադրբեջանի իշխանություններին: Դժվար թե Արցախի իշխանություններին դիմեր այդ նույն իշխանություններին դատելու հորդորով: Մնում է ենթադրել, որ Իժոն Հ1-ի եթերից դիմում էր Ալիևին: Ալիևի արձագանքը չուշացավ, Ռուբեն Վարդանյանը գերևարվեց... @Կանչ
Հրատարակված 27 սեպ
Ռուբեն Վարդանյանի գերևարությունը ապացուցուցում է փաստը, որ Վլասով Սյամոն Արցախից Երևան է ճողոպրել Փաշինյան-Ալիև համաձայնության ներքո: Թե Նիկոլին, և թե Ալիևին Իժոն պետք է Երևանում: Նիկոլին պետք է, որ Սյամոն սոխակի պես մեդիաներում երգի ու արցախյան ամբողջ ողբերգությունը բարդի նախկինների վրա, ռուսների վրա, արցախցիների վրա, աշխարհի վրա, մի խոսքով՝ բոլորի վրա, բացի ազգադավից: Իժոն հիմա Երևանում կապիտուլյանտի կեղտոտ մարմինը մաքրող գլխավոր սրբիչն է: Ալիևին պետք է, որ Վլասով Սյամոն Երևանում լինի, որ հնարավորինս «մուտիտ անի», պառակտի հայերին ու պինդ պահի Նիկոլի թիկունքը: Որովհետև Ալիևը գիտի՝ երբ ազգադավը թռնի վարչապետի աթոռից, Ադրբեջանի գործերը կտրուկ վատանալու են: @Կանչ
Հրատարակված 27 սեպ
Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, իբր Բաքուն դեպի Նահխիջևան միջանցք բացելու համար ուժ չի կիրառելու։ «Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանը ոչ մի ռազմական թիրախ կամ նպատակ չունի», - մասնավորապես ասել է Հաջիևը։ Նույն պնդումն է անում Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Վերջինս ասում է, որ եթե Հայաստանը չհամաձայնվի ճանապարհ տրամադրել, ապա Նախիջևանից Ադրբեջան մեկնող գնացքը կանցնի Իրանի տարածքով։ Երկուսն էլ ստում են։ Խոսելով խաղաղության մասին՝ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են զենք կուտակել Սյունիքի սահմաններում։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ վրա հարձակում գործելու նպատակով առաջնագիծ բերված զորքը մինչ այս պահը կազմ-պատրաստ կանգնած է։ Ավելին՝ Թուրքիան և Ադրբեջանը այդ հարցը փորձում են վերջնականապես համաձայնեցնել տարածաշրջանային խաղացողների, հատկապես Իրանի հետ։ @Կանչ
Հրատարակված 27 սեպ
Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է, որ Արցախի դեմ վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ մեկ օր տևած մարտական գործողությունների ընթացքում 192 զոհ և 512 վիրավոր է տվել: Իրականում այս թվերը խիստ նվազեցված են, բայց դա չէ էականը, գումարում հանումներով այս պահին զբաղվելու իմաստ չկա: 8 ամիս տոտալ շրջափակման մեջ գտնվող, տոտալ դավաճանված Արցախի Պաշտպանության բանակը ուժերի գերլարումով արժանապատվորեն դիմադրել է ու արժանի հակահարված է տվել թշնամուն: Չկա դեպք, որ զինվոր է հանձնվել, չկա դեպք, որ մարտի դաշտից զինվոր է փախել: Սա պետք է արձանագրել ու փաստագրել: Սա է այն հենման կետը, որի վրա կառուցվելու են ապագայի հաղթանակները: Երբ ազգադավը չլինի, իսկ դա սարերի հետևում չէ, մենք՝ հայերս, ուղղելու ենք մեր ողնաշարը և գնալու ենք մեր պատվի ու արժանապատվության հետևից: @Կանչ
Հրատարակված 26 սեպ
Ու կրկին Իժոյի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Վլասով Սյամոն խոստովանեց, որ Արցախի ապագայի հետ կապված գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, խոստումներ տվել և այլն։ Ահա, թե ինչ տեսք ունի իսկական պետական դավաճանությունը։ Սա այնպիսի ինքնախոստովանական ցուցմունք է, որից հետո նորմալ երկրներում որևէ մեկը տաղավարից տուն չէր հասնի։ Սամվել Բաբայանը պետք է անմիջապես ձերբակալվի։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ պարզել, թե ինչ տեղեկություններ է նա փոխանցել թշնամուն։ @Կանչ
Հրատարակված 26 սեպ
Նայեցինք Վլասով Սյամոյի հարցազրույցը Պետրոսին։ Փառահեղ էր։ Մի մարդ, որ տարիներ շարունակ եղել է Ռուսաստանի հովանու ներքո՝ ապաստան ստանալով այդ երկրում, որ դեռևս տարիներ առաջ պահանջում էր Արցախը Ռուսաստանի մանդատային տարածք դարձնել, հիմա եկել ու ուրիշներին է մեղադրում ռուսական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Իժոյի ստոր քարոզչությանը մենք դեռ կանդրադառնանք։ Այժմ միայն ուզում ենք նշել, որ մեր տեղեկություններով՝ Իժոյի՝ Արցախից Հայաստան գալու օպերացիան նախապես համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործող ուղիղ կապի միջոցով։ Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Փաշինյանի անձնական խնդրանքը և ընդամենը 2 ժամ անց ստացել համաձայնություն։ Իժոն միայն դրանից հետո է անցել ադրբեջանական անցակետը՝ վստահ լինելով, որ իրեն որևէ վտանգ չի սպառնում։ @Կանչ
Հրատարակված 26 սեպ
Ուշադիր նայեք այս լուսանկարին: Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է ավելի երջանիկ: Հիքմեթ Հաջիևը, թե՞ Արմեն Գրիգորյանը: @Կանչ
Հրատարակված 26 սեպ
Կարևոր մի խնդիր կա, որին, կարծում ենք, առաջին հերթին Հայ Եկեղեցին պետք է ուշադրություն դարձնի։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս պահին Արցախից ՀՀ քաղաքներ են գալիս։ Կեցավայրից, սննդից ու բուժօգնությունից բացի, նրանք նաև հոգեբանական աջակցության մեծ կարիք ունեն։ Հայտնի փաստ է, որ հայկական պետությունը կործանած տարատեսակ աղանդները հիմնականում աշխատում են այնտեղ, որտեղ մարդիկ առավել ծանր դրության մեջ են գտնվում։ Հայ Եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որպեսզի կոտորածի ու տեղահանման ենթարկված մեր հայրենակիցները հիմա էլ աղանդավորների ու սորոսածին տարբեր կառույցների ճիրանները չընկնեն։ Սա նաև յամենքիս պարտավորությունն է։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք այնքան հոգածություն ցուցաբերի դժբախտացած մեր հայրենակիցներին, որպեսզի վերջիններս մեկ վայրկյան անգամ իրենց օտար չզգան Հայաստանում։ Մենք պետք է օգնենք արցախցիներին կրկին ոտքի կանգնել և առաջ գնալ։ Դեպի հաղթանակ և դեպի վերականգնում։ @Կանչ
Հրատարակված 26 սեպ
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին Արցախի հետ կապված հարցեր են ուղղել: Ի պատասխան նա ասել է, որ աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ: Այսինքն` Վաշինգտոնից երբ նայում ես Հարավային Կովկասին, էթնիկ զտումները չեն երևում, մարդու իրավունքների աղաղակող խախտումները չեն երևում, ագրեսիան չի երևում, Լաչինի ճանապարհի խցանումը չի երևում (լուսնից երևում է, Վաշինգտոնից չի երևում): Երևում է միայն խաղաղության բացակայությունը: Հավանաբար Վաշինգտոնում տեսողության խնդիր կա: Այլապես ինչպես բացատրել, որ բոլոր այն տեղերում, որտեղ ԱՄՆ-ն խաղաղություն է հետապնդում (Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Կոսովո, Աֆրիկա և այլն), այդ պրոցեսում ընդամենը շատանում են զանգվածային սպանություններն ու էժանանում են տրանսպլանտացիայի ենթակա օրգանների գները: @Կանչ
Հրատարակված 26 սեպ
Գժվե՞լ ես Արտակ: Տենց լավ չի, մի երկու հատ էլ դիրքի կոորդինատ ասեիր: Իրականում մեր ողբերգության պատճառը (դ)Արտակներն են՝ մարդիկ, ովքեր ֆունկցիա պիտի կատարեն, բայց դրա փոխարեն թիթեռ են նկարում: Արտակը ինչպես անտաղանդ շտաբի պետ էր՝ բանակը քանդող, ճիշտ այդպես էլ՝ «ծեորեծիկ-կրիծիկ» է: @Կանչ