TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват359Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 75 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 3 փտվ

Գարեգին Նժդեհի փողոցն է. ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը, ասել է թե ձյան հետ հալվում են հերոս-հարկատուների հաշվին ՔՊ-ի մսխած միլիոնավոր գումարները։ @azg_analytics

22 views

Հրատարակված 3 փտվ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը վստահ է, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը հաջողությամբ կպսակվի, և այն կշարունակի միացված մնալ Հայաստանի էներգահամակարգին։ Նա այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ իշխանությունները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ «Այս նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն»,- նշեց Դավիթ Խուդաթյանը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ պլանավորված դադարի համաձայն՝ ապրիլիցհայկական ատոմակայանը վերանորոգման նպատակով հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից։ Նախարարը հավաստիացրեց, որ էներգահամակարգի այլ հզորությունների հաշվին խնդիրներ չեն առաջանա։

16 views

Հրատարակված 3 փտվ

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Լինդա Էուլջեքչյանը հայտնել է, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր է։ «Բժիշկներն ասում են՝ կա սրտի հանկարծակի կանգի վտանգ, և նրան անհրաժեշտ է սրտի վիրահատություն։ Բացի այդ, նա լյարդի խնդիրներ ունի և լեյկոցիտների բարձր քանակություն։ Իրավիճակը շատ բարդ է։ Տիկին Անահիտ Մանասյանը աջակցել է բժշկական օգնության հարցում, իսկ «Նաիրի» հիվանդանոցը՝ անվճար հետազոտություններ է կատարել։

17 views

Հրատարակված 3 փտվ

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին, 8-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։

20 views

Հրատարակված 3 փտվ

Պայծառ երկնաքար Ֆուձիյամա լեռան ֆոնին (Ճապոնիա, 01/02/2026)։ Հրապարակել է Լևոն Ազիզյանը։ @azg_analytics

22 views

Հրատարակված 3 փտվ

Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկան այրվում է։ @azg_analytics

32 views

Հրատարակված 3 փտվ

Դատավոր Կարեն Ֆարխոյանը շատ անսպասելիորեն որոշեց երկարացնել Արշակ սրբազանի կալանքի ժամկետը 2 ամսով: Հ.Գ. Ում ասեք, որ Ֆարխոյանն է երկարացրել՝ չի հավատա... Փաստաբան Արսեն Բաբայան @azg_analytics

27 views

Հրատարակված 2 փտվ

«Ադրբեջանին Մեղրու հողն է պետք, ոչ թե երկաթգծով անցնել-դառնալը, ինչպես իրենց ապուշի տեղ դրած փորձում են մեզ հավատացնել ոմանք:» Վանո Սիրադեղյան @azg_analytics

53 views

Հրատարակված 2 փտվ

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնել է, որ հայրը հիվանդանոցից դուրս է գրվել ուրբաթ օրը՝ հունվարի 30-ին, և հիմա գտնվում է տանը։ Նրա խոսքով՝ Խաչատրյանի առողջական վիճակը բավարար է: @azg_analytics

37 views

Հրատարակված 2 փտվ

«Հանրապետություն» կոսւակցության նախագահ Արամ սարգսյանն ուշագրավ գրառում է արել։

32 views

Հրատարակված 2 փտվ

Մասյացոտնի թեմում՝ նոր առաջնորդ Ռուբեն Վարդապետ Զարգարյանի առաջնորդությամբ և օրհնությամբ։ @azg_analytics

51 views

Հրատարակված 2 փտվ

Բեռլինում Ավետիքն ու Սողոմոնը մի քանի անգամ հանդիպեցին և քննարկեցին Թալեաթին ոչնչացնելու ուղիները: Ըստ որոշ վկայությունների՝ սկզբում Թալեաթի ոչնչացումը վստահված էր հենց Իսահակյանին, ոչ թե Թեհլիրյանին: Թալեաթի սպանության օրը՝ 1921 թվականի մարտի 15-ին, Ավետիք Իսահակյանին վստահված էր գործողության ապահովագրումը: Նա սպասել է Թեհլիրյանին փողոցի մյուս կողմում, որ գործն ավարտին հասցնի, եթե հանկարծ ինչ-որ բան այն չլինի: «Սողոմոնի հետ փողոց կիջներ ոչ միայն ինքը. ան ինքը չէր, որ փողոց կիջներ. իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա կտաներ իր առջև դրոշակը ամբողջ ժողովրդի պատվին...»… @azg_analytics

30 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••7374757677•••80•••8485