TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 2 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 4 մյս
Հենրիխ Մխիթարյանի՝ չեմպիոնական խաղում գոլը:
Հրատարակված 4 մյս
Իրինա Խիմիչը Վիննիցայի շրջանից մի զարմանալի աղջիկ էր, որը ծնվել էր հազվագյուտ գենետիկ խանգարումով՝ պրոգերիայով (Հաթչինսոն-Գիլֆորդի պրոգերիա համախտանիշ), որի պատճառով մարմինը ծերանում է նորմայից 8-10 անգամ ավելի արագ։ Չնայած հիվանդության հետևանքներին՝ Իրինան բացահայտեց իր նկարչական տաղանդը։ Նա ստեղծեց վառ, կենսուրախ և խորապես դրական նկարներ, որոնք զարմացրել են արվեստաբաններին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են անհատական ցուցահանդեսներում. հասույթը հաճախ ուղղվել է նրա թանկարժեք բուժմանը և բարեգործությանը։ Երիտասարդ նկարչուհու կյանքն ավարտվեց 2021 թվականի հունիսին, երբ նա ընդամենը 10 տարեկան էր։ Նրա սիրտը չէր կարողանում դիմանալ հիվանդության պատճառած ծանրաբեռնվածությանը։ Իրինկային շատերը հիշում են ոչ թե որպես «հիվանդ երեխայի», այլ որպես ուրախ ստեղծագործողի, որը ձգտում էր տեսնել գեղեցիկը և պատկերել գեղեցիկը։ @azg_analytics
Հրատարակված 4 մյս
Փաշինյանն ուզում է գնալ Ադրբեջան, նա ցանկություն է հայտնել 2028-ին մասնակցել Բաքվում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին «Սա առաջին անգամն էր, որ Ադրբեջանի նախագահը մասնակցեց Հայաստանում անցկացված միջոցառման, չնայած այն հանգամանքին, որ այն տեղի ունեցավ տեսակոնֆերանսի միջոցով»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Միաժամանակ նա ցանկություն է հայտնել պաշտոնական այց կատարել Ադրբեջան։ «Հուսով եմ, որ երբ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը տեղի ունենա 2028 թվականին Ադրբեջանում, ես հնարավորություն կունենամ այցելելու այդ երկիրը», - ընդգծել է նա։
Հրատարակված 4 մյս
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մայիսի 5-ին կայցելի Բաքու։ Ալիևը չեկավ Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Կալասը կգնա Ալիևի մոտ։
Հրատարակված 4 մյս
Արցախցիներն ունեն իրենց հայրենիք անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրական հնարավորություն և իրավունք 1. Գերիներ և պատանդներ. Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի լռությունը խրախուսում է Բաքվի վարչակարգին՝ մարդկային կյանքերն օգտագործել որպես քաղաքական սակարկության առարկա: 2. Մշակութային ցեղասպանություն. 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2026թ․ ապրիլի 21-ը արձանագրվել է վանդալիզմի ավելի քան 1000 դեպք, Ադրբեջանը ապօրինի կերպով քանդում կամ բնակեցնում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների տներն ու այլ մասնավոր գույքը՝ կոպիտ կերպով խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանը: 3. Վերադարձի իրավունք. Վերադարձի իրավունքն, ըստ էության, ազատ տեղաշարժի իրավունքին առնչակից իրավունք է և գտնվում է միջազգային հստակ պաշտպանության ներքո, ինչից բխում է, որ բռնի տեղահանված անձինք չեն կարող զրկվել իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից, և այն ենթակա է միջազգային պաշտպանության և երաշխավորման։
Հրատարակված 4 մյս
Գերիների վերադարձի, արցախահայության իրավուքնների պաշտպանության հարցեր են բարձրաձայնվել նամակում, որը ակցիայի մասնակիցներն ուզում են փոխանցել Եվրոպական երկրների առաջնորդներին։ Ոստիկանները թույլ չեն տալիս մտնել Մարզահամերգային համալիր։ @azg_analytics
Հրատարակված 4 մյս
Էմանուել Մակրոնն առավոտյան վազել է Երևանի կենտրոնում։ Նրան ուղեկցել է թիկնապահների «վազող» խումբը։
Հրատարակված 4 մյս
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նկարելու համար Երևանում հերթեր են գոյացել։ Սա այն նույն Մակրոնն է, որը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին դարձավ Պրահայում Արցախն Ադրբեջանին հանձնելու «քավորը»։
Հրատարակված 3 մյս
Հայաստանի իշխանությունները հենց ա'յս Զելենսկուն են հրավիրել Երևան, հենց ա'յս Զելենսկու ձեռքն են սեղմել բարեկամաբար, նրան ընթրիքի տարել, պատվել ու շահել Հայաստանի «հպարտ» հարկատուիների հաշվին։ @azg_analytics
Հրատարակված 3 մյս
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին հրավիրված էր նաև Ռուսաստանի ախոյան, Ադրբեջանի բարեկամ, հետևաբար նաև Հայաստանի բարեկամ Վլադիմիր Զելենսկին։ Այսօր նա թռվռալով իջավ ինքնաթիռից։ Պատերազմում հաղթած վառվռուն երիտասարդ զորավարի նման նա այնքան ինքնավստահ ու զվարթ ոտք դրեց «Զվարթնոց» օդանավակայան, կարծես ինքը չի 44-օրյա պատերամի ժամանակ ֆոսֆորային զենքեր մատակարարել Ադրբեջանին, որոնց գործածումից հայ զինվորներն ուղղակի մոխրացել են։ Կարծես Զելենսկին չի Ալիևին շնորհավորել «հայերի դեմ տարած հաղթանակի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։ Զելենսկուն օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Համացանցում տեսանյութեր են շրջանառվել, ըստ որոնց՝ եվրոպական երկրների ղեկավարները, երևանյան գագաթնաժողովի արարողակարգային և նախատեսված ծրագրից դուրս, մայիսի 3-ի երեկոյան գնացել են Զելնսկու հետ հանդիպելու։ @azg_analytics
Հրատարակված 3 մյս
Վեդիում 65-ամյա Դավիթ Այնազյանը և 58-ամյա Արթուր Երեմյանը բռնաբարել են անչափահաս երկու քույրերի։ Հանցագործներն ազատության մեջ են։ «Վեդիի դպրոցական քույրեր Ս.Ս-ի և Մ.Թ-ի գործով դիմում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունից տեղափոխվի այլ քննչական մարմին: Նույն դիմումով ներկայացվել է տեղի ունեցած ահասարսուռ դեպքի /դեպքերի/ հանգամանքներից ...սպասում ենք ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին, սա ուղղակի սարսափելի դեպք է, որը կոծկվել է իրավապահ մարմինների կողմից, մեղավորներն ազատ շրջում են Վեդի համայնքում»,-հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ @azg_analytics
Հրատարակված 3 մյս
Ալիևի հետ կքննարկեմ Բաքվում պահվող հայերի հարցը․ Էմանուել Մակրոն «Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկում կունենամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ. դուք գիտեք` մենք միշտ փորձում ենք միջնորդի մեր դերը խաղալ և օգնել», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով NEWS.am-ի լրագրողի հարցին: Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, որ վաղը հանդիպելու է Փաշինյանի հետ՝ գերիների հետ կապված իրավիճակը քննարկելու համար։