TGINSIGHT CHAT
Ազգ | Azg
@azg_analytics
News and media«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg
Վերջին գրառումներ
Էջ 80 / 85 · 1,013 գրառում
Հրատարակված 28 հնվ
Ես գտնում եմ, որ այսօր բանակը շատ բացթողումներ ունի, այն տեմպերը, որով մեր բանակը այսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ «Երեկ ես իմ էջ էի գցել մի ելույթ, ուղիղ չորս տարի առաջվա, որտեղ ես ասում եմ, որ քանի դեռ մենք այն մակարդակին չենք հասել, որ մեր հայրենիքը ավելի սիրենք, քան մեր ընտանիքը, մենք չենք կարողանալու լուրջ բաների հասնել։ Բանակն այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում այն ձևով, ինչ ձևով պետք է։ Պատկերացրեք՝ ասում են՝ մենք առաջ ենք գնում։ Դու քայլելով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։
Հրատարակված 28 հնվ
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը չի համարում, որ բանակը կազմաքանդվում է։ «Ո՛չ, ոնց կարամ այդպես համարեմ։ Ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք, բանակը ո՞նց կարա կազմաքանդվի»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ «Սահմանին տղաների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էր շատ բարձր։ Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել։ Հայ ազգը միշտ պարտվել է հայ ազգի ձեռքով։ Պատմություն ուսումնասիրեք՝ կիմանաք։ Վազգեն Սպարապետին Ազգային ժողովում գնդակարեցին, Մխիթար Սպարապետի գլուխ կտրած, թաղած է»,–ասաց ԵԿՄ նախագահը։
Հրատարակված 28 հնվ
Ոսկետափ համայնքի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արտաշես քահանա Հակոբյանը գրել է. «Տոնդ շնորհավոր, հա’յ զինվոր, միշտ քաջ, խիզախ ու հայրենասեր, որքան էլ պատերազմ է տեսել հայ ժողովուրդը, որքան էլ կորուստ է կրել, սակայն Դու միշտ հաղթել ես. հայ զինվորը կռվել է, հայ զինվորը երբեք չի պարտվել…» @azg_analytics
Հրատարակված 28 հնվ
Վեհափառ հայրապետը հոգևորականների հետ Եռաբլուրում է։ Բանակի 34-րդ տարեդարձի առիթով հնչեց տերունական աղոթք։ @azg_analytics
Հրատարակված 27 հնվ
Տաքսու վարորդը Եռաբլուր գնացողներին անվճար է տեղափոխում։ Տեսանյութը՝ Արմեն Խաչատրյանի @azg_analytics
Հրատարակված 27 հնվ
Մենք բոլորի համար ատամնացավ ենք։ Ոչ ոք չի ուզում, որ մենք գոյություն ունենանք։ Թուրքիան է առաջինը ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչո՞ւ է Թուրքիան շտապել ճանաչել ՀՀ-ը, որովհետև այդ երկրի թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի հետ սահման չունենալն է։ Հայաստանը դառնում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև բուֆերային գոտի. Միքայել Սրբազանի մեկնաբանությունը։ Սրբազանն արդեն 215 օր անազատության մեջ է։ @azg_analytics
Հրատարակված 27 հնվ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փորձում է երգել Փաշինյանի գրած երգը։ Վերջում՝ քպ-ականների «սրտիկը»։ @azg_analytics
Հրատարակված 27 հնվ
Թշնամու դեմ մեն-մենակ դուրս եկած ու չհանձնված Տարոն Անդրեասյանի եղբայրն անվճար ծաղիկներ է բաժանել Եռաբլուրում։ @azg_analytics
Հրատարակված 27 հնվ
Գյումրի-Երևան մայրուղում բազմաթիվ վթարներ են տեղի ունենում։ Միաժամանակ 15 մեքենա է բախվել։ @azg_analytics
Հրատարակված 27 հնվ
🐐 Բեզոարյան այծերը հանգիստ շրջում են Խոսրովի անտառում։ @azg_analytics
Հրատարակված 27 հնվ
Ի պատասխան «Փաստ» թերթի հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը` Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են:
Հրատարակված 27 հնվ
Քաղաքական գործիչ էդմոն Մարուքյանը գրում է. Քանի՞ գռոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները։ Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։