TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Կանչ avatar

TGINSIGHT CHAT

Կանչ

@armcall

Politics

Հայաստան լինելու է և վե՛րջ: Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot

Բաժանորդներ2,490Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,005Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват80,170Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 9 / 84 · 1,005 գրառում

Հրատարակված 12 հնս

Ազգադավն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ «ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու, բա ինչ ենք անելու, հո՞ հետ չենք գնալու…»: Ազգադավի իշխանության մնալու ամեն օրն ուղիղ թքել է նշանակում անձամբ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ամբողջ Արևելյան քաղաքականության վրա: Լավրովյան տհասաստրատեգներն այդպես էլ չհասկացան՝ սա 19-րդ դարի կեսը չէ, սա 21-րդ դարն է, և «մախաթը պարկում երկար պահել չի լինի», քանզի երբ ռուս-թուրքական պամպերսի իշխանությունը սվիններով պահում ես, վերջում պամպերսն ինքնապահպանության բնազդով սկսում է հրապարակայնորեն ճիշտը պատմել: Որ «մախաթը պարկում մնար», պետք էր պամպերսին ժամանակին փոխել, որ դաշնակցի հանդեպ դավադրության ակտը գոնե մասնակի պարտակվեր: Իսկ հիմա ուշ է (և դա լավ է)՝ պամպերսը լցվել ու հոտը գցել է աշխարհով մեկ: Նիկոլը դեռ շատ է հրապարակային ցուցմունք տալու, թե ինչպես իշխանության հասնելու և իշխանությունը պահելու համար Հայաստանն ու Արցախը վերածեց հայերի հաշվին միջազգային առևտրի օբյեկտի: Եվ այդ ցուցմունքների մեջ սպրդելու են փաստերը, թե որ «դաշնակիցն» ինչ մասնակցություն է ունեցել հայերի հաշվին առևտրին ու ինչ է կպցրել դրա արդյունքում: @Կանչ

4,900 views

Հրատարակված 10 հնս

Ոստիկանությունը չի կարող երկար դիմանալ ժողովրդի այսպիսի ճնշմանը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանների շարքերում դժգոհությունների մեծ ալիք է գոյացել: Պատճառները շատ են՝ սկսած ֆիզիկական հոգնածությունից, մինչ ամոթանքի ու խայտառակության այն դոզան, որ ամեն օր ստանում են ժողովրդից: Ճնշումը պետք է ավելացնել: Այն խնդիր է դարձել նաև քպ-ականների համար: Իշխանության ներսում հասկացել են, թե ինչ պետություն են կառուցել Հայաստանում: Իրենց ատելի ոստիկանապետությունը: Ու թեև այդ ոստիկանները հիմա հենց քպ-ականների հետույքն են պահում, միևնույն է՝ ազգադավի թիմակիցները լավ գիտեն, թե ինչ վերջ են ունենում նման իշխանությունները: Գիտեն ու վախենում են: @Կանչ

9,880 views

Հրատարակված 9 հնս

Չնայած այն հանգամանքին, որ հազարավոր ոստիկաններ այս պահին պաշտպանում են ԱԺ և Կառավարական ամառանոցների մուտքերը՝ գլխավոր գերագույն ազգադավն արդեն փախուստի է դիմել: Մեր տեղեկություններով նա այս պահին գտնվում է պաշտպանության նախարարության շենքում՝ ամեն պահ բունկեր մտնելու պատրաստակամությամբ: @Կանչ

9,610 views

Հրատարակված 31 մյս

Մինչ Բագրատ Սրբազանն ու ժողովուրդը ԱԳՆ շենքի դիմաց պահանջում են, որպեսզի գերատեսչության պաշտոնյաներից մեկն իջնի և պատասխանի իրենց հարցերին, մեր տեղեկություններով՝ ԱԳՆ-ում «դեմքը փրկելու» օպերացիա է իրականացվում: Դիվանագետները, այդ թվում նաև Արաբաթ Միրզոյանը, պատրաստվում են լքել շենքը, բայց մինչ այդ իրենց հեռախոսներով նկարահանումներ են անում, իբրև թե նորմալ աշխատանքային պրոցես է: Օմեգան ու իր աշխատակիցները պատրաստվում են այդ տեսանյութերն հրապարակել այն պահին, երբ հայտնի կդառնա, որ իրենք արդեն շենքում չեն՝ որպես «ապացույց» իբր չեն փախել: @Կանչ

11,700 views

Հրատարակված 30 մյս

Ազգադավը շարունակում է կաշառել իր իշխանության հենարան հանդիսացող ոստիկաններին: Մեր տեղեկություններով, երկուշաբթի օրը բոլոր կարմիր բերետավորները 260.000-ական դրամ «պարգևավճար» են ստացել: Անխտիր բոլորը: Փող են ստացել, որպեսզի ծեծեն այն ժողովրդին, որի վճարած հարկերից աշխատավարձ են ստանում: Փող են ստացել, որպեսզի օգնեն ազգադավին Հայաստանը կտոր-կտոր հանձնել թշնամուն: @Կանչ

6,030 views

Հրատարակված 28 մյս

Ազգադավն ի վերջո որոշեց չգնալ Սարդարապատ: Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը մեկն է՝ կարմիրբերետավորների երեկվա թուրքաբարո գործողությունները: Մեզ հայտնի դարձավ, որ հատկապես դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի ծեծից հետո ոստիկանական շարքերն էլ են ապշել այդ ենիչերիների գործողություններից: Նրանք զգացել են, թե ինչ ատելություն են գեներացել կարմիրբերետավորները ոստիկանների հանդեպ և հստակ ցույց տվել, որ չեն ուզում Սարդարապատում նորից հասարակ մարդկանց ծեծել: Ազգադավին զեկուցվել է, որ փողոցում «հաղթանակ» տարած ոստիկաններն իրականում բարոյալքված են և շուտով կարող են կոտրվել: Գլխավոր դավաճանն էլ շիվարած է. չգիտի ինչպես նշել Մայիսի 28-ը: Մինչ այս պահը որևէ որոշում չկա Թերևս նորից մտնի շշի մեջ: @Կանչ

5,780 views

Հրատարակված 27 մյս

Շատերը զարմացած են, թե ինչպես է Նիկոլի կարմիրբերետների ոհմակը դաժանաբար մարդ ծեծում ու հայհոյում: Զարմանալու ոչինչ չկա. Նիկոլի ոստիկանության ու Ալիևի սպեցնազի ֆինանսավորողն ու ինստրուկտորը նույն ինստիտուտն է, այնպես որ` սպասեք, որ մոտ օրերս հայերեն խոսող կարմիրբերետավոր թուրքերը Երևանի կենտրոնից տեսանյութեր կհրապարակեն, որտեղ գերեվարված ցուցարարները վախի ազդեցության տակ գոռում են` «էրմենիստան ազարբաջան դը»: @Կանչ

4,580 views

Հրատարակված 23 մյս

Պրոգրեսիվ հումանիզմի առաջամարտիկ Բլինքենի կարծիքով` եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, կնշանակի` Ադրբեջանի իշխանությունները այլևս քաղաքակիրթ են, միջազգային հանրության պատասխանատու անդամ: Իսկ որ Արցախում այլևս հայ չի ապրում, դա Բլինքենին չի հուզում. կարևորը խաղաղություն լինի: Տրամաբանությունը հուշում է, որ ԱՄՆ պետքարտուղարի ընկալմամբ` խաղաղություն կլինի այն օրը, երբ Հայաստանում առհասարակ հայ չի լինի: Երևի սա են անում Նիկոլի ու Ալիևի հետ: @Կանչ

5,490 views

Հրատարակված 21 մյս

Ազգադավի ռեժիմին չի հաջողվում Բագրատ Սրբազանի շարժմանը «ռուսական պիտակ» կպցնել: Ինչքան էլ Նիկոլի աղբաքարոզիչները փորձում են շարժումը կապել Մոսկվայի հետ, միևնունն է՝ ոչինչ չի ստացվում: Որովհետև բոլորն են տեսնում իրականությունը: Սա հո՞ 2018 թիվը չէ, որ ռուսական կապիտալով հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները ողողեն փողոցները, ռուսական մեդիաներն առավոտից երեկո միտինգ լուսաբանեն ու «գող և թալանչի» որակեն իշխանություններին, խոպանչիների բրիգադներին հատուկ չվերթներով ու ավտոշարասյուներով ուղարկեն Հայաստանում ճանապարհներ փակելու կամ միտինգների պաստառների փողն ուղարկեն «հայրենասեր ու հայրենատեր ռուսաստանաբնակ հայ օլիգարխների» միջոցով, իսկ Դոդի Գագոյին լծեն միտինգավորների հացն ու ջուրը տեղը պահելու «սուրբ գործին»: Այս շարժումը Արցախը հանձնելու մասին չէ, դրա համար էլ չի ստացվում Բագրատ Սրբազանին կապել ոչ Մոսկվայի, ոչ Վաշինգտոնի, ոչ էլ Բրյուսելի հետ: @Կանչ

4,990 views

Հրատարակված 18 մյս

Լավ կլիներ, որ ազգադավին լարել ցանկացողները մի փոքր խորիմաստություն ունենային և Բագրատ Սրբազանի շարժմանն ու ազգադավի հրաժարականի պահանջին միացած նախկին դատախազ Դավթյան Արթուրին չքննադատեին, չդատափետեին և չխլեշեին: Կոպեկի խելք ունեցողը դհոլչի Արթուրին հիմա ուղղակի կանտեսեր, իսկ իշխանափոխությունից հետո դատարան կտաներ ու կստիպեր որ ԱԱԾ նկուղում երգի, թե ազգադավը երբ և ում վրա ինչ պատվեր է իջեցրել դատախազությանը: Հետո դհոլը կտեղավորեր նրա համապատասխան վայրում ու «ագռավի սռոկով» կփակեր կամ կկախեր՝ ըստ ճաշակի և նպատակահարմարության: Բայց այդ ամենը ազգադավին լարելուց հետո: Իսկ հիմա սոցցանցերում հոռոմցի ոչխարին նախշելու արդյունքում ազգադավի շրջապատի բոլոր պոտենցիալ կաշի փրկողներն ու երերացողները փողոց դուրս չեն գալու, ավելին՝ հնարավորինս պինդ պահելու են Նիկոլի հետույքը, որովհետև ընդդիմության շարքերի անուղեղ օնանիստները Նիկոլի և Նիկոլին պոտենցիալ լքողների հետույքը մեկ միասնականության են վերածում: Կարելի էր և տուպոյ չլինել, հատկապես՝ ճակատագրական պահերին… @Կանչ

5,140 views

Հրատարակված 16 մյս

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնվել է իշխանական լրատվամիջոցների գլխավոր էջերում։ Այսօր նա հրաշալի նվերներ է մատուցել ազգադավի քարոզչամեքենային։ Գնացել է Կիրանց, կռվել ճանապարհը փակած ժողովրդի, նրանց սատարող գործիչների և գյուղացիների ակցիան լուսաբանող լրագրողների հետ։ Դա այն նույն Գեղամ Նազարյանն է, որը ժամանակին հայտարարում էր, թե ինքն իրեն կանլրջացնի, եթե Նիկոլին դավաճան կոչի։ Իսկ այսօր ահա իշխանական քարոզչամեքենայի համար Գեղամը անլուրջ չէ։ Աստղ է, որին մեծ հաճույքով ցիտում են։ Իհարկե, սա Գեղամի ու ազգադավի գործն է, նրանց հարաբերություններում խառնվելու որևէ ցանկություն չունենք։ Բայց փողոցում ազգադավի դեմ պայքարող շարժման ղեկավարությունը լուրջ հետևություններ պետք է անի։ Որովհետև իմպիչմենտն իհարկե լավ գործիք է, բայց անակնկալներ, ինչպես տեսնում ենք, կարող են և շատ անսպասելի տեղերից մատուցվել։ @Կանչ

7,180 views

Հրատարակված 15 մյս

Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Վեհափառի դեմ կեղտոտ բանբասանքներ տարածելու «պատիվն» ընձեռված է ժամանակին Հայ Եկեղեցու կնիքը կեղծած, սեփական մոր վրա ցուցմունք տված, հայտնի արվամոլ Բաբաջանյան Արմանին: Մեր տեղեկություններով՝ հայտնի արվամոլի ֆինանսավորումը դրված է Գռզոյի վրա, ինչն այդքան էլ չի ոգևորում Գռզոյին, քանզի պարզվում է՝ ազգադավը դժգոհ է Գռզոյի բուծած ֆեյքերի ֆաբրիկաներից ու կայքեր կոչվածից՝ նախապատվությունը տալով հայտնի արվամոլի կայքին ու նրա հավաքած «քույրիկներին», որոնք վերլուծաբան են կոչվում: Ի դեպ, հայտնի արվամոլն իր հավաքագրած «վելուծաբաններին» «սլուչի չեվո» ամերիկյան վիզա ու ապաստան է խոստացել: @Կանչ

4,890 views
12•••5•••7891011•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8384