TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват113Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 85 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 23 հնվ

🔻Արցախից տեղահանված մի հրաշալի ընտանիքի տնակը այրվել է գիշերը՝ ամեն ինչով: Բնակվում էին Արմավիրի Ջրառատ գյուղում՝ 4 մանկահասակ երեխաների հետ: Անհրաժեշտ է ամեն ինչ ՝ ժամանակավոր կացարանից մինչև հագուստ: ( սերտիֆիկատով տուն են ձեռք բերել , բայց վերանորոգման մեջ է, 4 պատից բացի ոչինչ չկա): Որպես հավելում՝ իմ ճանաչած ամենաաշխատասեր ընտանիքն է, երբեք ոչինչ չեն խնդրել, բայց հիմա 4 մանկահասակ երեխաների հետ հայտնվել են դրսում. ահազանգում է Նվարդ Մելքոնյանը։ @azg_analytics

19 views

Հրատարակված 23 հնվ

Եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի դեմ. գրում է «Հետքը»։ Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։ Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ @azg_analytics

14 views

Հրատարակված 23 հնվ

Իհարկե, Թրամփի հետ նստելն ու լուսանկարվելը (ըստ արարողակարգի՝ այբբենական կարգով, ընդունող կողմը՝ մեջտեղում) կարևոր է ներքին PR-ի համար, քանի որ քողարկում է Դավոսում Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը: Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ։ Սովորաբար ԱՄՆ-ն պարիտետը փորձում է միշտ պահել: Ընդ որում, Թրամփն ու Ալիևը քննարկում էին «TRIPP» նախաձեռնությունը: Ի դեպ, Թրամփը Դավոսում ունեցել է միայն երկու երկկողմ հանդիպում՝ Ալիևի և Զելենսկու հետ (չհաշված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին): Սուրեն Սարգսյան, միջազգայնագետ @azg_analytics

19 views

Հրատարակված 23 հնվ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո, Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է: Առաջին հերթին տարօրինակ թվացող այս արձանագրումն, իհարկե, ճշմարտություն է, և դա որպես փաստ՝ արձանագրում են նաև այն մասնագետները, լրագրողները, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին և հատկապես այնտեղ ՀՀ-ին վերաբերող հրապարակումներին: Նույն զեկույցում, ՀՀ-ի դեմ այս ագրեսիվ ձևակերպումների 2 պատճառ է դրված` տարածքային հավակնությունների դրսևորում կամ Արցախի հարցի հակազդում:

28 views

Հրատարակված 22 հնվ

«Ներքին համոզմամբ» մեզ ասում են ահաբեկի՞չ։ Փաստեր չկան, «ներքին համոզմա՞մբ»...որևէ իրեղեն ապացույց չկա. Արա Ռոստոմյան։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրն է, անցնում է 18 արդարների գործով՝ որպես «ահաբեկիչ»։ @azg_analytics

33 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••838485
ՆախորդԷջ 85 / 85Հաջորդ