TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват259Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 30 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 25 մրտ

Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի ՊՈԱԿ -ի փոխտնօրեն, civic.am իշխանական կայքի նախկին լրագրող Դավիթ Լևոնյանը, որը հայտնի է Բագրատ Սրբազանի հասցեին կեղծ մեղադրաքներ տարածելով, այսօր առավոտյան այսպիսի գրառում է արել՝ կերպով վիրավորելով ընդդիմադիր քաղաքական գործչին։ Մի քանի ժամից ջնջել է իր գրածը։ @azg_analytics

21 views

Հրատարակված 25 մրտ

Իրանին հարող «Հանզալան» զորամիավորումը 50 միլիոն դոլարի պարգև է խոստացել Թրամփի և Նեթանյահուի գլխի համար: @azg_analytics

18 views

Հրատարակված 25 մրտ

Պատերազմ՝ նավթի գների և դոլարի թանկացման համար։ Իրանի վրա հարձակումները դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից ընդամենը հինգ րոպե առաջ ԱՄՆ բորսայում տեղի են ունեցան լուրջ գործարքներ: Միայն մեկ դեպքում գնվել են S&P 500 ֆյուչերսների 1.5 միլիարդ դոլարի պայմանագրեր, իսկ վաճառվեց նավթի ֆյուչերսների (CL) 192 միլիոն դոլարի պայմանագրեր: Այս գործարքները 4-6 անգամ ավելի մեծ էին, քան այդ ժամանակվահատվածում տեղիունեցած այլ գործարքների արդյունքները։ Ակնհայտ է, որ առևտրականը գրպանել է հսկայական շահույթ: Անսովոր է: © Ջոն Միլլեր, ամերիկացի վետերան լրագրող և քաղաքական մեկնաբան. «Այսինքն՝ Թրամփի՝ հրադադարի մասին հայտարարությունից 5 րոպե առաջ նրա մտերիմ գործընկերներից մեկը ճիշտ ժամանակին գործարք կատարեց (բաժնետոմսեր գնելով, նավթ վաճառելով), մի քանի միլիարդ դոլար վաստակեց, ապա մեզ՝ սովորական մարդկանց, ասաց, որ 8 դոլար արժողությամբ գազը «ազատության գինն» է, իսկ ավելի քիչ սուրճ գնելը՞»: Վազգեն Պետրոսյան @azg_analytics

16 views

Հրատարակված 25 մրտ

Արմինե Հայրապետյանը հրապարակել է մետրոյում Նիկոլ Փաշինյանի հիսթերիկ հարձակման ու Արմինե Մոսիյանի պատասխանների սղագրությունը։ «Նախքան հայտնի դիպվածը, արդեն 3 հոգու՝ դռներից դուրս եկող տղամարդուն, հեռախոսի մեջ նայող պատանուն, ապա նաև նույն գնացքում գտնվող հայտնի լրագրողին նա առաջարկել էր քարտեզի տեսքով կրծքազարդը։ Երեքն էլ հրաժարվել էին, իսկ լրագրողի՝ «Ես էդ պատկերով քարտեզ չեմ ուզում»-ն ընդունվեց առանձնակի հարգալիցությամբ. «Շատ լավ, գաղափարական տարաձայնություն ունենք»։ Առհասարակ, գնացքում այդ օրը բոլորին կարելի էր «կրծքազարդ-քարտեզ» նվերից հրաժարվել։ Բոլորին՝ ԲԱՑԻ ՄԵԿԻՑ։

13 views

Հրատարակված 25 մրտ

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է Երևանի մետրոյում մարտի 22-ին տեղի ունեցած միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ՝ Արմինե Մոսիյանի միջև: Այն հասանելի է դարձել Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Տեսանյութի առնչությամբ շրջանառվում են նաև տարբեր մեկնաբանություններ և վերագրումներ։ «Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց արցախցի աղջկա հետ խոսելուց, քանզի վերջինս իրեն ուղղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ժամանակ քամահրանքով ասաց, որ չի ընդունում Հայաստանը, թքած ունի»,- գրել է araratnews.am-ը։

17 views

Հրատարակված 25 մրտ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին․ «Նախագահն ասաց ակնհայտ մի բան՝ սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում, չկապելով դա որևէ անձի հետ։ Բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։ Հա՛նգստացիր, թո՛ւյլ տղա, զռալու գործում մրցակից չունես։ Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու, աման-չամանը փշրելու, շորերը ճղելու, զռալու և այլ ձևերով։ Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պավեստկեն բերի»։

23 views

Հրատարակված 24 մրտ

Ֆաշիստները պարտադրում էին հրեաներին կրել դեղին գույնի տարբերանշաններ՝ Դավթի աստղի տեսքով, որոնց վրա գրված էր «հրեա»։ Փաշինյանը, ի կատարումն իր թուրք պատվիրատուների հրահանգի, հայերին փորձում է պարտադրել մեկ այլ նմանանպատակ տարբերանշան։ Ոչ մի զուգադիպություն չկա։ Ցեղասպանների ձեռագիրը չի փոխվել։ Արմեն Աշոտյան @azg_analytics

33 views

Հրատարակված 24 մրտ

ԵՄ-ն կոչ է անում պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսել Իրանի հետ։ 🔻 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել բանակցություններ սկսել Իրանի հետ՝ պատերազմը դադարեցնելու և ռազմական գործողություններն ավարտելու համար։ Իրավիճակը ճգնաժամային է աշխարհի էներգամատակարարման համար, և մենք զգում ենք դրա բոլոր հետևանքները նավթի և գազի գների վրա։ @azg_analytics

33 views

Հրատարակված 24 մրտ

Կան պայմաններ, որոնցում ռևանշիզմի միակ այլընտրանքն ասիմիլացումն է: Բովանդակային սնանկացումը: Անարդարության փակ ցիկլում տարիներ շարունակ ապրող ժողովրդի ներսում չի կարող չկուտակվել բացասական էներգիա: Եվ այդ էներգիան վաղ թե ուշ փոխակերպվում է ծայրահեղական մեծ ալիքների: Դա մի յուրահատուկ «սեղմված զսպանակ է», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում: Իրականությունն այն է, որ այդ զսպանակը վաղ թե ուշ բացվում է: Կարդացեք աշխարհաքաղաքականության դասականներին` Հաուսհոֆերից մինչև Գումիլև, որոնք կենսաբանական մակարդակում վաղուց սահմանել են այս ֆունդամենտալ օրինաչափությունը: Յուրաքանչյուր էթնոս ձգտում է սեփական կենսական տարածության ընդլայմանը: Մինչդեռ այդ տարածության նպատակային սեղմումը էթնոսի ներսում հանգեցնում է խորքային մենթալ աղճատումների, կոլեկտիվ բարդույթների: Արդյունքում առաջանում է արդարության հաստատման ձգտում: Երբեմն դա առողջ ձգտում է, երբեմն՝ ֆանատիկ: Բայց դա, թերևս, այլ թեմա է:

24 views

Հրատարակված 24 մրտ

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։ Դրանից հետո այս թեման մտավ հանրակրթական դպրոցներ, ԲՈՒՀ-ական համակարգ, և այն մասսայական տարածում է ստանում։

19 views

Հրատարակված 24 մրտ

‼️ Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց մեր միջնորդությունը. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով‼️ Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան @azg_analytics

18 views

Հրատարակված 24 մրտ

Այաթոլլահ Խամենեի խորհրդական Մոհսեն Ռեզաին հարցազրույցում նշում է. «...Մինչև մեր բոլոր վնասների փոխհատուցումը, մինչև բոլոր տնտեսական պատժամիջոցների չեղարկումը և մինչև Իրանի հարցերում ԱՄՆ-ի չմիջամտելու միջազգային իրավական երաշխիք ստանալը՝ այս պատերազմը շարունակվելու է։ Ես կբացատրեմ, թե ինչու է նման որոշում կայացվել թե՛ մեր ժողովրդի, թե՛ մեր առաջնորդի և թե՛ զինված ուժերի կողմից։ Հարցազրույցում ես կասեմ, որ մեր խնդիրը ԱՄՆ-ի հետ միայն այս 12-օրյա կամ «Ռամադանի պատերազմը» չէ, այլ 47-ամյա պատմություն է, որին մենք հենց այստեղ պետք է վերջ դնենք»։ Արա Պողոսյան, քաղաքագետ @azg_analytics

24 views
12•••5•••10•••15•••20•••25•••2829303132•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485