TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Ազգ | Azg avatar

TGINSIGHT CHAT

Ազգ | Azg

@azg_analytics

News and media

«Ազգ». լրագիր, շաբաթաթերթ Փնտեք մեզ սոցցանցերում fb 👉https://www.facebook.com/azg.news.and.analytics X 👉https://x.com/Azg_analytics TikTok 👉https://shorturl.at/nRKMI Zen 👉https://dzen.ru/azg

Բաժանորդներ201Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,013Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват325Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 84 / 85 · 1,013 գրառում

Հրատարակված 23 հնվ

Ստեփանակերտը՝ ձմռանը։ Այսպիսին էր Հայկական Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, երբ հայերն այնտեղ էին։ Ամեն օրը՝ ձմեռ, թե ամառ, վայելք էր։ @azg_analytics

28 views

Հրատարակված 23 հնվ

Իմաստաբանական բառարան Ձայն բազմաց… Ըստ Աստվածաշնչի, առաջին ստի հեղինակը Սատանան է՝ օձի կերպարանքով: Օձը խաբում է Եվային՝ ասելով, թե Աստծո պատվիրանին չհնազանդվելով՝ մահկանացու չի դառնա (Ծննդոց, գլուխ 3): Սա համարվում է աշխարհի առաջին սուտը: Դրանից հետո մարդկությունը դարձել է բազմաթիվ այլ ստերի հեղինակ, որոնցից են՝ – պատժից խուսափելու համար հորինված մանկական պատմություն, – նյութական շահագրգռվածությունից ելնելով տրված կեղծ վկայություն, – կոմպրոմատների ազդեցության տակ ստորագրված ղազագիր, – նախընտրական խոստում, – մանիպուլյացիա, – պոզավոր սուտ, – Տերյանական «քնքուշ սուտ»: Կա նաեւ «հաշվենկատ սուտ» անվանումը կրող տարատեսակ, որը դրսեւորվում է այն դեպքերում, երբ վերադասիդ խոսքից ու արարքից սրտխառնոց ես զգում, բայց չես կարողանում արտահայտվել, անգամ ստիպված ես ժպտալ, երբեմն էլ՝ գովեստի խոսքեր շռայլել: Նման դեպքերում իմացիր, որ դու արդեն կորցրել ես քո արժանապատվությունը եւ դարձել «հաշվենկատ» ստի համահեղինակներից մեկը: Այդ կարգի պատվազուրկ մարդկանց ժամանակին նկատել է Պարույր Սեւակը եւ փաստն արձանագրել հետեւյալ տողերում՝ Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, Գիտի, թե ո՛ւմ հետ եւ ու՛ր է գնում, Ու՛մ մեռելին է անարցունք լալիս, Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում… Ստերի շարքում տարածված է նաեւ «սուտմեռուկ» կոչվող հնարքը, երբ կատվի (վերադասի) հետապնդումներից հալածվող մուկը (կամ մկնային նկարագրով ստորադասը) դիմում է այդ հնարամտությանը եւ ժամանակավորապես փրկում իր կյանքը: Սակայն կյանքում լինում են պահեր, երբ բազմություն դառնալու հայտ ներկայացրած ամբոխի անդամներից մեկը համարձակվում է բացականչել՝ «Թագավորը մերկ է»: Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

28 views

Հրատարակված 23 հնվ

Շնորհավորանք Օրերս լրացավ «Ազգի» հմուտ, ձեռնհաս, բազմաշնորհ աշխատակիցներից Գեղամ Մկրտչյանի ծննդյան 75 եւ Արծվի Բախչինյանի 55 տարին: Ջերմորեն շնորհավորում եւ նորանոր նվաճումներ ենք մաղթում մեր աշխատակիցներին իրենց հոբելյանների առթիվ: #Ազգ_շաբաթաթերթ

23 views

Հրատարակված 23 հնվ

700-ից ավելի ՀՀ քաղաքացի է արդեն միացել Եկեղեցու դեմ արշավն անհապաղ դադարեցնելու պահանջագրին։ Ստորագրողներ մշակույթի և արվեստի գործիչներ են, լրագրողներ ու խմբագիրներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ, գիտնականներ և ինժեներներ, բազում այլ մարդիկ։ Որոնք են մոտակա օրերի մեր հաջորդ քայլերը.

27 views

Հրատարակված 23 հնվ

Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այս անգամ հոսպիտալացման գործընթացը տեղի է ունեցել առանց բյուրոկրատական խոչընդոտների։ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսվել է Սամսոնյանի հետհացադուլային թերապիան։ Բժիշկները իրականացնում են բժշկական անհրաժեշտ միջամտություններ՝ նրան առաջիկա վիրահատությանը նախապատրաստելու նպատակով։ Միաժամանակ, Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ այսօր բողոքարկել է դատավոր Շահվերդյանի որոշումը՝ Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Փաստաբանի խոսքով, նաև նախապատրաստվում է նոր հանգամանքների հիմքով միջնորդություն՝ կալանքը վերանայելու համար։ @azg_analytics

26 views

Հրատարակված 23 հնվ

Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն դրամ։ Տեսանյութը՝ Ռուզան Ստեփանյանի @azg_analytics

23 views

Հրատարակված 23 հնվ

Շտապօգնության մեքենան հիվանդին չի կարողանում տեղափոխել։ Ձմեռային անվադողեր ունի՞ մեքենան։ @azg_analytics

41 views

Հրատարակված 23 հնվ

Նոր նշանակում ——— Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը սույն թվականի հունվարի 23-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ: @azg_analytics

32 views

Հրատարակված 23 հնվ

Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ։ Մենք դուրս ենք եկել Արցախից ոչ թե ցանկությամբ, այլ լռության, սովի ու վախի միջով։ Թողել ենք մեր տները ոչ թե ընտրությամբ, այլ որովհետև կանգնեցրել եք սպանդի առջև և այլ ելք չեք թողել։ Մենք թողել ենք ոչ թե պատերը, այլ հիշողությունները։ Ոչ թե հողը, այլ մանկությունը։ Ոչ թե հասցեն, այլ ինքնությունը։ Ղարաբաղը Ադրբեջան չէ։ Եվ որքան էլ փորձեք դա այլ կերպ ձևակերպել, Արցախը մեր սրտերում միշտ կմնա հայրենիք։ Արցախցի փաստաբան` Ռոման Երիցյան @azg_analytics

27 views

Հրատարակված 23 հնվ

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը —————— Սույն թվականի հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով: @azg_analytics

23 views

Հրատարակված 23 հնվ

Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Ղարաբաղում (Ադրբեջանի Հանրապետություն) դեռևս բնակվող 10 հայ և Ռուսաստանի մեկ ազգությամբ հայ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով: Նրանց դիմումների հիման վրա այդ անձինք տեղափոխվել են Հայաստանի հանրապետություն. հայտնում է Արսեն Թորոսյանը։ @azg_analytics

24 views

Հրատարակված 23 հնվ

Փաստացի անգամ այն հատուկենտ հայերը, որոնք մնացել էի Արցախում ու ընդունել Ադրբեջանի վերահսկողությունը, չկարողացան մնալ այդտեղ, ինչն, ավելի քան, կանխատեսելի էր։ Ավելին նրանցից մեկը որպես «ահաբեկիչ» վերջերս «դատապարտվեց» 16 տարվա ազատազրկման։ Այսքանից հետո ՀՀ իշխանություններն օգնում են Ալիևին մաքրվել, իսկ Ալիևն ի պատասխան ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ ու խոսում հայ-ադրբեջանական «համակեցությունից»․․․ Տաթև Հայրապետյան, ադրբեջանագետ @azg_analytics

23 views
12•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••82838485