TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват322Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 4 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 1 մյս

Արցախը հանձնելու նրա մտադրությունները եղել են դեռ տասնամյակներ առաջ, ոչ թե 2022-ին կամ 2023-ին։ Նա Արցախից հրաժարվելու մասին հոդվածներ է գրել իր «Հայկական ժամանակ» թերթում, իսկ իշխանության գալով՝ իր մտադրություններն իրականություն դարձրեց։ Այնպես որ, սխալվում եք, եթե կարծում եք, թե նրան ստիպե՛լ են հանձնել Արցախը։ Արցախից նա հրաժարվել է իր կամքով։ @azg_analytics

31 views

Հրատարակված 1 մյս

Հայտարարություն՝ ազգային ինքնության, ինքնասիրության բացակայության մասին։ @azg_analytics

28 views

Հրատարակված 30 ապր

Եթե 8 միլիարդ դոլարի զենք եք գնել, ինչո՞ւ եք ասում՝ եթե մեզ չընտրեք, սեպտեմբերին պատերազմ կլինի՝ աղետալի հետևանքներով, այսինքն՝ կպարտվենք։

27 views

Հրատարակված 30 ապր

Ուգանդայի ԳՇ պետ Մուհուզի Կայնեուգաբան հայտարարել է. «Ես շուտով վերջ կտամ Թուրքիային։ Նրանք պետք է վախենան մեզնից։ Եթե լինի սպառնալիք, դա հետևանքներ կունենա։ Շուտով ես կանցնեմ գործի»։ @azg_analytics

30 views

Հրատարակված 30 ապր

Հայաստանի շուրջ 30 իրավապաշտպան կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։ Նամակում նրանք ուշադրություն են հրավիրում Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակման կարևոր խնդրին՝ ընդգծելով, որ միջազգային տարբեր կառույցների պահանջներին չհետևելը չի նպաստում խաղաղության գործընթացին։ Կազմակերպություններն ակնկալում են Եվրամիության աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձի հարցում՝ որպես կարևոր քայլ վստահության և խաղաղության ամրապնդման համար։ Նաեւ անդրադառնալով Ադրբեջանում պաշտոնյաների մտահոգիչ հայտարարություններին, իրավապաշտպանները կոչ են անում Եվրամիությանը վճռորոշ քայլեր ձեռնարկել՝ հայ գերիների ազատ արձակման և ընտանիքներին վերամիավորման համար։

29 views

Հրատարակված 30 ապր

Կրեմլը Բաքուն չի դիտարկում որպես Կիևի հետ բանակցությունների հարթակ․ Դմիտրի Պեսկով Մոսկվան Ադրբեջանը չի դիտարկում որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների հարթակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմը Բաքու քաղաքը չի տեսնում որպես հակամարտության կարգավորման հնարավոր վայր։ Պեսկովի հայտարարությունը հնչել է ի պատասխան Վլադիմիր Զելենսկու առաջարկին՝ Բաքուն օգտագործել որպես կարգավորման հարթակ։

24 views

Հրատարակված 30 ապր

Իրանի բարձրաստիճան զինվորական Մոհսեն Ռեզային Թրամփի կողմից պատերազմի վերսկսման մասին. «Ամերիկայի համար ամենաքիչ վնասակար տարբերակը Իրանի տասը պայմաններն ընդունելն է: Եթե Ամերիկան ​​վերսկսի պատերազմը, դա նրանց համար աղետալի կլինի, իսկ եթե նրանք փորձեն ցամաքային ներխուժում, պետք է պատրաստ լինեն իրենց զինվորների մեծ թվի գերի ընկնելուն»:

22 views

Հրատարակված 30 ապր

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կարող է ազդել Զելենսկիի վրա միայն Միացյալ ուժերի հրամանատարության նպատակներին հասնելու միջոցով։

23 views

Հրատարակված 30 ապր

Փաշինյանը վայր ընկավ աստիճաններին։

27 views

Հրատարակված 30 ապր

Դատարանը ուժի մեջ է թողել «Հզոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

26 views

Հրատարակված 30 ապր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում, հաղորդում է BBC-ն։ @azg_analytics

27 views

Հրատարակված 30 ապր

«Երեկ արթնացանք ու տեսանք ադրբեջանական ինքնաթիռ «Զվարթնոց» օդանավակայանում, ու մեզ ընդամենը մնացել էր կռահել, թե ինչ է անում այդ ինքնաթիռը Երևանում։ Հետո օրվա մեջ իշխանությունը տարածեց տեղեկություն, թե տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստ, բայց այդ հայտարարության մեջ տեղեկություն չկար, թե ինչ է քննարկել այդ հանձնաժողովը»,-ասել է Արման Թաթոյանը։

28 views
123456•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485