TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 5 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 30 ապր
«Իրանի Նպատակահարմարության վերլուծության խորհուրդի» նախագահ Մոհսեն Ռեզայի. Եթե պատերազմը կրկին սկսվի, այն կկենտրոնանա Պարսից ծոցի ափի, Սպահանի մոտ և որոշ չափով նաև երկրի արևմուտքում։ Նրանք կարող են նաև մի քանի ռմբակոծություններ և ահաբեկչություններ իրականացնել Թեհրանում, քանի որ ուրիշ ոչինչ չի մնացել իրենց, որ անեն։ Իրենց բոլոր ռազմական ծրագրերը ձախողվել են, և վերջին ծրագիրը, որ ունեն, արդեն սա է, որը սեղանին է։ Հեղափոխության առաջնորդի և զինված ուժերի մասին տարածվող լուրերին այդքան կարևորություն մի տվեք։ Հեղափոխության առաջնորդը, փառք Աստծո, էներգիայով լի երիտասարդ է։ Թարգմանությունը՝ Վազգեն Պետրոսյանի @azg_analytics
Հրատարակված 30 ապր
Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս։ @azg_analytics
Հրատարակված 29 ապր
Իրանի ժողովուրդն արդեն 2 ամիս, ամեն գիշեր դուրս է գալիս փողոցներ ու հրապարակներ՝ ի պաշտպանություն իշխանությունների։ @azg_analytics
Հրատարակված 29 ապր
Տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները ոչնչացրել են բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը։ Տեսանյութը տարածել են ադրբեջանցիները։ Այն նկարահանվել է Ստեփանակերտի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի շենքերից մեկի պատշգամբից։ @azg_analytics
Հրատարակված 29 ապր
Այսօր Պարի միջազգային օրն է։ Պարն արվեստներից միակն է, որը միաձուլում է հոգին եւ մարմինը. Գագիկ Գինոսեան։
Հրատարակված 29 ապր
44-օրյա պատերազմի մասնակցին՝ աչք չկա վրեն, տարել բաժին ծեծել են։ Քոչարյանի, Սերժի վախ ըտենց բան չկար. Վարդենիսցին՝ Փաշինյանին։ @azg_analytics
Հրատարակված 29 ապր
Մառնեուլում բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել է, մի քանի անձ ձերբակալվել է։ Ակցիայի մասնակիցները պատրաստվում էին փակել ճանապարհը, ինչի ժամանակ ոստիկանությունը սկսել է նրանց ցրել, և այդ պահին մի քանի անձ ձերբակալվել է։ Մառնեուլի Շուլավերի գյուղ տանող ճանապարհին մի քանի գյուղերից տեղի բնակիչներ հավաքվել են և անցկացրել բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի գները անկառավարելի են, և դրա պատճառով տեղական արտադրանքը վաճառվում է շատ ցածր գնով։
Հրատարակված 29 ապր
Ադրբեջանական ինքնաթիռը` Զվարթնոց օդանավակայանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ ադրբեջանական պաշտոնական պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Երեւան:
Հրատարակված 27 ապր
Արցախցիները Հայաստանում հաճախ դառնում են ատելության զոհ։ @azg_analytics
Հրատարակված 27 ապր
Լսեք, թե ինչ է ասում Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանք բերելու մասին քպ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Այս «զարմանահրաշ» հայտարարությունների պատասխանատվությունն ո՞վ է կրելու։ @azg_analytics
Հրատարակված 27 ապր
Ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշն այրելու գործողությունը դատապարտողները և դրանից հիսթերիայի մեջ ընկնորղները թող սա տեսնեն։ @azg_analytics
Հրատարակված 27 ապր
30 տարի ադրբեջանական հետախուզությունը չկարողացավ գտնել և վնասազերծել Կանդազին։ Բայց այսօր հայ ոստիկանները «կարողացան»։ Մի քանի ժամում։ Սա՞ է մեր ուժը։ Պարզ հարց՝ եթե հակառակորդը չկարողացավ կոտրել, ինչո՞ւ ենք մենք փորձում կոտրել մեր լեգենդներին։ Սա այն Հայաստանը չէ, որի համար կռվել է Կանդազը։ Ուժեղ Հայաստանում հերոսներին չեն բռնելու։ Չեն տանելու։ Չեն կոտրելու։ Ուժեղ Հայաստանում հերոսներին արժևորելու են։ Հավերժ հետախույզը։ Արման Պետրոսյան, 44֊օրյա պատերազմի մասնակից @azg_analytics